Ձմեռային զորակոչի կարգը հաստատվեց
ՀասարակությունԱյսօր կայացած ՀՀ Կառավարության նիստում հաստատվեց ձմեռային զորակոչի կարգը։ Այն ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը։
Ըստ նախագծի՝ 2016 թվականի ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով, ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով կստեղծվեն մարզային զորակոչային հանձնաժողովներ, ինչպես նաեւ կհաստատվի կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը:
Ձմեռային զորակոչի անցկացման ժամկետն է՝ 2016 թվականի նոյեմբերից 2017 թվականի հունվարը: