Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան


Պարզվել են պետական գույքի մասնավորեցման հանցավոր իրավախախտումներ. Հարուցվել է քրեական գործ

Ուշադրության կենտրոնում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից շարունակվում են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել պետական սեփականություն հանդիսացած գույքերի օտարման գործընթացների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին, որոնց ընթացքում ի հայտ են գալիս գույքի գնահատման և օտարման գործընթացի հետ կապված առերևույթ հանցավոր արարքներ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված հերթական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել Երևանի Նոր-Նորք համայնքի Վիլնյուսի փ. 3 շենք, թիվ 90 հասցեում գտնվող 343 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի գնահատում:

Նշված առաջարկի հիման վրա, առանց որևէ իրավական հիմքի, առանց ծառայությունների մատուցման պայմանագրի կատարված գնահատման աշխատանքների արդյունքում ՍՊԸ-ն 2017թ. դեկտեմբերին տվել է եզրակացություն, համաձայն որի  նշված հասցեում գտնվող գույքի շուկայական արժեքը կազմել է 33.8մլն ՀՀ դրամ:

Գնահատման հիման վրա անցկացված մրցույթի արդյունքում, գույքը վաճառվել է մի քաղաքացու՝ ըստ առքուվաճառքի պայմանագրի՝ 21.6մլն ՀՀ դրամով:

Սակայն Պետական գույքի կառավարման կոմիտեի «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է նշված անշարժ գույքի  շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ 2017թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ, այսինքն ՍՊԸ-ի կողմից գնահատման եզրակացությունը տալու պահին, այդ գույքի շուկայական արժեքը կարող էր կազմել 48մլն ՀՀ դրամ։

Այսինքն ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին պատվիրել են նշված 343ք/մ մակերեսով ոչ բնակելի տարածքի գնահատման աշխատանքներ, ինչի արդյունքում ՍՊԸ-ի մասնագետը կազմել է կեղծ եզրակացություն, որով 48մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը գնահատվել է զգալիորեն ցածր արժեքով: Դրա հիման վրա  գույքն օտարվել է նախնական շուկայական արժեքից ավելի քան 2 անգամ պակաս գնով:  

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել տվյալներ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ վերջինս ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևՎթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան
Ամենադիտված