Վրաերթեր Երեւանում. տուժել է երկու կին եւ մեկ տղամարդ
ՀասարակությունՆոյեմբերի 17-ին, ժամը 22-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 55-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 34/3 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենաների բախման հետեւանքով ստացել է մարմնական վնասվածք:
***
Նոյեմբերի 17-ին, ժամը 18-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Էրեբունի եւ Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու եւ տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 17-ին, ժամը 15-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գայի պողոտայի 16 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: