Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը


«Եթե երջանիկ, ապա՝ միմիայն թեթևսոլիկ․ մեզ համար չկան այլ տարբերակներ»․ Աննա Հակոբյանի ուղերձը

Blog

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը․

«Իմ ելույթը «Հնարավորություններ եւ խոչընդոտներ. Կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովի ժամանակ.

Սիրելի տիկնայք՝

Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ իմ հրավերին արձագանքելու եւ այս տոնական օրը միասին անցկացնելու առաջարկն ընդունելու համար:

Մեր բուն միջոցառումը սկսելուց առաջ ուզում եմ ոտքի կանգնենք եւ մեր սիրո, մեր կարոտի, մեր երախտագիտության խոսքերն հղենք առ երկինք, որտեղ անմահություն են վայելում մեր դեմ սանձազերծված պատերազմներում հայրենիքը պաշտպանելու ժամանակ իրենց կյանքը քաջաբար զոհաբերած մեր հերոսները:

 

Մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ երախտապարտ ենք, մենք ձեզ պարտք ենք, պարտք ենք ձեր կյանքին համապատասխան պետություն, մենք պետք է ամեն օր մեզ հարց տալ՝, ի՞նչ արժեն ձեր կյանքերը մեզ համար, որքա՞ն ենք մենք գնահատում դրանք, մի՞թե ձեր կյանքի գինը հազիվ գոյատեւող, վախվորած պետությունն է՝ անվերջ լացող եւ նվնվացող քաղաքացիներով: Ո՛չ, եւ ո՛չ: Հազար անգամ ո՛չ:

Ձեր կյանքի գինը ծաղկուն, զարգացած, հարուստ, բարեկեցիկ ուժեղ պետությությունն է՝ երջանիկ քաղաքացիներով: Եւ մենք ամեն օր մեր աշխատանքով կառուցում ենք այդ պետությունը: Կեցցե՛ն մեր հերոսները, եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Մեր այսօրվա միջոցառման խորագիրը հետեւյալն է՝ «Հնարավորություններ եւ խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում»: Պետք է խոստովանեմ, որ այս խորագիրը ծնվեց այնքանով որքանով, որպես ընդհանրական ուղենիշ մեր խոսակցության համար:

Ընդունված է չէ՞ կանանց նվիրված միջոցառումների ժամանակ անպայման խոսել նրանց հնարավորություններից, խոչընդոտներից, հավասարությունից, բռնությունից եւ այլն:

Բայց հետո սկսեցի մտածել՝ իսկ հնարավորություններ ինչի՞ համար, խոչընդոտներ ինչի՞ն: Ինչո՞ւ ենք մենք՝ կանայքս, հնարավորություններ ուզում, հնարավորություններ, որ ի՞նչ անենք: Կամ այդ ի՞նչ ենք ուզում անել, որ խոչընդոտների ենք հանդիպում:

Գուցե կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շատ ու շատ մարդիկ, կազմակերպություններ ունեն այս հարցի պատասխանը, բայց ես գտնում եմ, որ մենք ինքներս մեր պատասխանը գտնելու եւ ձեւակերպելու կարիք ունենք:

Իմ տարբերակը հետեւյալն է՝ մեզ պետք են հնարավորություններ մեզ եւ մեր միջավայրը ավելի լավը, ավելի անվտանգ, ավելի գեղեցիկ, ավելի երջանիկ դարձնելու համար: Մեզ պետք են հնարավորություններ երջանիկ լինելու եւ ուրիշների երջանկությանը նպաստելու համար:

Ահա այստեղ է, սակայն, որ ես կարեւորում եմ մեր այսօրվա խոսակցությունը: Իսկ ո՞րն է մեզ համար երջանկությունը: Մենք՝ հայ կանայքս, ի՞նչ ենք հասկանում երջանկություն ասելով:

Դարերով մեզ սովորեցրել են, որ հայ կնոջ դերը լավ երեխա դաստիարակելն է, ընտանիքի, գերդաստանի համար լավ հարս լինելը, հայրենիքի համար հերոսներ ծնելը: Դարերով հայ կինը հավատարիմ է մնացել իրեն սերնդեսերունդ փոխանցվող այս պատգամին, բայց ուղղեք ինձ, եթե ես սխալվում եմ, ես երջանիկ հայ կնոջ այդպես էլ չեմ հանդիպել:

Չեմ հանդիպել ոչ իմ հարազատների շրջանում, ոչ հարեւանների, ոչ բարեկամների, եւ ոչ էլ գրականության մեջ:

Իմ ճանաչած կանանց մեծամասնությունը հարյուր տոկոսով համապատասխանել է այդ դարավոր բանաձեւին՝ երեխա, ընտանիք, լավ կին, լավ հարս: Նրանք այդ դերը սրբորեն կատարել են, բայց դա նրանց չի երջանկացրել: Իսկ բոլոր այն կանայք, ովքեր փորձել են դուրս գալ այս բանաձեւից եւ որեւէ այլ բանով էլ զբաղվել, գուցե եւ մոտ են եղել երջանկության, բայց այդ դեպքում էլ միջավայրը նրանց դա թույլ չի տվել. նրանց պիտակավորել են, անվանարկել:

Այստեղ ահա մեկ այլ հարց է առաջանում. Իսկ մենք՝ հայ կանայքս, ընդհանրապես ուզում ե՞նք երջանիկ լինել: Իմ կարծիքով այս հարցը չափազանց ուշացած, բայց միեւնույն ժամանակ մեր երկրի համար կենսական կարեւորության հարց է:

Պատասխանի իմ տարբերակը հետեւյալն է. ոչ: Մենք չենք ուզում երջանիկ լինել: Մենք նման խնդիր մեր առաջ երբեւէ չենք էլ դրել: Այլապես, եթե դարերի խորքից վերապահված դերակատարությունը մեզ չի երջանկացնում, ինչո՞ւ ենք մենք շարունակում այդպես ապրել:

Կարծում եմ՝ մենք այդպիսի խնդիր մեր առաջ չենք դրել, որովհետեւ մեզ անուղղակիորեն սովորեցրել են, որ երջանկությունը անառակների բանն է: Առաքինի հայ կինը տառապյալ հայ կինն է:

Որքան ավելի տառապյալ, այնքան ավելի առաքինի, ավելի վեհ, ավելի ակնածելի: Մենք ընդհանրապես չունենք բարոյական ու երջանիկ հայ կնոջ կերպար: Եթե բարոյական, ապա՝ միմիայն տանջված: Եթե երջանիկ, ապա՝ միմիայն թեթեւսոլիկ: Մեզ համար չկան այլ տարբերակներ: Մենք չենք էլ փորձել համատեղել առաքինությունն ու երջանկությունը:

Ես այս չափազանց զգայուն թեմային չէի անդրադառնա, եթե տեսնեի, որ մեծամասամբ դժբախտ եւ տառապյալ կանանցով բնակեցված մեր պետությունը հզորանում է, ուժեղանում, հարստանում, հաղթանակում:

Եթե տեսնեի, որ տղամարդկանց ուժը, կամքը, քաջությունը, մարտունակությունը, ինքնագնահատականը դրանից ավելանում է, եթե տեսնեի, որ գոնե մեր երեխաները երջանիկ են: Բայց ոչ: Չկա այդ ամենը: Եւ դրա համար մենք պարտավոր ենք փոխել մեր պատկերացումները հայ կնոջ տեղի եւ դերի մասին:

Մենք պետք է հստակեցնենք ինչի՞ համար ենք ուզում հնարավորություններ, եւ ինչու չենք հանդուրժի խոչընդոտներ:

Այո, ես ուզում եմ երջանիկ լինել, ուզում եմ երջանիկ լինել, առաջին հերթին հանուն իմ երեխայի ժպիտի, հանուն այն բանի, որ նա իրեն պաշտպանված ու ապահով զգա, հանուն այն բանի, որ ես չսեւացնեմ նրա զուլալ աշխարհը:

Ես ուզում եմ երջանիկ լինել հանուն իմ ամուսնու, իմ ընտանիքի երջանկության: Ես ուզում եմ երջանիկ լինել հանուն իմ երկրի, հանուն իմ ժողովրդի: Ես ուզում եմ երջանիկ լինել ինքս ինձ համար:

Իսկ ի՞նչ է ինձ համար երջանկությունը:

Ինձ համար երջանկությունը սիրո զգացողությունն է: Զգացողություն, որի շուրջ կառուցվում է ամեն ինչ: Երջանկությունն այդ սերը կրելն է, ուրիշներին տալն ու ուրիշներից ստանալն է: Իսկ Սերը կենդանի երեւույթ է, դա բոլորը գիտեն:

Պետք է նրան մշտապես խնամել, աճեցնել, այլապես կցամաքի, կմահանա: Երբ հայ կինը իր սերն ու հոգատարությունը ուղղում է միմիայն իր ընտանիքի անդամներին, երեխաներին, ամուսնուն, սկեսուր-սկեսրայրին, մի ինչ-որ պահից սկսած այդ սերն ու հոգատարությունը փոխում են իրենց բնույթը, որովհետեւ երեխաները մեծանում են, մեծերը մահանում են, ամուսինը՝ միշտ աշխատանքի մեջ:

Արդյունքում՝ միմիայն ընտանիքին «ծառայող» հայ կնոջ սրտում սերը ոչ միայն չի աճում, այլեւ ի վերջո ինչ-որ պահից սկսում է ցամաքել ու կամ մահանում է, կամ նեխում-մնում այդ կնոջ սրտի մեջ՝ երբեմնի գեղեցիկ ու թռվռան աղջնակին վերածելով դժբախտ ու չարացած արարածի:

Բայց այդ նույն հայ կինը կարող է իր սերն ու հոգատարությունը ընտանիքի անդամներից բացի տարածել հարյուրավոր, հազարավոր այլ մարդկանց վրա: Օրինակ, նա կարող է լինել ոստիկան եւ իր սերն ու հոգատարությունը արտահայտել հասարակական կարգը պահպանելով, իր ընտանիքի, իր հարեւանների, իր համայնքի անդամների համար ապահով ու անվտանգ դարձնելով փողոցները, տներն ու բակերը:

Կամ կարող է դառնալ փրկարար-դեսանտ եւ իր սերն ու հոգատարությունն արտահայտել այն մարդկանց նկատմամբ, ում նրան կվիճակվի փրկել կամ օգնել: Դատավոր՝ հարյուրավոր արդար վճիռներ, փրկված ճակատագրեր:

Բժիշկ՝ հազարավոր առողջացած մարդիկ, վարսահարդար՝ հազարավոր գեղեցկացած մարդիկ, երաժիշտ, դերասան, նկարիչ՝ հազարավոր փափկած սրտեր, պատգամավոր՝ հարյուրավոր քաղաքացիների ձայնը խորհրդարանում, նախարար՝ հազարավոր մարդկանց կյանքի որակի փոփոխություն, զինվորական՝ հազարավոր մարդկանց խաղաղություն եւ անվտանգություն:

Եւ սրանից կշահեն բոլորը, բայց առաջին հերթին ընտանիքի անդամները, որովհետեւ նրանց մոր-հարսի-կնոջ սիրտում սերը երբեք չի հասցնի նեխել՝ արյան հետ միասին մշտական շարժման մեջ կլինի:

Ես չեմ հիշում մի տեւական ժամանակաշրջան, որ մեր պետությունը եւ այնտեղ ապրող մադիկ երջանիկ լինեին: Թերեւս երջանկության մոլեկուլները մի կարճ ժամանակահատված մեր մթնոլորտում պար էին բռնել 2018 թվականի հեղափոխությունից հետո միայն:

Ավելին՝ այստեղ

Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում
Ամենադիտված