Կառավարության որոշմամբ «Շիրակ» հեռուստաընկերությունը լուծարվեց. աշխատակիցները գործազուրկ կմնան
ՀասարակությունԿառավարության այսօրվա` հունվարի 31-ի նիստում որոշում կայացվեց լուծարել «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը։
Որոշման հիմնավորան մեջ նշվում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման:
«Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը առայսօր իրականացնում է անալոգային հեռարձակում և այդ պատճառով չի կարողանում ապահովել լայն լսարան, իսկ թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը այս պահին իրատեսական չէ:
Նշենք, որ «Շիրակի հանրային հեռուստառադիոն շուրջ 60 աշխատակից ունի: