Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից Ինչպե՞ս են անցկացվելու լրացուցիչ գրավոր աշխատանքներն ու քննությունները «Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը Երևանում 47–ամյա տղամարդ էր uպանվել․ նոր մանրամասներ Տրանսպորտում Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժշկական համայնքի հետ Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մթության մեջ, գաղտնի պայմաններում են շարունակում գործել. Սրբազանը՝ Կիրանցի մասին


«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե նորմալ սահմանազատում իրականացվեր, այն ամբողջ սահմանով պետք է կատարվեր: Սրա մասին նաև խորհրդարանական ընդդիմությունն է խոսում: Ինչո՞ւ է այն այսքան շտապողական և հատվածական: Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն անընդհատ ինչ-որ բան է ուզում, բայց հասկանում է, որ միանգամից շատ բան ուզելը կարող է վտանգավոր լինել, և այդ պատճառով, երբ տեսնում է, որ պահը հասունացած է, փորձում է Հայաստանից ինչ-որ բան պոկել: Աշնանն Ադրբեջանում ՄԱԿ-ի՝ կլիմայի հետ կապված մեծ միջոցառում է լինելու: Երևի Ադրբեջանը մտածում է, որ հիմա մի քանի գյուղի սահմանամերձ տարածքների հարցը լուծելու ժամանակն է, Հայաստանն էլ մտածում է, որ դրանով ժամանակ կշահի, քանի որ մինչև ամբողջ պրոցեսն ընթանա, սահմանապահները կանգնեն իրենց տեղերում, աշուն կլինի, վիճակը մի քիչ կհարթվի, շատերը կմոռանան, և կտեղափոխվենք 2025 թվական»,- «Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն՝ անդրադառնալով Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացին:

Կարծում է՝ շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն ուլտիմատիվ կերպով ասել է՝ եթե ուզում եք համաձայնենք դելիմիտացիայի գործընթացին, տարածքները պետք է նախապես տաք: «Փաստ է այն, որ երկու հանձնաժողովները դեռևս չես մշակել իրենց աշխատանքի կանոնակարգը, մինչև հուլիսի 1-ը պետք է մշակեին, ինչպես Նիկոլն է դա հաստատում, հետո երկու երկրների խորհրդարանները վավերացնեին իրենց աշխատակարգը, հետո ընթանար դելիմիտացիայի գործընթաց: Այն, ինչ հիմա հանձնում ենք, ավանս է, «բարի կամք» ենք ցուցաբերում Ադրբեջանին: Ադրբեջանն ասում է՝ մերն է եղել, մենք էլ ասում ենք՝ ձերն է եղել, վերցրեք, բարով մաշեք»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Իսկ սյունն ու սահմանապահը կարո՞ղ են անվտանգության երաշխիք լինել այն պարագայում, երբ դու ունես մի հարևան, որը մտածում է քեզ ֆիզիկապես ոչնչացնելու մասին: «Անգամ իշխանությունն է հասկանում, որ ոչ: Նա չի ժխտում, որ ոչ մի երաշխիք չկա: Ո՛չ մի սյուն, ո՛չ մի սահմանապահ, ո՛չ մի սահման երբեք երաշխիք չեն եղել ու չեն լինելու: Եթե կա ցանկություն ուժով հարց լուծելու, հարձակում անելու, միշտ էլ հնարավոր է ինչ-որ սադրանք հրահրել, ասել՝ տեսեք, մյուս կողմն արեց, և սկսվում է պատերազմ: Բոլոր պատերազմներն այդպես են սկսվել, և ոչ մի սահման երբեք երաշխավոր չի եղել պատերազմ չսկսելու համար: Սահմանները միշտ էլ խախտվել են ուժով, երբ մի երկիր որոշել է, որ ուժով կարող է այդ հարցը լուծել: Երկրորդ համաշխարհային պատերազմն էլ է այդպես սկսվել, երբ Գերմանիան պաշտոնապես հարձակվել է Լեհաստանի վրա: Գերմանիան ասել է, որ լեհական կողմից սահմանի խախտում է եղել, հարձակվել են գերմանական դիրքի վրա, և իրենք հակահարված են տալիս»,-հավելում է քաղաքական վերլուծաբանը:

Տարբեր երկրներ ու միջազգային հարթակներ ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատումը և սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները. «Պարզ է, որ Վաշինգտոնի, Բրյուսելի կամ այլ երկրի համար իրականում այդքան էական նշանակություն չունի մի գյուղն այս կողմ, մի գյուղն այն կողմ: Երբ կա ինչ-որ հակամարտություն, որը ձեռնտու չէ ինչ-որ մի ուժի, նրանք ուզում են, որ այդ հակամարտությունը մի քիչ սառի, և գնում են բավարարելու ուժերի պահանջները, այս դեպքում հեշտ է Ադրբեջանի պահանջները բավարարելը: Երկրորդ՝ հայ-ադրբեջանական շփման գործընթացում կա աշխարհաքաղաքական ենթատեքստ, այն է՝ այս գործընթացը նպաստում է Ռուսաստանի դիրքերի թուլացմանը տարածաշրջանում: Այս ամբողջն այդ կոնտեքստի մեջ է, իշխանություններն ասում են, որ դա Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա է կատարվում: Իսկ դա նաև ձեռնտու է Արևմուտքին ռուս-ուկրաինական հակամարտության առումով, քանի որ իրենք կցանկանային, որ նույն սկզբունքը կիրառվեր նաև այդ հակամարտության լուծման պարագայում: Գործընթացը ողջունելով՝ քաղցր բլիթ են տալիս: Դա ավելի շատ Հայաստանի համար է արվում, որ մարդիկ տեսնեն՝ Արևմուտքն էլ է ողջունում այս գործընթացը»:

Ղազախստանում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Մարգարյանի կարծիքով, արտառոց որևէ բան չկա, Երևանն ու Բաքուն Արևմուտքին խոստացել են պարբերաբար հանդիպել, քննարկել խաղաղության գործընթացը, այս անգամ հանդիպման համար հարթակ է տրամադրել Ղազախստանը, որը որպես միջնորդ հանդես չի գալիս: Ամենաէականն այն է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու և մշտապես ավելին է պահանջելու: «44-օրյա պատերազմ, Արցախի հայաթափում ու ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալում, դրան կհաջորդի Կիրանցը, Ադրբեջանը կպահանջի «Զանգեզուրի միջանցքը», կբարձրացնի «անկլավների», «փախստականների վերադարձի» հարցերը և այլն: Քանի դեռ նա պահանջներ է ներկայացնում, նախկին կորուստները գնում են հետին պլան: Աստված չանի, բայց եթե մինչև Երևան հասնեն, ոչ ոք չի հիշելու Ստեփանակերտի մասին: Սա Ադրբեջանի՝ շատ տրամաբանական քաղաքականությունն է, ցավոք, շատ տրամաբանական է նաև գործող իշխանության սկզբունքը: Քանի դեռ իրենք զիջում են, նախորդ զիջումները հետ են մղվում, ինչոր ձևով արդարացվում, դառնում անխուսափելի: Եթե հիմա Կիրանցի ու միջանցքի հարցն է, կարծես բնական դառնա՝ բա Արցախը ո՞նց պահեինք:

Իշխանության օրոք այդքան արյուն ենք տեսել՝ պատերազմ, Արցախ, իրենք կարծես կապված են այդ հանգամանքով և չեն կարող շեղվել այդ կուրսից, չեն կարող որդեգրել այլ կեցվածք: Սև ու սպիտակ անվանելու հնարավորությունն այն է, որ այդ զիջումների քաղաքականությունը շարունակվի, արդարացվի և ներկայացվի որպես հաղթանակ՝ տեսեք, Ադրբեջանի հետ սահման ունենք, սա ոչ թե պարտություն է, Արցախի կորուստ, այլ հաղթանակ է: Այս շուռ տված տրամաբանության միակ հնարավորությունը Ադրբեջանին պարբերաբար զիջելու քաղաքականությունն է, իհարկե, բանականության մեջ, որ պայթյուն չլինի: Ցավոք, այդ վիճակն է: Հայաստանի իշխանություններին է ձեռք տալիս այդ քաղաքականությունը»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհիցԻնչպե՞ս են անցկացվելու լրացուցիչ գրավոր աշխատանքներն ու քննությունները «Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը Երևանում 47–ամյա տղամարդ էր uպանվել․ նոր մանրամասներ Տրանսպորտում Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել էՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժշկական համայնքի հետ Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մթության մեջ, գաղտնի պայմաններում են շարունակում գործել. Սրբազանը՝ Կիրանցի մասին Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանՏավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ պատգամավոր ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Ուկրաինայի ԶՈՒ-ին հաջողվել է կայունացնել իրավիճակը Խարկովի մարզում. Զելենսկի «Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Շանթ Հարությունյանի հետԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՏեսակցել եմ կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան Հայաստանի թանգարանները 2023-ին 1 մլն 228 հազար 155 այցելու են հյուրընկալել. փոխնախարարը ներկայացրել է ոլորտի ձեռքբերումները Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են. ՀՀ ՊՆ «Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին «Ովքե՞ր են Կիրանցի հացատան հյուրերը»․ լրագրողը փորձում է պարզել Ռուսաստանն այսօրվա դրությամբ Խարկովը գրավելու ծրագրեր չունի. ՊուտինՄեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 88 դեպք Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Գեղամ Նազարյանը հայտարարություն է տարածելՎարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Ցավալի լուր․ Մահացել է Ջեմմա ՀովհաննիսյանըՊետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Մենք չենք շտապում, ծրագիր ու օրակարգ կա, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է. Սրբազան Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Կամուրջը և տները կանցնեն Բաքվին, ասում են՝ ոչինչ չի փոխվի. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում մարզպետի հետ հանդիպումից հետո ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ իրավիճակ է այս պահին Կիրանցում Հիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում, ավելի ցածր ջերմաստիճան խոստանում Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Ինչ են հայտնում ՏիգրանաշենիցՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Ինչ է տեղի ունեցել. ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրութուն է տարածել Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետԿիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում՝ հաջողությունը որն է Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահի հանդիպումըԱպագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը
Ամենադիտված