Հարբած տղամարդիկ ծեծել են դպրոցականներին․ ի՞նչ է հայտնի (տեսանյութ)
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաշկիրիայում հարբած տղամարդիկ ծեծել են դպրոցականներին, ովքեր լուսանկարվելիս են եղել իրենց ավարտական ալբոմի համար։ Ավելի ուշ հարձակվողներն ասել են, թե սովորաբար չեն խմում։
Ինչպես SHOT-ին պատմել են ականատեսները, Իշիմբայից տասնմեկերորդ դասարանցիները փողոցում նկարահանվելիս են եղել ալբոմի համար։ Սպորտային համազգեստներով երկու տեղացիներ ВАЗ-2115-ով մոտեցել են դեպքի վայր։
Նրանք երերալով դուրս են եկել մեքենայից ու դեռահասներից ծխախոտ ուզել։ Նրանց դուր չի եկել պատասխանը, որ տղաները չեն ծխում։ Նրանք հարձակվել են շրջանավարտների վրա և սկսել բռունցքներով ու ոտքերով հարվածել տղաներին։ Սրանից հետո տղաները պղպեղի սփրեյ են հանել ու ցողել դպրոցականների, այդ թվում՝ աղջիկների դեմքերին։
Անգամ կողքով անցնող թոշակառուները, ովքեր որոշել էին ցրել կռիվը, նույնպես հարված են ստացել։ Հարձակվողները հարվածել են տարեց տղամարդուն ու նրան գետնին տապալել։ Զանգվածային ծեծկռտուքի վայրից շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել ավագ դպրոցի չորս աշակերտ։ Նրանք ստացել ուղեղի ցնցում և ունեն տրավմատիկ վնասվածքներ։ Մնացած դեռահասների մոտ աչքերի այրվածքներ են առաջացել պղպեղի սփրեյից, կապտուկներ, քերծվածքներ ունեն։
Հարձակվողներից մեկը՝ Ալեքսեյ անունով, սթափվել և տեսագրել է ներողություն խնդրելու տեսանյութը՝ հույս ունենալով, որ պատասխանատվության չի ենթարկվի։ Սակայն դա չի աշխատել։ Տուժածների ծնողները մտադիր են հաղորդում ներկայացնել ոստիկանություն։
Տեսանյութն այստեղ
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live