Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ադրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Միհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտան


UCOM-Ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք NETFLIX, DUOLINGO և ZOO

Ուշադրության կենտրոնում

Շարունակում ենք ներկայացնել Ucom ընկերության ձայնային ծառայության Level Up սակագնային պլանները, որոնք հնարավորություն են տալիս բաժանորդներին անսահմանափակ օգտվելու 25-ից ավելի ամենահայտնի հավելվածներից: Այս անգամ կխոսենք շատերի կողմից սիրված ևս 3 կրթական, ժամանցային և հաղորդակցման համար նախատեսված հավելվածների մասին։

Duolingo

Լեզվի ուսուցման բոլորովին անվճար այս ամերիկյան հավելվածն ստեղծվել է 2011 թվականին հայտնի գիտնական Լուիս ֆոն Ահնի կողմից։ Հավելվածն առաջարկում է սովորել 39 տարբեր լեզուներ՝ ընտրելով 98 դասընթացներից մեկը: Duolingo-ում օգտատերերի կողմից ուսումնասիրվող ամենատարածված լեզուների տասնյակում են՝ անգլերենը, իսպաներենը, ֆրանսերենը, գերմաներենը, իտալերենը, ճապոներենը, կորեերենը, պորտուգալերենը, ռուսերենը և չինարենը։

Հավելվածը հասանելի է թե՛ iOS, թե՛ Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար։ Ներբեռնելուց հետո պարզապես անհրաժեշտ է ներմուծել էլեկտրոնային հասցե, որից հետո անցնել էլեկտրոնային հասցեին ուղարկված հղումով և հաստատել գրանցումը։ Այստեղ կարելի է ընտրել այն լեզուն, որն օգտատերը ցանկանում է ուսումնասիրել, անցնել լեզվական գիտելիքներն ստուգող թեստն ու խորասուզվել նախընտրած լեզվի նրբությունների մեջ։ Դասընթացներն արդիական են, ժամանցային ձևաչափով, հարուստ բառապաշարով, մեդիա և աուդիո նյութերով։ Ավելին՝ բաժանված են ըստ թեմաների, օրինակ՝ ծանոթություն, արտահայտություններ, «այո/ոչ» պատասխաններ, հոգնակի թիվ և այլն։ Ամեն ճիշտ պատասխանի համար կարելի է կուտակել միավորներ, իսկ սխալվելու դեպքում՝ կորցնել հինգ «կյանքերից» մեկը։

Հավելվածից անսահմանափակ կարող են օգտվել Level Up սակագնային պլանների բոլոր բաժանորդները։

Zoom

Չնայած այն բանի, որ տեսակոնֆերանսների համար նախատեսված ամպային այս հարթակը պաշտոնապես գործարկվել է դեռ 2013 թվականից, այն լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում COVID-19 համավարակի ժամանակ։ Այս հարթակը տրամադրում է վիդեո ծառայություններ ձեռնարկություններին, անհատ սպառողներին և կրթական ոլորտում աշխատող հաճախորդներին։

Հավելվածի մշակողներն օգտատերերին հավաստիացնում են, որ իրենց արտադրանքն անվտանգ և հուսալի միջոց է ցանկացած տեսակի և տևողության տեսազանգերի և այլ առցանց շփումների համար։ Այս հարթակից օգտվել է նույնիսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ համավարակի շրջանում կառավարության առաջին նիստն անցկացնելով Zoom-ի միջոցով։

«Ժամանակակից աշխարհում մարդիկ շատ ակտիվ են օգտվում նոր ստեղծվող ու լայն տարածում գտնող հավելվածներից, ինչն էլ հրամայական է դառնում Ucom-ի համար անել հնարավոր ամեն բան՝ դրանք ավելի հասանելի դարձնելու հարցում։  Մեր Level Up սակագնային պլաններում ներառել ենք այդ հավելվածներից շատերը` հնարավորություն ընձեռելով օգտագործելու դրանք՝ չմտածելով ինտերնետի ծավալի սպառման մասին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Zoom հավելվածից անսահմանափակ կարող են օգտվել Level Up սակագնային պլանների բոլոր բաժանորդները։

Netflix

Netflix-ը բաժանորդագրությամբ հոսքային ծառայություն է, որը թույլ է տալիս դիտել բարձրորակ հեռուստաշոուներ և կինոնկարներ՝ առանց գովազդի։ Այս հարթակում հնարավոր է նաև ներբեռնել հեռուստաշոուներ և ֆիլմեր՝  iOS, Android կամ Windows 10 օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար ու դիտել դրանք՝ առանց ինտերնետային կապի: Այստեղ առաջարկվող հարուստ ու բազմաժանր կինոցանկը կգոհանցնի նույնիսկ ամենապահանջկոտ օգտատիրոջը։

Այստեղ կարելի է նաև «կարգավորումներ» բաժնում փոխել լեզուները, ավելացնել կամ հանել սուբտիտրերը: Այս հնարավորությունը կհետաքրքրի հատկապես այն մարդկանց, ովքեր նոր օտար լեզու են սկսել ուսումնասիրել։

Ինչպես արդեն նշվեց, հավելվածից կարելի է օգտվել միայն բաժանորդագրությամբ, ինչը նշանակում է, որն այն վճարովի ծառայություն է։

Դրանից անսահմանափակ կարող են օգտվել Ucom ձայնային ծառայության այն բաժանորդները, որոնք կմիանան Level Up 4700 կանխավճարային կամ Level Up 5500 հետվճարային և ավելի բարձր սակագնային պլաններին:

Հիշեցնենք, որ Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: Այնուամենայնիվ, եթե բաժանորդները նշված հավելվածներից հղումով անցնում են այլ կայքեր, օրինակ՝ օգտվում են Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանից և, ենթադրենք, Zoom-ից անցնում են YouTube-ի հղումով, ապա YouTube-ի տեսանյութը դիտելիս օգտագործվում են սակագնային պլանով հասանելի գիգաբայթները:

Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմ
Ամենադիտված