Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիր կլինի լողորդ Արթուր Բարսեղյանը
LifeՊատանեկան Օլիմպիական խաղերի բաց պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի լողորդ Արթուր Բարսեղյանը. խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայրաքաղաք Բուենոս Այրեսի կենտրոնում: Մարզիկները մրցապայքարը կսկսեն հոկտեմբերի 7-ին:
Օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարզիկները հանդես կգան 7 մարզաձևերում: Մրցավայր են մեկնել ծանրորդներ Կարեն Մարգարյանը (77 կգ) և Լիանա Գյուրջյանը (63 կգ), հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ), լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մ, 100 մ ազատ ոճ և 50մ բատերֆլայ) և գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան: