Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արված Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


Ի՞նչ էր իրականում անում Խրուշչովը կոշիկով

Life

Մենք գիտենք, որ...

ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը 1960 թվականի հոկտեմբերի 12–ին ՄԱԿ–ում հանել է կոշիկը և դրանով սկսել խփել ամբիոնին: Անգամ կա հանրահայտ նկարը:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Նույնիսկ մի թեթև ուշադիր նայելու դեպքում երևում է, որ այդ նկարը մոնտաժված է, ընդ որում՝ այնքան անտաղանդ ձևով, որ ամեն ինչ պարզ երևում է: Հարցն այն է, որ կա նաև այս նկարի օրիգինալը, որտեղ երևում է, որ Նիկիտա Սերգեևիչը բռունցքն է թափահարում: Այն, որ Խրուշչովը հանել է կոշիկը և թմբկահարել ՄԱԿ–ի ամբիոնը, տարածել են արևմտյան ռադիոկայանները, իսկ այն ժամանակ հասարակ ժողովուրդը լսում և հավատում էր նրանց: Ի դեպ, Կրեմլը ժամանակին պաշտոնապես հերքել էր այդ տեղեկատվությունը: Իրականում այդ օրը, կապված Խրուշչովի կոշիկի հետ, ՄԱԿ–ում իրոք ինչ–որ բան եղել է: 1960 թվականի հոկտեմբերի 12–ին ընթանում էր ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 15–րդ խորհրդաժողովը: Խրուշչովը խորհրդային պատվիրակության հետ միասին ամեն կերպ փորձում էր խափանել այդ խորհրդաժողովը: Ըստ ժամանակակիցների պատմածների, Նիկիտա Խրուշչովը, Անաստաս Միկոյանը, Վիկտոր Սուխոդրևը (Խրուշչովի անձնական թարգմանիչը) և պատվիրակության մյուս անդամները հիմնական զեկույցի ժամանակ փորձում էին ամեն կերպ ցույց տալ, որ զեկույցը անհետաքրքիր է, նրանց պետք էր դահլիճի և լրագրողների ուշադրությունը շեղել հիմնական քննարկվող հարցից, որը, ի դեպ, շատ սուր հարց էր՝ ընթանում էր «հունգարական հարցի» քննարկումը (1956 թվականին Հունգարիայում իրականացված հեղափոխության և ԽՍՀՄ–ի կողմից այն ուժով ճնշելու հարցը): Մասնավորապես Խրուշչովը Ֆիլիպինները ներկայացնող դիվանագետին անվանեց «ամերիկյան իմպերիալիզմի ծառա», քանի որ վերջինս կոչ էր անում խորհրդային բանակը դուրս բերել Արևմտյան Եվրոպայից և ազատություն տալ այդ երկրներին:

Այդ օրը Խրուշչովը ամառային բաց կոշիկներ էր հագել՝ մոտավորապես սանդալների տեսքով կոշիկներ: Հիմնական զեկույցի ժամանակ նա հանեց մի կոշիկը և հատուկ սկսեց երկար նայել դրան, ապա բարձրացնելով գլխի մակարդակին՝ թափահարեց՝ իբր թե այնտեղ եղած ինչ–որ քար գցելու նպատակով, հետո էլ թեթև խփեց սեղանին, քանի որ քարը դուրս չէր գալիս: Սրանով նա ընդամենը ուշադրություն էր գրավում, և դա նրան հաջողվեց: Կա այս ամենի նաև ուրիշ նկարագրություն: Այդ նիստին ներկա Life ամսագրի լուսանկարիչ Ջոն Լոնգարդը փաստում է, որ Խրուշչովը հաստատ կոշիկով չի թմբկահարել սեղանը, չնայած զգացվում էր, որ հաստատ ցանկանում էր դա անել: Ըստ նրա, Նիկիտա Սերգեևիչը հանել է կոշիկը, այն դրել սեղանին և ցույց տվել, որ պատրաստվում է թմբկահարել դրանով: Այդ պահին դահլիճի բոլոր լրագրողներն իրենդ ֆոտո և տեսախցիկները ուղղել են նրան՝ սպասելով հետագա գործողությունների, բայց նա ընդամենը հագել է կոշիկը և ուղղվել դեպի ամբիոն, քանի որ նախագահողը նրան ելույթի է հրավիրել: Ըստ Լոնգարդի, եթե Խրուշչովը կոշիկով հարվածեր սեղանին, ապա անկասկած դա կարձանագրեին տեսա և ֆոտոխցիկները, քանի որ նրանք հաստատ չէին կորցնի այդ պահը: ՄԱԿ–ի գագաթաժողովում արձանագրված այս դրվագը ունի ևս մի նկարագրություն: Դահլիճում իսպանական պատվիրակությունը նստած էր խորհրդային պատվիրակությունից առաջ և մի քիչ ներքև: 

Այդ ժամանակ դիվանագիտական հարաբերությունները ԽՍՀՄ–ի և ֆրանկոյական Իսպանիայի միջև խզվել էին դեռևս 1939 թվականից: Պարզ է, որ դահլիճում այս պատվիրակությունների միջև թեթև խոսքուկռիվ է եղել: Այդ ժամանակ էլ հենց Խրուշչովը հանել է կոշիկը և դրել սեղանին այնպես, որ կոշիկը համարյա դիպչեր իր առջև նստած իսպանացու ծոծրակին՝ դրանով իսկ դահլիճում աշխույժ ծիծաղ առաջացնելով: 

Դե ինչ, հաստատապես կարելի է ասել, որ «կոշիկային դիվանագիտության» սկիզբը հենց ԽՍՀՄ–ի էքսցենտրիկ ղեկավար Նիկիտա Խրուշչովն է դրել: Իսկ արդեն հետո լրագրողի կողմից ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ուղղությամբ կոշիկ թռավ Իրաքում, իսկ արդյունքում, ասում են, Բուշը մեծ՝ մոտավորապես 44 համարի հետք թողեց Իրաքի պատմության մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Ամենադիտված