Նավթի համաշխարհային գներն աճում են
ՀասարակությունԼոնդոնյան եւ Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 1.31%-ով՝ հասնելով մեկ բարելը 46.29 դոլարի:
Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի հունվարի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 1.39%-ով եւ կազմել 47.51 դոլար՝ մեկ բարելի դիմաց: