Զորքին անտեր են թողել. Լեգենդար հրամանատարը ներկայացնում է պարտության պատճառները
Ուշադրության կենտրոնումԶինվորը երբեք պարտված չի եղել, նա միշտ հստակ կատարել է իր աշխատանքը, պարտվել են պետության համար մեկ թշնամին ու իր նշանակած հրամանատարները: Զորքին տիրություն չեն արել, իսկ զորքը, զինվորը հրաշալի մարտնչել են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
«Պարտվել ենք նաև նրա համար, որ թողել ենք մեր կամավորները, մոբ-ով կцչված տղաներին մնան անտեր: Չենք ունեցել ղեկավարում, համապատասխան պաշտոններում նշանակված մարդիկ: Դրա համար ունեցանք պարտություն:
Զինվորը տեսնում է, թե ինչպես է հերոսի կոչում ստանում իր հրամանատարը, ով որևէ բան չի արել, փախել է, բնականաբար նրա մոտ հարց կառաջանա, թե ինչու են հերոսի կոչում տվել՝ նահանջի, պարտության, փախուստի:
Ավելին՝ այստեղ