Ավտոբուսի դուռը փակվել ու պոկել է կնոջ մատը․ մանրամասներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վորոնեժում ավտոբուսի փակվող դուռը կտրել է տեղի բնակչի մատը։ Այս մասին հաղորդել է «Блокнот Воронеж» տելեգրամյան ալիքը։
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել մարտի 21-ի առավոտյան Լենինսկի պողոտայի թիվ 45 տան մոտ։ 39-ամյա կինը փորձել է նստել թիվ 97 երթուղիով ընթացող ավտոբուսը, սակայն վարորդը ձեռքը սեղմել է դռանը, ապա հեռացել դեպքի վայրից։
Տուժածը հոսպիտալացվել է, և բժիշկները նրա մոտ ախտորոշել են աջ ձեռքի մատի ֆալանգի տրավմատիկ անդամահատում։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում դեպքի առթիվ ու պարզում է կատարվածի բոլոր փաստերը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live