Հայաստանն ու Թուրքիան այժմ արձանագրություններ են փոխանակում Անիի պատմական կամրջի մասով․ Նախարար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանն ու Թուրքիան այժմ արձանագրություններ են փոխանակում Անիի պատմական կամրջի մասով, այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ Երևանն ու Անկարան պայմանավորվածություն էին ձեռք բերել Անիի կամրջի համատեղ վերանորոգման մասին։
«Հիմա արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում հենց Անիի կամրջի մասով, որպեսզի տեսնենք, թե ոնց է այդ աշխատանքը հնարավոր օպտիմալ կերպով կազմակերպել», - ասաց Միրզոյանը։
Անդրադառնալով ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայամանավորվածությանն՝ արտգործնախարարը ցավով ընդգծեց՝մասնակի բացումը մինչ օրս իրականացված չէ։
«Թեև նոր նախարարի հետ հնարավորություն ունեցա վերահաստատել այս պայմանավորվածությունը», - ասաց Միրզոյանը՝ խոստանալով ավելի ուշ մանրամասնել։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live