ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի և նրա կնոջ գույքն ու եկամուտները Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Բավարիա». AS Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Ասֆալտի մարշալ Սուրիկը Արտակարգ դեպք Գյումրիում Նոր տեղեկություններ՝ Ապարանի կրակոցներից վիրավորում ստացած քաղաքացիների առողջական վիճակի մասին Ավետիքը Հայաստանի ու Արցախի համար իրական «գործ» անող մարդկանցից է. Աննա Կոստանյան 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինչ խնդիրներ են առաջացել. 80 ուղևոր և անձնակազմի 6 անդամ Եկատերինբուրգ- Երևան չվերթի մասին «Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին». «Փաստ»


Առանց ռազմականացման Հայաստանը դատապարտված է․ Ավետիք Չալաբյանի դեղատոմսը

Վերլուծություն
Իրականությունն այն է, որ առանց ռազմականացման Հայաստանը դատապարտված է։ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է արձանագրել ազատազրկման վայրից գրած իր նոր հոդվածում։ Միաժամանակ, Չալաբյանն ընդգծում է, թե ռազմականացումն ինքնին նախորդ իշխանությունների կողմից կիրառված մոդելով ևս կայուն լուծում չէ, և բերում է ռեսուրսների վատնման՝ առանց ցանկալի անվտանգային արդյունքի։
 
Չալաբյանի կարծիքով, Հայաստանի ռազմականացումը խորը մտածված, համակարգային մոդելի կարիք ունի, և այն չի նշանակում պարզապես մեծ բանակ, այլ վերաբերում է պետության կազմակերպման բոլոր ասպեկտներին։
 
«Ռազմականացված երկրում առաջնային նշանակություն ունի ռազմական արդյունաբերությունը, այն պետք է կարողանա ստեղծել բարդ մակարդակի համակարգեր և կարողանա դրանք իրապես կիրառել ռազմադաշտում։ Այն ոչ միայն պետք է բավարարի սեփական բանակի պահանջները, այլև դառնա մրցունակ գլոբալ մասշտաբով և արտահանման եկամուտներ ապահովի երկրին (համեմատության համար՝ 2021թ. Իսրայելի ռազմարդյունաբերության արտահանումը գերազանցել է Հայաստանի տնտեսության ամբողջ համախառն արդյունքին)»,- նշել է Ավետիք Չալաբյանը։
 
Ի տարբերություն գործող իշխանությունների և նրանց ընդդիմության, հասարակական-քաղաքական գործիչը հստակ չափորոշիչներ է սահմանում, դեղատոմսեր նշում, թե՛ բանակի վերափոխման, թե՛ ռազմականացման այլ ասպեկտների վերաբերյալ։ Մասնավորապես, ընդգծում է, թե ապագա Հայկական բանակը պարտադիր չէ, որ լինի մեծաքանակ, բայց այն պետք է լինի գերտեխնոլոգիական։
 
«Հայաստանի Հանրապետության բանակի թվակազմը կարող է լինել 50 000 ծառայողի սահմաններում, ևս 10-12000 զինծառայողներ պետք են լինելու Արցախում (հիմնականում տեղաբնակների կազմից), սակայն այդ բանակը պետք է ունենա այսօրվանից էապես տարբեր կառուցվածք։ Այսօրվա բանակի թվակազմի 2/3-ը հետևակն է, ընդ որում՝ հիմնականում մարտական պահպանություն իրականացնող։ Ապագա բանակում մարտական պահպանության խնդիրները պետք է համատարած ավտոմատացվեն, նրանում ներգրավված անձնակազմը՝ նվազեցվի»,- նշել է նա։
 
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրը նաև ֆինանսավորման աղբյուրներն է նշում, թե որտեղից Հայաստանը կարող է միջոցներ հայթայթել ռազմականացումը կյանքի կոչելու համար, նշում, որ իրական արդյունքի հասնելու համար հարկավոր է ռազմական ծախսերի կայուն ավելացում, ենթադրաբար հեռանկարում համախառն արդյունքի մինչև 7%-ի չափով, որը գերազանցում է այսօրվա մակարդակը կրկնակի։ Խնդիրը, սակայն, բոլորովին այլ վայրում է, Հայաստանը չի կարող ռազմականացման այսպիսի ծրագիր ունենալ և իրականացնել գործող վարչախմբի պայմաններում, որն իր սնամեջ խաղաղության օրակարգով հանրությանը համոզում է, թե անհնար է ուժեղ և պաշտպանված լինել հզոր թշնամիներով այս տարածաշրջանում։ Առաջին և կարևոր խնդիրը Հայաստանը գործող քաղաքական համակարգից ազատելն է, երկիրը իրական զարգացման ռելսերի վրա դնելը, հստակ տեսլական ունենալը, իսկ այդպիսի տեսլական ունեցող մարդիկ այսօր Հայաստանում կա՛մ կալանքի տակ են, կա՛մ հետապնդվում են փաշինյանական վարչախմբի կողմից։
 
Կարեն Սարիբեկյան
Սևանում կբացվեն հանրային լողափեր․ երբ գործին մոտենում են սրտացավ մարդիկԳաղտնալսման արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը երբեք չի կարող համարվել օրինական ճանապարհով ձեռք բերված աղբյուրՍա Եռաբլուրի մի մասն է միայն... ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի և նրա կնոջ գույքն ու եկամուտները Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Բավարիա». AS Գործը շինծու է․ Ավետիք Չալաբյանը կմնա անազատության մեջՉալաբյանին գաղտնալսելիս ևս չի եղել դատարանի թույլատվություն. Արսեն Բաբայան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԱսֆալտի մարշալ ՍուրիկըԱրտակարգ դեպք ԳյումրիումՆոր տեղեկություններ՝ Ապարանի կրակոցներից վիրավորում ստացած քաղաքացիների առողջական վիճակի մասին Ավետիքը Հայաստանի ու Արցախի համար իրական «գործ» անող մարդկանցից է. Աննա Կոստանյան 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինչ խնդիրներ են առաջացել. 80 ուղևոր և անձնակազմի 6 անդամ Եկատերինբուրգ- Երևան չվերթի մասին «Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին». «Փաստ» Երկար ժամանակով ջուր չի լինելու«Կյանքն առանց սահմանափակումների». Սևանի հանրային լողափերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար Խուճապի չմատնվել. ինչ է սպասվում երևանցիներին հունիսի 27-ից հուլիսի 1-ը Նոր «տասովչիկներով» ու «տեղական» ֆեյքերով. «Փաստ»Մահացել է երգիչ Հովհաննես Վարդանյանը «Կլինի մեկնաբանություն անպայման». Միրզոյանը չցանկացավ արձագանքել Լավրովի երեկվա հայտարարությանըԳործը շինծու է․ Ավետիք Չալաբյանը կմնա անազատության մեջ Դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել Բայդենի հետ Մանրամասներ՝ ԱԺ պատգամավորի եղբորորդու ողբերգական ավտովթարից․ պարզվել է մահացածի և վիրավորների ինքնությունը 3 օր եղել է էդ վեճը, չեն կանխել պաշտոնյաները. Ապարանում սպանվածի հարազատԵրկար ժամանակով լույս չի լինելուShtigen Group-ի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև հուշագրի կնքումից ընդամենը մեկ ամիս անց կողմերն արդեն ունեն համագործակցության առաջին արդյունքըԱյսօր Մխիթար Հայրապետյանի հարսանիքն է. ներկա կլինի նաև Նիկոլ Փաշինյանը Engie ընկերությունը աշխարհի 14 երկրների արևային էներգիա մատակարարելու պայմանագիր է կնքել Ջհանգիրյանը ոչ թե ձայնագրությունը պիտի մեկնաբաներ, այլ լուռ հեռանար.Վարդևանյան Պայմանագրային զինծառայողներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել Ուղիղ միացում. Ապարանում բողոքի ցույցի են դուրս եկել սպանության զոհերի և վիրավորների հարազատները Չալաբյանի դեմ կալանքը կիրառել են որպես պատիժ. Ժաննա Ալեքսանյան Սա խայտառակություն է ուղղակի, համազգային խայտառակություն. ՍաղիյանԼավրովի վերջակետը «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական մանդատը դեռ պայքարի գործիք տեսնում է.Մանուկյան Տղամարդը իրեն ցած է նետել 15-րդ հարկիցԵրեւանում ոստիկանը սեռական ոտնձգություն է կատարել իմ նկատմամբ. պատմում է չինացի զբոսաշրջիկը Սյունիքից տեղեկացնում են. կա 1 զոհ, 4 վիրավորԽոշոր գործարար է սպանվել Պողպատե մանդատի կիրառումը քեֆի սեղանի շուրջ իրականացվող արդարադատության համակարգում. Թագուհի ԹովմասյանԱվետիք Չալաբյանի նիստը մինչև հուլիսի 21 հետաձգելու որոշումը ողջամիտ ու համաչափ չէ«Գործը շինծու է»․ Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այրվող մեքենայում 8 մարդ է եղել. նոր կադրեր` տեղի ունեցած վթարից Շարժումը որևէ մեկը «ժոստիկով» դրսից չի կառավարում. օտարը չի կարող մեր պետության վրա ոտք սրբել Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Բավարիա». AS Յուրի Շատունովին նախքան հուղարկավորելը կդիակիզեն ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԽոշոր անտառային հրդեհներ Թուրքիայում . Էրդողանը դիմում է օգնությանՊարոն Հուսեյնո՛վ, մենք ռևանշիստ չենք, հայրենասեր ենք. Մամիջանյանը՝ ադրբեջանցի պատվիրակին
Ամենադիտված