Ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ունենք, պետք է 26 հատ տեխնիկա մեզ տան. Ցոլակյան
Ուշադրության կենտրոնումՄինչեւ վերջերս ձեռքի պարզագույն գործքիներ չունեինք, սակայն ՀՀ կառավարության որոշմամբ գումար հատկացվեց եւ մենք ձեռք բերեցինք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Ձեռքի գործիքները շատ կարեւոր են, օրինակ անտառային հրդեհների դեպքում մեքենայով չես հանգցնի»,–նշեց նա։
ԱԻ նախարարի խոսքով՝ տեխնիկական հնարավորությունների տեսանկյունից լավ է դոնորների կողմից ստացվածները. «Վերջինը ճապոնական ընկերությունից 18 հչշեջ մեքենա ստացանք, հիմա նոյեմբերին սպասում ենք եւս 22-ը։ Ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ունենք, պետք է 26 տեխնիկա մեզ տան»։