Սյունիքի եւ Լոռու մարզերում ձյուն է տեղում. Լարսի անցակետը բաց է
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից Կապան տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Գորիս եւ Սիսիան քաղաքներում, Տավուշի մարզում՝ մառախուղ:
Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Լոռու մարզի Սպիտակ եւ Ստեփանավան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: