Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը. ուղիղ Էրդողանը կփորձի՞ Ալիեւին ներգրավել Նեթանյահուի դեմ «առեւտրական պատերազմում» Անձրև, ամպրոպ. ակտիվ ցիկլոն է գտնվում Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Գյումրիում հրդեհից մահացած երեխաները մանկատնից էին տեղափոխվել ծնողների մոտ․ «Հրապարակ» Բոլորը սպասում էին Սրբազանին ու ապակուսակցական շարժման, մեր քայլերն ուղղված են Հայրենիքի փրկությանը. Տեսանյութ


Քարոզչական «թեզերը» չեն դիմանում որևէ քննադատության. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատերն են նկատել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները վերջին շրջանում առանձնապես դյուրագրգիռ և ագրեսիվ են դարձել: Կապ չունի՝ պատասխանում են իրենց նախատեսած տարածքային զիջումների վերաբերյալ հարցերին, թե կենցաղային որևէ խնդրի են անդրադառնում: Ջղային են, անհավասարակշիռ, ագրեսիվ: Չէ, այնպես չէ, որ նախկինում քաղաքակիրթ պահվածքն ու հանդարտությունը «թափվում» էր վրաներից: Բայց հիմա ջղաձգված վիճակն առավել ցայտուն է երևում: Կա ենթադրություն, որ նման պահվածքն ու վարքը պայմանավորված են այն իրողությամբ, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը օրեցօր ավելի ու ավելի են կորցնում առանց այն էլ սմքած «հանրային աջակցությունը», որը իրենք էլ, պետք է նկատել, անողոքաբար մսխել են:

Ըստ որում, հիմա ավելի տեղին է խոսել ոչ թե «հանրային աջակցությունը» կորցնելու, այլ ուղղակիորեն նման աջակցություն չունենալու մասին: Ավելին, որպես քաղաքական ուժ, էլ առավել ևս՝ որպես իշխանություն, պարզապես սպառված լինելու մասին: Ու դա են փաստում նաև սոցիոլոգիական հարցումները, որոնց տվյալները հրապարակային ներկայացվել են: Համաձայնեք, որ 8 տոկոս վստահություն ունենալը իշխանության դեպքում նույնն է, որ չունենա ո՛չ վստահություն, ո՛չ էլ՝ իշխանություն: Տվյալ դեպքում, խոսքը ոչ թե պատգամավորական մանդատ կամ նախարարի պորտֆել ու վարչապետի վկայական ունենալ-չունենալու մասին է, այլ ռեալ իշխանություն չունենալու: Այստեղից էլ՝ դյուրագրգիռ պահվածքը, ի լրումն՝ իշխանության կողմից իրականացվող ագրեսիվ քարոզչությունը: Ըստ որում, Փաշինյանի իշխանությունը այն կարգի ագրեսիվ քարոզչություն է վարում, որ իրենց «նեղություն չեն տալիս» իրենց այս կամ այն «թեզը» գոնե մի փոքր հիմնավորված, փաստարկված ներկայացնելու առումով:

Կա՛մ բացահայտ նենգախեղում են իրողությունները, կա՛մ կիսատ-պռատ բաներ ասում, կա՛մ ուղղակիորեն ստում են, ի լրումն՝ իրենք իրենց էլ են հակասում: Դիտարկենք մի քանի կոնկրետ դրսևորում: Տեսեք, Տավուշի մարզում Հայաստանի ինքնիշխան տարածքից մի զգալի հատված թշնամուն նվիրելու իրենց որոշումը Փաշինյանն ու նրա իշխանավորները ջանում են ի մասնավորի «փաթեթավորել» հետևյալ «թեզով»՝ «տարածք չենք տալիս, այլ իրականացնում ենք սահմանազատում և սահմանագծում...»: Սա իսկապես էլ որևէ քննադատության չի դիմանում: Առաջին. պատերազմի սպառնալիքի կամ ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում երբևէ սահմանագծում ու սահմանազատում չի արվում:

Դիմեք ցանկացած բարեխիղճ միջազգայնագետի, քաղաքագետի, մասնագետի, և նրանք դա հնարավորինս մատչելի կբացատրեն: Կբացատրեն այնպես, որ ամենավերջին «պողոսին» էլ հասկանալի լինի: Երկրորդ. եթե սահմանազատման ու սահմանագծման գործընթաց չի իրականացվել ու ավարտվել, եթե դեռ վերջնական ու ամբողջական որոշում, էլ չենք ասում՝ որևէ ընկալելի փաստաթուղթ չկա, ստորագրված չէ, ապա ո՞րն է հրատապությունը՝ թողնել այս կամ այն մարտական դիրքը, պաշտպանական բնագծի մի զգալի հատվածը, կամ որևէ տարածք ոչ հայաստանապատկան հայտարարել: Երրորդ. Սյունիքի մարզում, մասնավորաբար Տեղ գյուղի մատույցներում, շատերը կհիշեն, տեղի ունեցավ բախում և միջադեպ: Ըստ որում, թշնամին էապես առաջ է շարժվել և մխրճվել է ՀՀ տարածք, գործնականում՝ նաև այդ հատվածում Հայաստանի Հանրապետությունից տարածք է զավթել:

Հիմա այնտեղ՝ Տեղ գյուղում, և սահման-առաջնագծի մի շարք այլ տեղամասերում ադրբեջանական զավթիչները դիրքավորվել են ըստ սահմանագծմա՞ն, թե՞ ուժի զոռով: Եթե սահմանազատում, սահմանագծում այդ հատվածներում չէր արվել ու չի արվել, ապա ինչի՞ հիման վրա է Նիկոլ Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհը նվիրել Ալիևին, ինչի՞ հիման վրա է Շուռնուխ գյուղի կեսը նվիրել Ալիևին: Ինչի՞ հիման վրա է, առհասարակ, Փաշինյանի իշխանությունը մի շարք ստրատեգիական նշանակության դիրքերից հրաժարվել ու դրանք թողել թշնամուն. «Ջի-Փի-Էս» քարտեզների՞, Ալմաթիի հռչակագրի՞, «բանավոր համաձայնությա՞ն», թե՞ ադրբեջանաթուրքական շահերն սպասարկելու հանձնառության հիման վրա:

Ավելին, կամ՝ չորրորդ. եթե սահմանագծում, սահմանազատում չարած՝ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է էական տարածքներ զիջել թշնամուն, ու իբր դա դեպի խաղաղության տանող տարբերակ է, ապա ինչո՞ւ նույն այդ թշնամին ոչ միայն հետ չի քաշվում վերջին 3 տարին ՀՀ-ից զավթած տարածքներից, այլև, ավելին, հայտարարում է, որ ոչ էլ 1 միլիմետր հետ է քաշվելու: Նման պայմաններում Փաշինյանը հայ-հարայն ընկած խոսում է զիջումների մասին, որ ի՞նչ լինի: Հինգերորդ. Հայաստանի քաղաքացիներին պատերազմով սպառնում է ոչ միայն թշնամին, այլև... ՀՀ իշխանություն համարվողը: Այսինքն, ՀՀ իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, գրեթե մեկին՝ մեկ կրկնում է թշնամու խոսույթը: Բացի նրանից, որ դա պետության կառավարման տեսանկյունից խայտառակություն է, դա նաև այլ բանի մասին է վկայում: Մասնավորապես, թշնամու խոսույթով «սեփական ժողովրդի» հետ հաղորդակցվելը վկայում է, որ վերջին 3,5 տարվա մեջ Փաշինյանն ու նրա քպական իշխանությունը ոչինչ չի արել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու, բանակն ուժեղացնելու և արդիականացնելու համար:

Հակառակ դեպքում՝ նա ոչ թե հայերին կսպառնար, այլ կհակադարձեր Հայաստանի վրա հարձակվելու մասին հայտարարող կամ Հայաստանն «արևմտյան Ադրբեջան» հռչակող թշնամուն: Վեցերորդ. փաշինյանական իշխանության ագրեսիվ քարոզչության մեկ այլ «թեզ» է այն, թե «այդ հողերը մերը չեն եղել, իրենցն են եղել... ՀՀ տարածքից ոչինչ չենք տալիս, իրենցն ենք վերադարձնում»: Իյա՜, իրո՞ք: Ինչի՞ց եք վերցրել, որ դրանք «իրենցն են եղել»: Միայն Ալմաթիի հռչակագրի անունը չտաք, պահեք դա մտավոր հետամնացների համար: Ալմաթիի տխրահռչակ դարձած հռչակագիրը ոչ մի դեր այս հարցում չունի: Չգիտե՞ք, թե Հայաստանի այդ տարածքներն ումն են, էհ, կոնսուլտացիայի համար դիմեք, օրինակ՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին:

Չնայած ամենին, կարծում ենք՝ Հրանտ Բագրատյանը չի զլանա ու մի թեթև «լիկբեզ» կանցկացնի իշխանականներիդ համար: Ու միայն իրեն: Առհասարակ, ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում են այդ տարածքները դարձել «իրենցը»: Եվ հետո՝ փաշինյանական վերոնշյալ մանիպուլյացիայի առաջնային հակադարձումն այնքան ակնհայտ է, որ քպական բոլոր «պատճառաբանություններից» փոշի անգամ չի մնում. խնդիրն այն մասին է, թե այդ տարածքները հանձնելու արդյունքում ի՞նչ վիճակում են հայտնվելու Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը, հենց Նոյեմբերյանը, միջպետական ճանապարհը: Նախ՝ այս հարցին թող պատասխանի Նիկոլ Փաշինյանը... Յոթերորդ. Փաշինյանի ագրեսիվ քարոզչությունը հավելյալ ցածրունքներ է «նվաճում»: Օրերս կարկառուն քպականներից մեկը հերթական անգամ «փայլատակեց»:

Ի՞նչ է ասում այդ կարկառուն քպականը: Ասում է, թե Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, ձգտում է սադրանքների... Ու դա ասվում է... հիմնավորելու համար թշնամուն ահռելի տարածքներ զիջելու, Լոռու մարզը սահմանամերձ դարձնելու փաշինյանական որոշումը: Մի րոպե. եթե թշնամին խաղաղություն չի ուզում, ինչը որևէ մեկի համար նորություն չէ, եթե թշնամին սադրանքների է դիմում, ապա որպես ի՞նչ ես այդ՝ խաղաղություն չցանկացող թշնամուն մեր երկրի խորքն «էստի համեցեք» անում, փլուզում պաշտպանական բնագիծը: Որ ի՞նչ լինի: Որ թշնամին ավելի շատ «խաղաղություն չցանկանա՞»: Այ, այստեղ էլ առաջ է գալիս գլխավոր հարցը. ինչպես ասվում է՝ հիմա դուք ո՞ւմ «ընկերն» եք...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը. ուղիղ Էրդողանը կփորձի՞ Ալիեւին ներգրավել Նեթանյահուի դեմ «առեւտրական պատերազմում» Անձրև, ամպրոպ. ակտիվ ցիկլոն է գտնվում Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ ԿարապետյանՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվելԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Գյումրիում հրդեհից մահացած երեխաները մանկատնից էին տեղափոխվել ծնողների մոտ․ «Հրապարակ» Բոլորը սպասում էին Սրբազանին ու ապակուսակցական շարժման, մեր քայլերն ուղղված են Հայրենիքի փրկությանը. Տեսանյութ Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Դոլարն ու եվրոն էժանացել են, ռուբլին աճել. փոխարժեքն՝ այս պահին Ողբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը Ուժեղ կարկուտ Արմավիրի մարզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում պատարագի է մասնակցում. ուղիղ Խոշոր ավտովթար Երևանում.տուժածներից մեկը հաղորդավար Տիգրան Հարությունյանն է Մայիսյան ձյունը Եկատերինբուրգում (լուսանկարներ) Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքիցԲազմաթիվ հասցեներում լույս չի լինի Մի շարք հասցեներում գազ չի լինի Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԿոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՊարտադիր բժշկական ապահովագրությունը եւ խոշոր գործատուները Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԵթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան
Ամենադիտված