ՌԴ-ն և Թուրքիան բանակցում են ԼՂ-ում բանաձևի շուրջ․ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ
Ուշադրության կենտրոնումՖրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ Մինսկի խմբին պետք է որոշակի դեր հատկացվի Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման գործում։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։
Ֆրանսիան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի համաձայնագրի իրականացումը պետք է տեղի ունենա միջազգային դիտորդության ներքո։
Ամերիկայի ձայնի աղբյուրը Ֆրանսիայի նախագահականում նշել է, որ Փարիզը պնդում է, որ միջազգային դիտորդություն սահմանվի, որ ապահովվի փախստականների վերադարձն ու օտարերկրացի, հատկապես Սիրիայից կռվողների վերադարձն իրենց երկիր, ինչպես նաև բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։
Ավելին՝ այստեղ