Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան


Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված ՀՀ եւ Արցախի բնակիչների անունից ՄԻԵԴ է ներկայացվել 385 գանգատներ

Հասարակություն

2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների առնչությամբ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության բնակիչների անունից  Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել ընդհանուր առմամբ 385  գանգատներ:

Իրավաբան-իրավապաշտպանների խմբի տարածած հայտարարությունում ասվում է. «Նշվածից 22 գանգատներ ներկայացվել են զոհվածների մարմինները խոշտանգելու  հետեւանքով դիմումատուների հանդեպ դրսեւորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցի բացակայության, ինչպես նաեւ ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտման հիմքերով: Դրանցից երեքում բարձրացվել են զինծառայողների կյանքի իրավունքի եւ խոշտանգումների չենթարկվելու իրավունքի խախտման հարցեր: Մեկ գանգատ ներկայացվել է Թալիշի բնակիչների հարազատների անունից, որով վիճարկվում են նրանց սպանության եւ մարմինների նկատմամբ միջամտության, դիմումատուների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, իրավական պաշտպանության միջոցի, ինչպես նաեւ ազգային պատկանելության հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումներ։

Ադրբեջանի դեմ ներկայացված այս 22 գործերը ընդունելի են ճանաչվել եւ հաղորդակցվել են Ադրբեջանի կառավարությանը՝ առարկություններ ներկայացնելու համար։ Ադրբեջանի կառավարությունը ներկայացրել է առարկություններ, որոնց տրվել են պատասխաններ։ Ներկայումս բոլոր ընթացակարգերն ավարտվել են, եւ սպասվում են այդ գործերով վճիռներ: Եվրոպական դատարանը որեւէ տեղեկություն վճռի հրապարակման օրվա վերաբերյալ չի հայտնել։ Անհրաժեշտ ենք համարում նաեւ նշել, որ նշված 22 գործերը քննվում են արագացված կարգով, քանի որ Եվրոպական դատարանը դրանց տվել է առաջնահերթություն՝ գանգատները ներկայացնելուց կարճ ժամանակ անց։

Մնացած 363 գանգատները վերաբերում են շփման գծին մոտ տեղակայված գյուղերի եւ քաղաքների հրետակոծության հետեւանքով քաղաքացիական անձանց գույքի վնասմանը կամ ոչնչացմանը, ինչպես նաեւ կյանքի իրավունքի պոտենցիալ խախտումներին:

Հայտնի է նաեւ, որ 2016 թվականի ապրիլյան դեպքերի հիմքով Ադրբեջանի բնակիչների կողմից մեծաքանակ գանգատներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության դեմ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի դեմ ներկայացված գործերի երկու խմբաքանակից իր հայեցողությամբ ընտրել է մեկական գանգատ՝ Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի եւ Ամրահովն ընդդեմ Հայաստանի գործերը, եւ 2019 թ. փետրվարի 26-ին կայացված երկու առանձին որոշումներով դրանք ճանաչել է անընդունելի՝ համապատասխանաբար եզրահանգելով, որ թեեւ Ս․Խուդունցը ներկայացրել է տան եւ հողակտորի սեփականության վերաբերյալ փաստաթղթեր, սակայն չի կարողացել հիմնավորել, որ իր գույքը վնասվել է ռմբակոծության արդյունքում, իսկ Ամրահովը չի ներկայացրել իր սեփականության իրավունքը հիմնավորող փաստաթղթերը։ Դատարանը երկու գործերով էլ կիրառել է prima facie ապացույցի չափանիշ։

Անհրաժեշտ է փաստել, որ 2016 թ. ապրիլյան պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ գործերը համանման են Հարավային Օսիայում եւ Ուկրաինայում հակամարտությունների առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ստացված մեծաքանակ գործերին, որոնց քննարկման արդյունքում արդեն իսկ դատարանի կողմից ձեւավորվել են կիրառվող սկզբունքներ, այդ թվում՝ հակամարտության արդյունքում  պատճառված վնասի ապացուցողական շեմի, ապացույցի չափանիշի վերաբերյալ։ Այս տեսանկյունից Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի գործով դատարանի որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որդեգրած դատական քաղաքականության շրջանակում է եւ նպատակային շեղումներ չունի։

Հարկ է նշել նաեւ, որ վերոնշյալ երկու գանգատները անընդունելի ճանաչելը դեռեւս չի նշանակում, որ մնացած բոլոր գործերը կարժանանան միեւնույն ճակատագրին: Յուրաքանչյուր գործ Եվրոպական դատարանի կողմից քննության է ենթարկվում իր փաստական հանգամանքների եւ ապացույցների համադրության մեջ՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար սկզբունքները:

Հաղորդակցված, ինչպես նաեւ դեռեւս ընդունելիության փուլում գտնվող յուրաքանչյուր գանգատի հետագա զարգացումների վերաբերյալ աշխատանքային խումբը պարբերաբար  կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևՎթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան
Ամենադիտված