Հրդեհ՝ Բաբայան փողոցում. այրվել է գրասենյակային տարածքից 2 սենյակ
ՀասարակությունՕգոստոսի 27-ին այրվել են Բաբայան փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի չշահագործվող գրասենյակային տարածքից 2 սենյակ, մեկը՝ ամբողջությամբ (մոտ 20 քմ), մյուսը՝ մասամբ (մոտ 18 քմ շինարարական իրերով)։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։
Երեկ՝ ժամը 17:10-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գեներալ Բաբայան փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի գրասենյակներից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական եւ հատուկ հրշեջ ջոկատից երեք մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, մեկ ջրատար ավտոմեքենա քաղաքապետարանից, ավտոսանդուղք եւ աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ 18:16-ին: