Արմեն Ամիրյանի 120 միլիոն դրամ փոխառություններն ու 5 առանձնատունը
ՀասարակությունՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 14 անուն անշարժ գույք ունի: Այս մասին իմանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. հայատարարագրից: Նորանշանակ նախարարը հայտարարագրել է հինգ առանձնատուն, յոթ հողամաս և հասարակական նշանակության երկու շինություն: Որպես շարժական գույք է նշված «Nissan Altima 2.5» մակնիշի ավտոմեքենան:
Արմեն Ամիրյանի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 120 միլիոն դրամ, իսկ դրամական միջոցներն էլ՝ 12 միլիոն դրամ և 45 հազար ԱՄՆ դոլար: Պաշտոնյայի եկամուտները նոր աշխատանքի անցնելու պահին կազմել են 3 միլիոն 492 հազար դրամ և 135 հազար ամերիկյան դոլար և գոյացել են աշխատավարձից ու վարձակալության դիմաց ստացված վճարներից: 2015 թ. Արմեն Ամիրյանը նշանակվել էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ: