Ավտովթար Վանաձորում. 2 երիտասարդներից մեկի վիճակը կայուն ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 20-ին, ժամը 20.29-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի եւ Երեւանյան խճուղու խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի 35 CA 625 (վարորդ՝ 24-ամյա Ա. Թ.) եւ «Toyota Voxy» մակնիշի 08 QQ 208 համարանիշերի ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ 20-ամյա Ա. Ա.-ին եւ 21-ամյա Ս. Մ.-ին, որոնք հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Ա.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Ս.Մ.-ինը՝ ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: