«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով Պարտադիր բժշկական ապահովագրությունը եւ խոշոր գործատուները Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան


«Երբ եկա Թբիլիսիից, միայնակ էի, իսկ հիմա՝ մա՛մ, պա՛պ, տեսեք՝ մենակ չեմ». կայացավ Էրիկ Կարապետյանի առաջին մեծ մենահամերգը (լուսանկարներ)

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ երգիչ Էրիկ Կարապետյանի առաջին մեծ մենահամերգը, որին երգիչը պատրաստվել էր շուրջ մեկ տարի: Համերգի տոմսերը սպառված էին մենահամերգից օրեր առաջ և 10.000 հանդիսատես վայելեց 3 ժամ տևողությամբ համերգը: Tert.am Life-ը ներկա է եղել երգչի մենահամերգին, զրուցել նրա հետ և ներկայացնում է միջոցառման բացառիկ մանրամասներն ու լուսանկարները:

Համերգի հաղորդավարը Արսեն Գրիգորյանն էր, որը ողջունեց հանդիսատեսին՝ մաղթելով բարձր տրամադրություն: 

Համերգը մեկնարկել է «Միլիոն ու մեկ» երգով, որից հետո Էրիկը ողջունել է հանդիսատեսին և շնորհակալություն հայտնել սահմանին կանգնած հայ զինվորին: Երգիչը ծնկի է իջել՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին. հանդիսատեսը հոտնկայս և մեկ րոպե լռությամբ նույնպես հարգել է նրանց հիշատակը:

«Այսօր, հենց հայ զինվորի շնորհիվ է, որ մենք այստեղ կանգնած ենք, որ ես կարողանում եմ երգել ձեր առաջ, ելույթ ունենալ և ուզում եմ շնորհակալություն հայտնել հենց նրանց»,- ասաց Էրիկ Կարապետյանը:

Համերգի ընթացքում հնչել են երգչի մի շարք երգեր, որոնք նա կապում է տարբեր շրջանների հետ: Նա նշել է, որ իր գրեթե բոլոր երգերը սիրո մասին են՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ համերգի օրը երգելու է սիրելիի՝ Սվետլանա Իշխանյանի և իրենց դստեր՝ Սալոմեի համար, որոնք ևս դահլիճում էին: Ի դեպ, երգչի առաջնեկն առաջին անգամ էր մասնակցում հայրիկի համերգին՝ վայելելով հանդիսատեսի ծափահարությունները, որոնք նաև իրեն էին նվիրված: Նշենք նաև, որ մենահամերգին ներկա էին արտիստի ծնողները:

Էրիկ Կարապետյանը նաև անակնկալ զուգերգ էր պատրաստել հանդիսատեսի համար և մինչ ելույթը հարցրեց՝ արդյոք հանդիսատեսը պատրա՞ստ է «շարժել» համալիրը, որից հետո բեմ բարձրացավ վրացի երգիչ Դաթոն: Նրանք կատարեցին «Շարժիր» զուգերգը, որը յութուբյան հարթակում գերազանցել է 1մլն դիտումը:

Մենահամերգի ընթացքում եղել են երգեր, որոնք հանդիսատեսի խնդրանքով երգիչը կատարել է մի քանի անգամ և առանց նվագակցության, քանի որ «կենդանի նվագակցությունը» ապահովում էր հենց հանդիսատեսը:

Մենահամերգն ավարտվել է «Իմ աշխարհ եկ» երգով, որը երգիչը կատարել է մի քանի անգամ: Նա բեմը լքել է երախտիքի խոսքերով՝ ուղղված նախ հավատարիմ հանդիսատեսին, ինչպես նաև համերգի կազմակերպիչներին:

«Երբ եկա Թբիլիսիից, միայնակ էի, իսկ հիմա՝ մա՛մ, պա՛պ, տեսեք՝ մենակ չեմ»,- եզրափակեց երգիչը:

 

Համերգի ավարտին մի շարք հայտնիներ ետնաբեմում շնորհավորել են երգչին կայացած մենահամերգի կապակցությամբ: Tert.am Life-ի հետ զրույցում երգիչը պատմել է իր տպավորությունների մասին:

«Նման մասշտաբներով մենահամերգը մեծ պատիվ է արտիստի համար և ես տևական ժամանակ է ինչ գնում էի այս մենահամերգին և մեկ տարի շարունակ ողջ ռեսուրսը ներդրել ենք, որպեսզի նման որակ ստանանք: Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ յուրաքանչյուրին, որ այսօր իմ կողքին էին, քանի որ 10.000 հանդիսատես ինձ հետ երգեց, ուրախացավ և հուզվեց: Անփոխարինելի են առաջին վայրկյանները, երբ հայտնվեցի բեմում և իմ առաջ տեսա լեփ-լեցուն դահլիճ և կարծում եմ, որ ցանկացած երգչի համար սա երազանք է»,- նշեց երգիչը:

Խոսելով իր անցած ճանապարհի մասին՝ Էրիկ Կարապետյանը հավելեց, որ տարիներ շարունակ հավատարիմ է մնացել իր ձեռագրին և հանդիսատեսին և հետագայում էլ պատրաստվում է նույնկերպ շարունակել:

«Երբ 12 տարեկան էի և առաջին անգամ Թբիլիսիից եկա Հայաստան ես այստեղ մենակ էի՝ չունենալով ընկերներ, կապեր: Փորձում էի ամեն կերպ կայանալ այստեղ և անգամ չէի կարող պատկերացնել, որ տարիներ անց նման հանդիսատես կունենամ: Ես ունեմ շատ լավ ընկերներ և, առհասարակ, այս հանդիսատեսը հենց իմն է, հենց իմ ընկերներն են. այսօր հասկացա՝ մենակ չեմ, իմ հայրենիքում եմ, իմ երկրում, որտեղ ինձ սիրում են, լսում են, ճանաչում են և հարգում: Ես չեմ ծնվել Հայաստանում, ծնողներս, տատիկս և պապիկս նույնպես չեն ծնվել այստեղ, բայց ուրախ եմ, որ դուստրս՝ Սալոմեն, ծնվել է Հայաստանում»,- եզրափակեց երգիչը:

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի 

 

ՀեղինակԹերեզա Հովհաննիսյան

«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԿոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՊարտադիր բժշկական ապահովագրությունը եւ խոշոր գործատուները Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԵթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». ԱլիևՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է զոհվել․ կան տուժածներԻնչ ընթացք են ունենում Ադրբեջանի զորքերի ներխուժման առիթով հարուցված քրեական գործերը․ Թովմասյանը՝ դատախազինԱյժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն ԲայրամյանՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի ժամկետը Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ) Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան 5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ ՇՏԱՊ. Գլխավոր դատախազը պատասխանում է լրագրողների հարցերին Հանրային հեռուստաընկերության մոտ մի երիտասարդ «դրիֆտ» է արել ու ձերբակալվել Ի՞նչ է հայտարարել Շոյգուն Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Վթար Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանԷսօր մեր նշանդրեքն ա. Ռաֆայել Երանոսյանը բացառիկ հայտարարություն է արել. մանրամասներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Ամենադիտված