Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Միհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտան Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց


«Իրատես». Նիկոլ Փաշինյանի միակ հերոսը Սերժ Սարգսյանն է

Քաղաքականություն

«Իրատես» թերթը գրում է. «Արդեն անտանելի են դառնում երկրի վարչապետի ամենօրյա ու ամենժամյա սպառնալիքները, իր խոտանված, տապալված քայլերի, անլուրջ պահվածքի պատճառով «լայվ» անելն ու հաթաթաներ տալը։ Նախօրեին հերթական բռնկումն էր։

Եթե իշխանությունը մի ուղերձի նկարահանումը չի կարող նորմալ գլուխ բերել, ինչո՞ւ է Փաշինյանը դրա համար նորից անդրադառնում «վնգստացող» դատավորներին, գողացածը կոպեկ-կոպեկ հետ բերելուն, դղյակներ խլելուն եւ հավերժական ՍԴ-ին։ Վերջիններս ի՞նչ մեղավոր են, որ քո թիմում չկան վստահելիներ։ Ոչ մի ուժեղ իշխանություն չի կարող ձախողվել նախկինների «մնացորդների» պատճառով։

Պետք չէ սեփական ձախողումները վերագրել նախկին ռեժիմին կամ նրանց ժամանակներից պետական ապարատում աշխատող մարդկանց։ Եթե պետությունն իր տեղում է, համակարգը, ինստիտուտները ճիշտ աշխատում են, ոչ մեկը չի կարող դուրս գալ պետության դեմ։

Սակայն եթե նախկինում թալանի, կոռուպցիայի, հակահեղափոխության մասին Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ելույթները հանրային որոշակի շերտի ականջն էին շոյում, այսօր դրանք ոչ միայն ոչինչ չասող բառեր են, այլեւ միայն հարցեր են առաջացնում։ Քաղաքացին իրավացիորեն պնդում է, որ «մուրճն» էլ, «մանգաղն» էլ Փաշինյանի ձեռքում են, ողջ օրենսդրական դաշտն էլ սեփական քիմքին հաճո փոխում ու վերաձեւում են, էլ ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը, որ կարողանա կառավարել։

Հնարավոր չէ անընդհատ թիրախներ գտնել ու անհաջող կառավարման մեղքը նրանց վրա բարդել։ «Եկել է պետական ապարատը Սերժի մնացորդներից մաքրելու ժամանակը»,- նախօրեին կրկին հայտարարեց Փաշինյանը։ Հայտնի անեկդոտի հանգով՝ այս մարդն ուրիշ հերոսի անուն չգիտի՞։ Ինչքան ժամանակ պետք է Սերժն ու իր «մնացորդները» քեզ համար հերոս լինեն։ Իշխանափոխություն արեցիր` Սերժ Սարգսյանին ու «մնացորդներին» դարձնելով ազգի թշնամիներ, իշխանափոխությունն ավարտվեց, ամեն ամիս մի քանի անգամ էլի այդ «հերոսները» դառնում են մեղավոր չհաջողված այս կամ այն քայլի համար։

Տպավորություն է, որ եթե Սերժ Սարգսյանը չլինի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկ օրում կտապալվի, նրա իշխանության ամենաամուր հենասյունը Սերժ Սարգսյանն է։ Միշտ կա նա, ում վրա կարելի է բարդել չհաջողված կառավարման մեղքը։ Անգամ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում սեփական թիմակիցները նրան այսքան չէին «հերոսացնում», ամեն հարցում այսքան մեծ ուժի գործոն չէին դարձնում, ինչն ամեն վայրկյան անում է Նիկոլ Փաշինյանը։

Ավելին` Սերժ Սարգսյանի գովազդով ոչ ոք այնքան չի զբաղվել, որքան Նիկոլ Փաշինյանը։ Իսկ քաղաքականությունում, ինչպես հայտնի է, սեւ PR-ն էլ PR է»:

Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է
Ամենադիտված