Բարոյական տեսանկյունից Բակո Սահակյանի արարքին նորմալ եմ վերաբերվում. Փաշինյան
Ուշադրության կենտրոնումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ТАСС»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դիմում-խնդրանքի մասին տեղյակ է եղել, բայց գործընթացին միջամտելու նպատակ չի ունեցել:
«Նա դիմելուց մեկ օր առաջ ինձ տեղեկացրել է, ես իմ վերաբերմունքը հայտնել եմ. բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան, իսկ ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար»,-ասել է Փաշինյանը:
Փաշինյանը նշել է, որ որպես գործադիրի ղեկավար, իրավունք չունի խառնվելու դատական պրոցեսին, դատարանը պետք է որոշի: