Հարբած տղամարդիկ ծեծել են դպրոցականներին․ ի՞նչ է հայտնի (տեսանյութ) Օլիմպիական խաղերի կրակը կլինի Կաննի կինոփառատոնում Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ Ծառուկյան Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են. ՊՆ Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ Փաշինյան Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազություն ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմшվիր-Գյnւմրի ճшնшպшրhը փшկ է Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. Բայրամով Կհանդիպենք ժամը 19:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում, իսկ հիմա հանգստացեք, մենք էլ աշխատենք


Սուրեն Պապիկյանի նոր հրամանն այսօր ուժի մեջ է մտնում

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 29-ին հրաման է ստորագրել՝ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին hավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանելու մասին։

Iravaban.net-ը հայտնում է, որ նշված հրամանը ապրիլի 9-ին ուժի մեջ է մտնում։

ԿԱՐԳ

ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին (այսուհետ՝ զինծառայող) ատեստավորման արդյունքներով hավելավճարի հաշվարկման, ներառյալ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու, և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ կարգ):

2. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 47-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում նախատեսված՝ «ենթակա է հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ որոշում) 38-րդ կետի համաձայն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչությունը (այսուհետ՝ գլխավոր վարչություն) կազմում է ատեստավորման արդյունքներով որակավորված զինծառայողների անվանացուցակ, որում նշվում են զինծառայողի ծառայության վայրի զորամասը (զինվորական կառավարման մարմինը), զինծառայողի զինվորական կոչումը, ազգանունը, անունը և հայրանունը, զբաղեցրած զինվորական պաշտոնը, խումբը և ատեստավորման հանձնաժողովի եզրակացության համարը, կայացման օրը, տարին, ամիսը և ուղեկցող գրությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչություն (այսուհետ՝ ֆինանսաբյուջետային վարչություն):

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անվանացուցակը ստանալու հիման վրա ֆինանսաբյուջետային վարչությունն ապահովում է օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի և որոշման 3-րդ կետի համաձայն ատեստավորմանը կամավոր մասնակցած զինծառայողի ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով և որոշման 4-րդ կետով սահմանված պարտադիր ատեստավորում անցած զինծառայողի դեպքում՝ զինվորական պաշտոնի նշանակվելու օրվանից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշմամբ սահմանված համապատասխան չափով հավելավճարի հաշվարկման և վճարման գործընթացը՝ զինծառայողի դրամական ապահովության վճարման հետ միաժամանակ:

4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգով իրականացվում է նաև ատեստավորման արդյունքներով օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նախատեսված՝ «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն կայացված զինծառայողի հավելավճարի հաշվարկման և վճարման գործընթացը:

5. Զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է զինծառայողին օրենքի 37-րդ հոդվածով սահմանված հիմքերով հավասար կամ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված հիմքերով ցածր զինվորական պաշտոնի կամ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու դեպքերում՝ եթե համապատասխան զինվորական պաշտոնները հանդիսանում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող: Զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է նաև օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված հիմքով զինվորական պաշտոնից ազատելու դեպքում՝ հաշվի առնելով օրենքի 61-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջները:

6. Զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցվում է զինծառայողին՝

1) պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու դեպքում՝ արձակման օրվանից.

2) զինվորական պաշտոնից ազատելու և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոնի նշանակելու դեպքում՝ պաշտոնից ազատելու օրվանից.

3) օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ կամ 9-րդ կետերում սահմանված հիմքերով կամ 3-րդ մասի համաձայն զինվորական պաշտոնից ազատելու դեպքերում՝ պաշտոնից ազատելու օրվանից.

4) օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում սահմանված հիմքով զինվորական պաշտոնից ազատելու դեպքում՝ պաշտոնից ազատելու օրվանից.

5) օրենքի 44-րդ հոդվածով սահմանված այլ պետական մարմին տեղափոխելու դեպքում՝ տեղափոխման կապակցությամբ զինվորական պաշտոնից ազատելու օրվանից.

6) օրենքի 45-րդ հոդվածով սահմանված այլ մարմին գործուղելու դեպքում՝ գործուղման կապակցությամբ զինվորական պաշտոնից ազատելու օրվանից.

7) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ հատկացնելու դեպքում՝ արձակուրդ հատկացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

8) օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ատեստավորման արդյունքներով «ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար» եզրակացություն կայացվելու դեպքում՝ եզրակացության կայացման օրվան հաջորդող ամսվա 1-ից.

9) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կարգով «նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կամ «պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կամ «զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով» կամ «հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում» կարգապահական տույժ տալու դեպքում՝ կարգապահական տույժն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

10) սույն կետի 9-րդ ենթակետում չնախատեսված և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված այլ կարգապահական տույժը կրելու ժամկետի ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժ տալու դեպքում՝ վերջինը տրված կարգապահական տույժն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

11) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն «նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժը կրելու ժամկետի ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժ տալու հիմքով զինվորական պաշտոնից ազատելու և ցածր զինվորական պաշտոնի նշանակելու դեպքում՝ պաշտոնից ազատելու օրվանից:

7. Անհարգելի պատճառով ծառայության չներկայացած օրերի համար զինծառայողին հավելավճար չի հաշվարկվում:

8. Սույն կարգի 6-րդ կետի 3-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի ծագման օրվանից հետո զինծառայողին կրկին մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող հավասար կամ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող ցածր զինվորական պաշտոնի նշանակելու պարագայում վերսկսվում է զինծառայողին մինչև զինվորական պաշտոնից ազատելը հաշվարկված հավելավճարի վճարումը՝ պաշտոնի նշանակելու օրվանից:

9. Սույն կարգի 6-րդ կետի 11-րդ ենթակետով նախատեսված դեպքի ծագման օրվանից հետո զինծառայողին կրկին մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող հավասար զինվորական պաշտոնի նշանակելու պարագայում վերսկսվում է զինծառայողին մինչև զինվորական պաշտոնից ազատելը հաշվարկված հավելավճարի վճարումը՝ պաշտոնի նշանակելու օրվանից:

10. Սույն կարգի 6-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքում արձակուրդից վերադառնալու, իսկ 9-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կարգով կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու պարագայում, բացառությամբ «պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կարգապահական տույժի, վերսկսվում է զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը՝ համապատասխանաբար արձակուրդից վերադառնալու կամ կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից: «Պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու դեպքում զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը վերսկսվում է՝ եթե զինծառայողը կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու օրվա դրությամբ զբաղեցնում է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոն կամ կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու օրվանից հետո օրենքով սահմանված կարգով նշանակվել է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնի:

11. Սույն կարգի 8-րդ, 9-րդ կամ 10-րդ կետերը կիրառելի չեն այն զինծառայողի նկատմամբ, որին այդ կետերի համաձայն զինվորական պաշտոնի նշանակելու օրվա դրությամբ լրացել է զինծառայողի՝ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պարտադիր ատեստավորման եռամյա ժամկետը, որի պարագայում զինծառայողին հավելավճարի հաշվարկումն իրականացվում է նրա ատեստավորման արդյունքներով «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն կայացվելու դեպքում:

12. Սույն կարգի 6-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված դեպքում հավելավճարը դադարեցնելու ամսվա 1-ից զինծառայողի համար վերսկսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշմամբ սահմանված լրավճարի հաշվարկումը՝ ըստ զինծառայողի զբաղեցրած զինվորական պաշտոնի խմբի, զինվորական կոչման և ստաժի համար սահմանված չափով:

13. Սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում սահմանված դեպքերի և 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ ու 12-րդ կետերում սահմանված հանգամանքների ծագման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու ստորաբաժանումը կամ պաշտոնատար անձն այդ մասին գրավոր տեղեկացնում է ֆինանսաբյուջետային վարչությանը:

Հարբած տղամարդիկ ծեծել են դպրոցականներին․ ի՞նչ է հայտնի (տեսանյութ) Օլիմպիական խաղերի կրակը կլինի Կաննի կինոփառատոնումԿոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանԷդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են. ՊՆ Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՓաշինյանՍրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմшվիր-Գյnւմրի ճшնшպшրhը փшկ է Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. Բայրամով Կհանդիպենք ժամը 19:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում, իսկ հիմա հանգստացեք, մենք էլ աշխատենք Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Արձանագրվել է 7 ՃՏՊ, տուժել՝ 10 մարդ. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-ից 14-ը Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է Իմպիչմենթի գործընթացը կա, ընթանում է. որոշների հետ հանդիպում ենք բաց, որոշների հետ՝ խորհրդապահական. Բագրատ Սրբազան Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Դոլարն ու եվրոն նվազել են, ռուբլին թանկացել. փոխարժեքն՝ այս պահին Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Բագրատ սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով (տեսանյութ) ԲելԱԶ-ն ընկել է 70 մետր բարձրությունից․ վարորդը տեղում մահացել է (տեսանյութ) «Իշխանություններն առաջիկայում շատ անակնկալներ ունեն ստանալու». ՍրբազանՈստիկանության առաջնային թիրախ են ԶԼՄ-ները, որոնք ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ շարժումը Ուկրաինական ԱԹՍ-ն Ռուսաստանում հարվածել է գնացքին. պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ) Բարի գալուստ, Սրբազան. ողջունում ենք շարժումը. Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ) Ալիևը «հաթաթա» է տվել ԵԱՀԿ-ին Ինչ է կատարվում Արմավիրի մարզում Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Կրակոցներ՝ Արարատի մարզում․ Մասիսում մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (տեսանյութ) Որեւէ դեկանի հետ հանդիպում չի եղել. ԵՊՀ պրոռեկտորը հերքեց, թե ճնշումներ են գործադրել ուսանողների վրաԿարմիր բերետավորը Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս բռունցքով հարվածել է նրան (տեսանյութ) Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան Գազամատակարարման դադարեցումներ են սպասվումԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵՊՀ -ում Բագրատ սրբազանին դիմավորեցին երգ ու պարով Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ» Քաղաքացիները պարալիզացրել են փողոցները. ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին (տեսանյութ) Հավերժության ճանապարհ ընկավ… Կորուստ`Արամ Մելիքյանի ընտանիքում Ժամը 10:00-ի դրությամբ բերման են ենթարկվել 38 քաղաքացիներ Արտակարգ դեպք՝ Երևանում․ 2-ամյա տղան հենվել է բաց պատուհանի փակված ցանցին և ընկել դուրս Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ» «Դասադո՛ւլ, դասադո՛ւլ». Ադմիրալ Իսակովի անվան132 դպրոցի աշակերտները միացել են դասադուլին (տեսանյութ) ԱՄՆ-ում թենիսի գնդակի չափ կարկուտ է տեղացել. կան տուժածներ (տեսանյութ) «Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ» Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ» Տասնյակ բերման ենթարկված քաղաքացիներ ու քաշքշոց լրագրողների նկատմամբ
Ամենադիտված