Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արված Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ադրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան


Մի խառնեք ընտանիքը քաղաքականությանը

Քաղաքականություն

Քաղաքական, հատկապես նախընտրական գործընթացները մանկապարտեզի հանդես չեն ու ենթադրում են որոշակի կոշտություն փոխադարձ քննադատությունների մեջ: Մեզ համար, բնականաբար, մի քիչ անսովոր է այդ կոշտությունը՝ հաշվի առնելով քաղաքական կյանքի որոշակի ստերիլությունը նախորդ տարիներին: Սակայն հիմա, երբ քաղաքական պրոցեսները մտել են առավել ակտիվ հուն, ակնհայտ է, որ կոշտությունից խուսափել այլևս հնարավոր չէ:

Սակայն այն հանգամանքը, որ Հայաստանում չկա բանավիճելու, քննադատելու քաղաքական մշակույթ, որոշակիորեն բարդացնում է կոշտ քաղաքական խոսքի ու քարոզչության խնդիրը: Շատ հաճախ քաղաքական կոշտության սահմանները հատվում են, մտնում անձնական, ընտանեկան դաշտեր: Սկսած հեղափոխության օրերից, քաղաքական տարբեր ուժերի տարբեր ներկայացուցիչների երեխաները հայտնվում են քաղաքական պայքարի կիզակետում, ինչն առնվազն անթույլատրելի է:

Նախ՝ Էդուարդ Շարմազանովի դստեր հայտնի նամակի ագրեսիվ հանրային արձագանքը, վերջերս էլ Նիկոլ Փաշինյանի դստեր տարեդարձի շուրջ շրիշակի մակարդակից ցածր քննարկումները, հիմա էլ Արմեն Աշոտյանի որդիների հիշատակումը ու ի պատասխան որդի չունենալու հանգամանքը բարձրաձայնելը ի ցույց են դնում վերոնշյալ վտանգը, որին այսօր ականատես ենք լինում:

Այն, որ հեղափոխությունը քանդում է հին համակարգը, այդ համակարգի քաղաքական և արժեքային բաղադրիչները, նորմալ է: Այդպես էլ պետք է լիներ, որովհետև հեղափոխությունը բացառապես քաղաքական պրոցես չէ: Բայց միաժամանակ հեղափոխությունը պետք է սահմանի իր արժեքային սահմանները, համակարգը, խաղի կանոնները: Իսկ քաղաքական խաղի կանոններում, անկախ այն հանգամանքից՝ դրանք գրվում են հանդարտ, թե հեղափոխական ժամանակներում, կա չգրված օրենք՝ ընտանիքին ու երեխաներին չկպնել:

Նախ՝ երբ զրույցը արդեն հասնում է անձնական ու ընտանեկան կյանքին, ապա ամենայն հավանականությամբ գործ ունենք փաստարկների բացակայության հետ: Երկրորդ՝ արժեքային իմաստով սա նշանակում է մարդուն խփել գոտկատեղից ներքև, նրան ռացիոնալ քաղաքական դաշտից տեղափոխել էմոցիոնալ հարթություն: Բնականաբար, հանրային գործիչները ունեն որոշակի պարտավորվածություն լինել թափանցիկ, այդ թվում՝ իրենց ընտանեկան և անձնական կարգավիճակի հարցում: Բայց թափանցիկ լինել չի նշանակում մտնել այս կամ այն գործչի ընտանիք, առավել ևս՝ ընտանիքը ներքաշել քաղաքական «բազառների» մեջ: 

Ի վերջո, եթե ոչ հիմա, ապա էլ երբ պետք է գրվեն քաղաքական հաղորդակցության նոր կանոններ, որոնք պետք է ի վերջո առանց այն էլ ցածր մակարդակի վրա գտնվող քաղաքական մշակույթը բարձրացնեն, այն տեղավորեն շատ պարզ, ընդունելի խաղի կանոնների մեջ: Վերջիվերջո հասկանալի է, որ այդ գործընթացը միակողմանի չէ, այն, եթե գործարկվեց, կիրառվելու է բոլորը բոլորի դեմ սկզբունքով: Ի վերջո, ինչ–որ մի պահից էլ այն գուցե արդեն քաղաքականից վերածվի հասարակական մշակույթի, դառնա հասարակական հարաբերություններում մոդայիկ դրսևորում: 

Հայաստանի քաղաքական լեզվամտածողությունն առանց այդ էլ լավ օրեր չի ապրում: Բոլոր սահմանները ջնջել՝ շփոթելով դա պայքարի մեթոդի, ազատականության հետ, նշանակում է ինչ–որ պահից բոլորով հանգել մի հանգրվանի, երբ որևէ զսպման մեխանիզմ, որևէ արժեքային ուղենիշ չի կարողանալու կանխել հանրային ու քաղաքական բախումների ալիքը: Սա խնդիր է, որը չի կարգավորվում օրենքով, գրված կանոններով: Պետք են չգրված, բայց բոլոր կողմերից ընդունելի խաղի կանոններ: Ի վերջո, նույնիսկ պատերազմի ժամանակ կան կանոններ, որոնք թշնամիները չեն խախտում: Սա խնդիր է, որի պատասխանատվության կրողն այժմ ողջ քաղաքական դաշտն է: Յուրաքանչյուր կողմ իր հերթին անելիք ունի այս միտումը կասեցնելու ու խաղի կանոններ սահմանելու հարցում:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում
Ամենադիտված