Հայկական "Outatime" առագաստանավը Կարիբյան ծովում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են


Ի՞նչ է մենինգիտը և ինչի՞ց է այն առաջանում

Life

Մենք գիտենք, որ...

Ձմռանը դրսում գտնվելիս գլխարկ չդնելու դեպքում կարելի է հիվանդանալ մենինգիտով։ 

Իրականում այդպես չէ։

Մենինգիտը սուր ինֆեկցիոն հիվանդություն է։ Այս հիվանդության 99 % դեպքերում հիվանդության հարուցիչը լինում է մենինգոկոկ բակտերիան, մնացած դեպքերում կարող են լինել վիրուսներ, այլ բակտերիաներ և սնկեր։ Այն, որ գլխարկ չկրելը կամ մրսելը կարող է մենինգիտ առաջացնել, հին «ժողովրդական հեքիաթ» է, որին հավատում են հատկապես ավագ սերնդի մարդիկ։ Մենինգիտով հիվանդանալու հավանականությունը բոլորովին կապ չունի ցրտի և գլխարկ կրելու հետ։ Իհարկե, պետք է նշել, որ ցանկացած դեպքում, ինչպես մենինգիտը, այնպես էլ այլ հիվանդություններ, կարող են ծանր ընթանալ մրսածության և դրա հետ կապված այլ հիվանդությունների առկայության դեպքում։ Անգամ վիճակագրությունն է փաստում, որ մենինգիտը կապ չունի գլխարկ կրելու հետ, քանի որ այդ հիվանդությունը ակտիվանում է ոչ թե ձմռանը, այլ ուշ աշնանը և վաղ գարնանը։ Եվս մեկ փաստ. 20–րդ դարից սկսած՝ մենինգիտով ամենաշատը հիվանդանում են Աֆրիկայում։ Անգամ բժիշկների կողմից ընդունված որոշակի հասկացություն կա՝ «մենինգիտային գոտի», որի մեջ մտնում են Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրները՝ Չադը, Մալին, Նիգերիան և այլն։

Մենինգիտը ուղեղի պատյանի բորբոքում է։ Տարբերում են մենինգիտի մի քանի տեսակներ՝ շճային, թարախային։ Մենինգոկոկային վարակի աղբյուր հանդիսանում է միայն մարդը, այսինքն՝ մենինգոկոկային մենինգիտով հիվանդները, վերին շնչուղիների լորձենաբորբի կատարալ երևույթներով հիվանդները և առողջ վարակակիրները։ Հիվանդության փոխանցման եղանակը օդակաթիլային է։ Հիվանդացության՝ տարվա եղանակից կախվածության վրա ազդող գործոններից են՝ կլիմայական պայմանները (ջերմաստիճանի կտրուկ տատանումները, բարձր խոնավությունը), մարդկանց միջև հաղորդակցման բնույթի փոփոխությունը ձմեռային ժամանակաշրջանում (փակ կացարաններում երկարատև գտնվելը, ոչ բավարար օդափոխությունը և այլն)։ Պարբերաբար, 10–15 տարին մեկ նկատվում է տվյալ վարակի դեպքերի համաճարակային բարձրացում։ Առավել հաճախ հիվանդանում են փոքր տարիքի երեխաները և տղամարդիկ։ Հիվանդանալու ռիսկային խմբի մեջ են մտնում նաև մարդիկ, որոնք կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված տարբեր արատներ կամ մեջքի ու գլխի վնասվածքներ ունեն։ Իսկ ընդհանրապես, կան շատ գործոններ, որոնք կարող են նպաստել հիվանդության զարգացմանը։ Հիմնականում վարակվում են հիվանդներից կամ բակտերիակիրներից՝ խոսելիս, հազալիս, փռշտալիս, ինչպես նաև համբուրվելիս։ Առավել հաճախ վարակվում են վերին շնչուղիների կատարով հիվանդ անձինք։ Մենինգիտը կարող է լինել նաև միջին ականջի, քթի հավել յալ ծոցերի, ինչպես նաև այլ վարակիչ հիվանդությունների բարդություն։

Որոշ գիտնականներ համարում են, որ դեռևս Հիպոկրատին է հայտնի եղել մենինգիտը։ Մինչվերածննդյան շրջանի բժիշկները, օրինակ՝ Ավիցեննան, ամենայն հավանականությամբ, գիտեին այս հիվանդության մասին։ Տուբերկուլ յոզային մենինգիտի դեպքի մասին առաջին հաղորդումը եղել է 1768 թվականին՝ շոտլանդացի բժիշկ Ռոբերտ Ուիտի կողմից՝ հիվանդի մահվան նկարագրության մեջ։ Համաճարակային մենինգիտը համեմատաբար նոր երևույթ է։ Առաջին վավերագրված համաճարակը եղել է Ժնևում 1805 թվականին։ Հետագա տարիներին մի քանի համաճարակներ են եղել Եվրոպայում և ԱՄՆ֊ում, առաջին համաճարակը Աֆրիկայում 1840 թվականին է եղել։ Աֆրիկայում համաճարակները հաճախացել են 20–րդ դարում՝ Նիգերիայում և Գանայում՝ 1905–1908 թվականների համաճարակներից սկսած։ Առաջին հոդվածը բակտերիական վարակի մասին՝ որպես մենինգիտի պատճառ, գրվել է ավստրիացի բակտերիաբան Անտոն Վայքսելբաումի կողմից 1887 թվականին։

Մինչև 20–րդ դարը մենինգիտից մահացությունը հասնում էր մինչև 90 տոկոս։ 1906 թվականին, ձիերի իմունիզացիայի միջոցով, ստացվեցին մենինգիտի հարուցիչների նկատմամբ հակամարմիններ. ամերիկացի գիտնական Սայմոն Ֆլեքսների կողմից այս գաղափարի զարգացումը թույլ տվեց զգալիորեն կրճատել մենինգիտի հետևանքով մահացությունը։ 1944 թվականին հիմնավորվեց, որ պենիցիլինը կարող է կիրառվել այս հիանդության բուժման նպատակով։ 

20–րդ դարի վերջերին հեմոֆիլային ցուպիկի դեմ պատվաստանյութի կիրառումը նվազեցրեց այս ախտածինով պայմանավորված հիվանդության դեպքերի քանակը։ Բանն այն է, որ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում հեմոֆիլային ցուպիկը մենինգիտ առաջացնելու ամենատարածված մանրէն է։ Նշենք, որ արդեն մի քանի տարի է, որ այս պատվաստանյութով պատվաստումը Հայաստանի պատվաստումների ազգային օրացույցում է և կատարվում է անվճար։ Զարմանալի է, որ այս պատվաստման ներդրումը ժամանակին աղմուկ չբարձրացրեց պատվաստումները այդքան չսիրող մեր որոշ ակտիվիստների մոտ։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Հայկական "Outatime" առագաստանավը Կարիբյան ծովում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևՎթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ
Ամենադիտված