Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Դոլարն ու եվրոն էժանացել են, ռուբլին աճել. փոխարժեքն՝ այս պահին Ողբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը Ուժեղ կարկուտ Արմավիրի մարզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում պատարագի է մասնակցում. ուղիղ Խոշոր ավտովթար Երևանում.տուժածներից մեկը հաղորդավար Տիգրան Հարությունյանն է Մայիսյան ձյունը Եկատերինբուրգում (լուսանկարներ) Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից Բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին


Տնտեսական հնարավորությունների դռներն ու դրանցից լիարժեք չօգտվելու փակուղին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից աշխարհում պետությունների տնտեսությունները միմյանց հետ առավել փոխկապակցված են դառնում։ Ու եթե որևէ համեմատաբար խոշոր տնտեսություն ունեցող երկրում տնտեսական խնդիրներ են ի հայտ գալիս, ապա այդ իրողությունները շղթայական ռեակցիայի պես կարող են ազդել մյուս պետությունների տնտեսությունների վրա։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի և հակառուսական պատժամիջոցների արդյունքում համաշխարհային տնտեսության մատակարարման ուղիներում էական փոփոխություններ տեղի ունեցան։ Նույնիսկ բազմաթիվ երկրներ, որոնք դուրս են Արևել յան Եվրոպայից, իրենց վրա զգացին պատերազմի բացասական հետևանքները։

Բայց մյուս կողմից էլ՝ առկա իրավիճակը որոշ պետությունների համար տնտեսական առումով նոր հեռանկարներ բացեց։ Պատժամիջոցների ու արևմտյան ընկերությունների՝ Ռուսաստանից դուրս գալու արդյունքում ռուսական շուկայում վակուում առաջացավ։ Այդ իրավիճակից մեծապես օգտվեց հատկապես Չինաստանը, և չինական ընկերությունները մեծ թափով սկսեցին մուտք գործել ռուսական շուկա։ Օրինակ՝ եվրոպական ավտոմոբիլային ընկերությունների հեռանալուց հետո չինական էլեկտրամոբիլները սկսեցին հեղեղել ռուսական շուկան։

Թուրքիան ևս սկսեց օգտվել ռուսական շուկայում առաջացած վակուումից, ու թուրքական ընկերությունները ձեռնամուխ եղան Ռուսաստանից հեռացած արևմտյան բիզնեսին փոխարինելու ուղղությամբ քայլեր կատարելուն։ Ու պատահական չէ, որ թուրքական ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան 2023 թվականին աճել է շուրջ 17 %-ով։

Ռուսական տնտեսությունում ստեղծված նոր իրադրությունը ավելի մեծ հնարավորություններ բացեց Հայաստանի համար, որն, ի տարբերություն Թուրքիայի կամ Չինաստանի, ԵՏՄ անդամ պետություն է, որը Հայաստանի ու Ռուսաստանի միջև ընդհանուր տնտեսական և մաքսային դաշտ է ապահովում։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը։ Ինչպես նախօրեին հայտարարվեց պաշտոնապես, Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է մոտ 7 մլրդ 306 մլն դոլար՝ 2022 թվականի նկատմամբ աճելով 43,3 տոկոսով:

Իհարկե, առևտրաշրջանառության աճը դրական պատկեր է ապահովում, սակայն առևտրաշրջանառության ամբողջ պոտենցիալը չի օգտագործվում, քանի որ հնարավոր էր ավելի բարձր աճ ապահովել։ Հասկանալի է, որ առևտրի ավելի բարձր տեմպեր ապահովելու ու դեպի ռուսական շուկա հայկական ապրանքների արտահանումը խրախուսելու համար Հայաստանը չունի համապատասխան արտադրական հզորություններ։ Ու պատահական չէ, որ արտահանման մեջ մեծ մասնաբաժին են կազմում տարբեր սարքավորումները, որոնք, պարզ է, արևմտյան ծագում ունեն և Հայաստանը չի արտադրում։ Այսինքն, հայկական կողմն ընդամենը կազմակերպում է վերաարտահանումը։ Մյուս կողմից էլ՝ ռուսական կողմի հետ առևտրատնտեսական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը խոչընդոտում են ՀՀ իշխանությունների մերձեցումը Արևմուտքի հետ ու դրա արդյունքում նաև հայռուսական հարաբերություններում նկատվող լարվածությունը։ Ըստ այդմ, պատահական չէ, որ ռուսական կողմը պարբերաբար հայկական ապրանքների հետ կապված սանիտարահիգիենիկ ու այլ խնդիրներ է տեսնում, ինչն էլ լրացուցիչ դժվարություններ է ստեղծում արտահանման համար։

Կարևոր է նաև հայկական արտադրանքի մրցունակության ապահովումը, որի ուղղությամբ պետությունը պետք է խթանող և խրախուսող քայլեր ձեռնարկի։ Եթե, օրինակ՝ հայկական գյուղմթերքի գին-որակ հարաբերակցությունը մրցունակ չեղավ, հայկական գյուղմթերքի տեղը ռուսական շուկայում կարող են գրավել այլ երկրներ։ Մասնավորապես Միջին Ասիայի երկրները սկսել են մեծ թափով համեմատաբար էժան գներով գյուղմթերք արտահանել դեպի Ռուսաստան։ Փաստորեն Հայաստանը ոչ միայն ռուսական շուկայում իր տեղը ամրապնդելու, այլ նույնիսկ պահպանելու խնդիր ունի։ Բայց ՀՀ կառավարությունը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում ռուսական շուկայում հայկական արտադրանքն ավելի մրցունակ դարձնելու և դեպի Հայաստանի տնտեսություն ռուսական կապիտալի ներհոսքի նոր ալիք ապահովելու գործում։

Ժամանակի ընթացքում Հայաստանի համար նոր հնարավորություններ ևս բացվում են։ Օրինակ՝ Թուրքիայում և ԱՄԷ-ում սկսել են փակել ռուսական բանկային հաշիվները, ուստի այս իրողությունը հաշվի առնելով՝ կարելի է պայմաններ ստեղծել, որ ռուսական ընկերությունները, ինչու չէ՝ նաև անհատները տեղափոխվեն Հայաստան, որտեղ նրանք կարող են հաշիվներ բացել, գրանցվել ու մի կողմից գործել Ռուսաստանը ներառող ընդհանուր ԵՏՄ շուկայում, իսկ մյուս կողմից էլ՝ աշխատել արևմտյան բիզնեսի հետ։

Ու, ընդհանրապես, մեծ պոտենցիալ կա նաև ԵՏՄ այլ երկրների հետ առևտուրը խթանելու ուղղությամբ։ Հատկանշական է, որ 2023 թվականին Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել է 2,4 անգամ՝ կազմելով 100 մլն 484,2 հազար դոլար, իսկ Ղրղզստանի հետ աճը 4,2 անգամ է՝ 27 մլն 829 հազար դոլար ծավալով: Բայց Ղազախստանի ու Ղրղզստանի հետ առևտուրը էլ ավելի խթանելու մեծ ներուժ կա, քանի որ այս երկու երկրների հետ առևտրի ծավալը միասին վերցրած չի գերազանցում 150 մլն դոլարը, ինչը շատ փոքր թիվ է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Դոլարն ու եվրոն էժանացել են, ռուբլին աճել. փոխարժեքն՝ այս պահին Ողբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը Ուժեղ կարկուտ Արմավիրի մարզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում պատարագի է մասնակցում. ուղիղ Խոշոր ավտովթար Երևանում.տուժածներից մեկը հաղորդավար Տիգրան Հարությունյանն է Մայիսյան ձյունը Եկատերինբուրգում (լուսանկարներ) Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքիցԲազմաթիվ հասցեներում լույս չի լինի Մի շարք հասցեներում գազ չի լինի Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԿոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՊարտադիր բժշկական ապահովագրությունը եւ խոշոր գործատուները Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԵթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». ԱլիևՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է զոհվել․ կան տուժածներԻնչ ընթացք են ունենում Ադրբեջանի զորքերի ներխուժման առիթով հարուցված քրեական գործերը․ Թովմասյանը՝ դատախազինԱյժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն ԲայրամյանՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի ժամկետը Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)
Ամենադիտված