ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արված Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով


«Մարդ­կանց կեն­սա­մա­կար­դա­կը և եկա­մուտ­նե­րը էա­պես ավե­լի բարձր պետք է լի­նեն ի հայտ եկող գնա­ճից»

Հասարակություն

Կան երևույթներ, որոնք գնաճային որոշակի ճնշում են առաջացնելու տնտեսության մեջ։ Այս կարծիքին է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը, որի հետ զրուցել ենք գնաճի ռիսկերի, արդեն իսկ գրանցված որոշակի թանկացումների, դրանց հետևանքների մասին, անդրադարձել նաև տնտեսության իրավիճակին։ 

«Թեև տարին նոր է սկսվել, բայց դեռ անցած տարվա վերջին մենք պարբերաբար խոսել ենք 2020 թվականին հնարավոր թանկացումների և տնտեսության մեջ գնաճային ճնշումների ի հայտ գալու մասին։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված՝ 2020թ. հունվարի 1-ից մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքերը բարձրացվել են, ինչը վերաբերում է նաև պարենային ապրանքներին ու սննդամթերքին։ 

Մոտ 700 անուն ապրանքախմբի մաքսատուրքերը բարձրացել են, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է դրանց գների բարձրացմանը։ 

Ուզենք, թե՝ ոչ, այդ հանգամանքը տնտեսության մեջ գնաճային երևույթներ է ի հայտ բերելու։ Այլ խնդիր է, որ կենտրոնական բանկն իր դրամավարկային քաղաքականությամբ փորձի գնաճը պահել թիրախավորված՝ 4 +/-1 տոկոսի շրջակայքում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը։ 

Այդուհանդերձ, Կառլեն Խաչատրյանը շեշտեց, որ տնտեսության մեջ ի հայտ եկող գնաճային ճնշումները պետք չէ շատ բացասաբար ու կրիտիկական դիտել. 

«Ինչ-որ իմաստով դա տնտեսության բնականոն գործընթացների հետևանք է։ 

Շատ ավելի կարևոր է այն, որ մարդկանց կենսամակարդակը և եկամուտները էապես ավելի բարձր լինեն ի հայտ եկող գնաճից։ 

Այս պարագայում կառավարությունը կկարողանա հասնել բարեկեցության աճի։ Պատահական չէ նաև այն, որ գնաճի կարգավորման խնդիրներով ոչ թե կառավարությունն է զբաղվում, այլ ԿԲ-ն։ Կառավարությունն իր սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ պետք է փորձի համարժեք եկամուտներ ապահովել։ 

Այսինքն, կառավարության խնդիրը ոչ թե գնաճը զսպելը կամ չեզոքացնելն է, այլ այնպիսի սոցիալ-տնտեսական քաղաքականություն իրականացնելը, որի արդյունքում գնաճի փաստացի ազդեցությունը մարդկանց կենսամակարդակի վրա կլինի չնչին կամ առհասարակ չի նկատվի»։ 

Անդրադառնալով նախորդ տարվա տնտեսական ցուցանիշներին ու մարտահրավերներին՝ տնտեսագետը նշեց. «Հիմնական խնդիրն այն է, որ, ցավոք, դեռևս հստակ ու երկարաժամկետ ծրագրեր չենք տեսնում։ Քանի դեռ այդ ռազմավարական նպատակադրումները չկան, մեր կառավարության գործունեությունը միտված է լինելու պարզապես հընթացս ի հայտ եկող խնդիրներին լուծումներ տալուն կամ իրավիճակային որոշումներ կայացնելուն։ 

Բայց սա չի կարող որևէ էական տեղաշարժ ապահովել տնտեսական գործընթացներում։ Մենք թե՛ այսօր, թե մեկ՛ տարի, թե՛ դրանից առաջ գոնե 5-10 տարվա պլանավորմամբ երկարաժամկետ ծրագրերի մշակման կարիք ենք ունեցել։ 

Փաստացի, ստացվում է այնպես, որ մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության հիմքում ընդամենը քայլեր են՝ ուղղված այդ պահին որևէ իրավիճակից դուրս գալուն կամ այդ պահին համարժեք որևէ լուծում գտնելուն։ 

Իմ կարծիքով, թերևս դա է պատճառը, որ մենք մեր վերլուծություններն անում ենք առավելապես տարվա կտրվածքով՝ հիմքում դնելով պետական բյուջեի եկամուտները կամ ծախսերը։ Ի վերջո, պետական բյուջեն ընդամենը մեկ տարվա պլանավորում է ենթադրում, և այն ցուցանիշները, որոնք կան բյուջեի հիմքում, պարզապես տվյալ ընթացիկ տարվա իրողություններին են առնչվում։ 

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք ռազմավարական պլաններ չենք կարողանում մշակել և իրականացնել, ինչը հնարավոր կդարձնի տնտեսության մեջ արմատական փոփոխությունների արձանագրումը, ինչի կարիքը մենք ունենք։ Որքան էլ խոսենք այն մասին, որ այս տարի բյուջեում սոցիալական ծախսերը տասը տոկոսով ավելացել են կամ նախատեսվում է ավելացնել նաև եկամուտները, միևնույն է, այդ ամենը հիմք չի տալիս երկարաժամկետ հատվածում կանխատեսում անելու համար, քանի որ դրանք ընթացիկ խնդիրներ ու լուծումներ են։ 

Ըստ իս, մեր տնտեսության մեջ արմատական վերափոխումների համար կառավարությունը առաջին հերթին պետք է մտածի երկարաժամկետ ծրագրերի պլանավորման մասին՝ միաժամանակ դնելով հստակ թիրախներ ու նպատակներ։ Հակառակ դեպքում ունենալու ենք այն, ինչ ունենք»։ Վերադառնալով գնաճին՝ տնտեսագետը շեշտեց. 

«Համոզված եմ, որ ԿԲ-ն միանշանակ կարողանալու է իր դրամավարկային քաղաքականության միջոցով գնաճը պահել այն տիրույթում, որը թիրախավորել է։ Այսուհանդերձ, խնդիրն այդքան գնաճի կոնկրետ ցուցանիշը չէ, որ տարին, օրինակ՝ փակեցինք 3 կամ 1 տոկոսանոց գնաճով։ 

Ավելի մեծ նշանակություն ունի հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների, լայն սպառման ապրանքների գների բարձրացումը, որովհետև մենք տարեվերջին կարող է ունենանք մեկ տոկոսանոց գնաճ, բայց պարենային ապրանքների մասով գնաճը, ենթադրենք, 15 տոկոս լինի։ 

Սա կարևոր է այնքանով, որ հենց այդ ապրանքներն են ազդում մարդկանց սոցիալական վիճակի վրա՝ ուղղակիորեն նվազեցնելով իրական սպառման ծավալները։ 

Ըստ իս՝ թե՛ ակցիզային հարկի բարձրացումը, որը վերաբերում է ծխախոտին, ալկոհոլային խմիչքներին, թե՛ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված մաքսատուրքերի բարձրացումն ազդեցություն են ունենալու։ 

Բացի այդ, դեռ անցած տարվա վերջից խոսվում է գազի հնարավոր թանկացման մասին։ Եթե գազի գինը բարձրանա, ապա այդ հանգամանքը կնպաստի հացամթերքի և այլ ապրանքների գների բարձրացմանը»։ Հնարավոր գնաճի համատեքստում դիտարկելով կենսաթոշակների 10 տոկոս բարձրացումը՝ տնտեսագետը նշեց. 

«Դա ողջունելի քայլ է, որովհետև գաղտնիք չէ, որ հատկապես կենսաթոշակ ստացող անձանց վիճակը բավականին ծանր է։ 

Թեպետ սա ողջունելի քայլ է, բայց, իմ խորին համոզմամբ, կենսաթոշակների մինչև 10 տոկոս բարձրացումը էական սոցիալական խնդիր չի լուծելու»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Ամենադիտված