Ծառուկյանը ստանձնում է հեղափոխության շարունակությունը տնտեսության ոլորտում
BlogԼիլիթ Նասիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ «Առինջ Մոլ»-ի հարևանությամբ տեղի ունեցավ Multi Solar և Multi Group Textile ընկերությունների բացման հանդիսավոր արարողությունը: Multi Solar ընկերությունը զբաղվում է ֆոտովոլտային (PV) արևային վահանակների արտադրությամբ և գլոբալ մատակարարմամբ: Multi Solar-ը ֆոտովոլտային (PV) արևային վահանակները արտադրում է առաջադեմ տեխնոլոգիայով, ինչպես նաև կատարում է արևային էներգիայի համակարգերի նախագծում և տեղադրում: Իսկ
Multi Group Textile ընկերությունը մեր երկրում թեթեւ արդյունաբերական ոլորտում խոշոր ընկերություն է: Արաբական աշխարհի տեքստիլի հսկա սիրիական Սաբախ գրուպի հետ համատեղ Multi Group Textile արտադրում է սրբիչներ, որոնց հումքը 100% մաքուր բամբակյա մանվածք է:
Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, Գագիկ Ծառուկյանը ապացուցում է, որ համընթաց է քայլում համաշխարհային տեխնոլոգիական զարգացմանը ու վերստին ստանձնում Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության շարունակությունը տնտեսության ոլորտում: Ծառուկյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին, և թե արևային էներգիայի, թե Հայաստանում ավանդույթներ ունեցող տեքստիլագործության նորովի զարգացումը այդ հեղափոխության վառ ապացույցներն են: Սրանք պարզապես ներդրումներ չեն, սրանք ներդրումներ են շատ կոնկրետ ոլորտներում, որոնք մի կողմից հեղափոխական ու նորարարական շունչ կբերեն Հայաստանին, մյուս կողմից էլ կապահովեն Հայաստանում ավանդաբար տարածում ունեցող ոլորտների զարգացումը: