Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօր ՀՀՄ-ն Երևանի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Փրկարարներն ավտոբուսի տակից դուրս են բերել ևս 1 դի ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ


Մեր բանակը կազմավորվեց և կայացավ ծայրահեղ դժվարին պայմաններում` հաղթանակներով պսակելով իր նորօրյա ընթացքը. Ավետիք Չալաբյան

Blog

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՊԱՏՎԻՆ

Այսօր Հայոց բանակի տոնն է: 1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, Հայաստանի կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը՝ դրանով իսկ ազդարարելով Հայոց Ազգային բանակի վերստեղծումը 71 տարիների դադարից հետո:

Մեր բանակը կազմավորվեց և կայացավ ծայրահեղ դժվարին պայմաններում, հաղթանակներով պսակելով իր նորօրյա ընթացքը: Վերջին մի քանի տարիները սակայն մեր բանակի համար ծանրագույն փորձությունների ժամանակներ էին, նրա ուսերին էր ընկել և շարունակում է մնալ մեր երկրի պաշտպանության դժվարին բեռը՝ ըննդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի գերակշիռ ուժերի, փաստացի առանց հուսալի դաշնակից, և հաճախ նաև առանց հուսալի թիկունք: Չնայած այս ամենին, բանակը շարունակում է մարտնչել, շարունակում է զարգանալ, շարունակում է թշնամուն կորուստներ հասցնել և զսպել նրա նկրտումները, թեև դա տրվում է չափազանց ծանր գնով:

Այս տարի հատուկ ցանկանում եմ նշել Արցախի Պաշտպանության բանակի մեր հերոսական մարտիկներին, որոնք անցած տարվա սեպտեմբերի 19-ին իրենց վրա միայնակ վերցրեցին թշնամու տասնապատիկ գերազանցող ուժերի հարվածը, և Չարեքտարի, Հաթերքի, Մարտակերտի, Խաչենի կամրջի, Մարտունու, Մաճկալաշենի, Սխտորաշենի, Կրկժանի դիրքերում և այլուր ծանր կորուստներ պատճառեցին նրան՝ կանգնեցնելով նրա առաջխաղացումը և ստիպելով զինադադար բանակցել Արցախի իշխանությունների հետ:

Թեև այս ռազմական գործողությունները ի վերջո ավարտվեցին Արցախի հայաթափմամբ, դիմադրությունը, որը ցույց տվեցին մեր հերոս եղբայրները համատարած շրջափակման պայմաններում, թույլ տվեց փրկել Արցախի խաղաղ բնակչությունը, և պահպանել Արցախը վերադարձնելու հնարավորությունը: Երկու հարյուրից ավել մեր եղբայրներ իրենց կյանքը զոհեցին այդ օրը, նրանց անունները ոսկե տառերով կգրվեն մեր պատմության մեջ՝ որպես խիզախության, անձնազոհության և պատվախնդրության անգերազանցելի օրինակ:

Այսօր, խոնարհվելով մեր հերոս նահատակների անմահ հիշատակի առաջ, անվարան զորակցելով ապրողներին և պայքարողներին, մշտապես լինելով մեր երկիրը անառիկ պահող խիզախ տղերքի կողքին, վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ հնարավոր ամենը անել մեր բանակի զորացման, այն առավել մարտունակ, արդյունավետ և անվտանգ դարձնելու, և նոր հաղթանակներով նրա մարտական փառքը վերականգնելու համար: Փառք մեր բանակին, փառք այն ստեղծողներին և նրանց գործը պատվով շարունակողներին, հավերժ փառք նրա բոլոր անմահ հերոսներին!

Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀՄ-ն Երևանի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Փրկարարներն ավտոբուսի տակից դուրս են բերել ևս 1 դիՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև
Ամենադիտված