ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել


Թրամփը հավանության վարկանիշով «հասնում է» Բայդենին

Ուշադրության կենտրոնում

Հարցումների համաձայն՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի նկատմամբ պահպանում է իր առավելությունը: Նախագահի ընտրություններին մնում է գրեթե մեկ ամիս, առջևում կան բանավեճեր և էլ ավելի կատաղի պայքար: Սակայն Թրամփին հաջողվել է օգտվել արտաքին հանգամանքներից, և եթե նա շարունակի այդ նույն ուղղությամբ աշխատել, ապա Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալու հնարավորությունները մեծ չեն լինի: Այս մասին հաղորդվել է Gazeta-ի հոդվածում, որի հեղինակը Նինո Ջգարկավան է:

The Wall Street Journal-ի և NBC News-ի պատվերով անցկացված նոր հարցման համաձայն՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը՝ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուն, պահպանում է իր առավելությունը նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ: Հարցվածների 51%-ը հայտարարել է, որ քվեարկել է Բայդենի օգտին, մինչդեռ Սպիտակ տան ղեկավարին պատրաստ է աջակցել 43%-ը: Հետազոտությունն անցկացվել է սեպտեմբերի 13-16-ին:

Դեմոկրատական կուսակցության թեկնածուի համար արդյունքները դրական են, սակայն դրանք նաև բացասական միտում են ցույց տալիս: Հիմա Բայդենը Թրամփին գերազանցում է 8%-ով, օգոստոսին նա գերազանցել է 9%-ով, իսկ հուլիսին՝ 11%-ով: Ընդհանուր առմամբ, նախագահի հավանության վարկանիշը կազմում է 45%, ինչը՝ հուլիսի համեմատ, 3%-ով բարձր է:

Առջևում բանավեճեր են, և Սպիտակ տան ղեկավարի աթոռի համար պայքարն ավելի կատաղի է դառնալու: Դոնալդ Թրամփի վերընտրման ծրագրերին խառնվել է կորոնավիրուսի համաճարակը՝ նախագահին զրկելով իր գլխավոր հաղթաթղթից՝ տնտեսական ձեռքբերումներից:

Եթե առաջ Թրամփը կարող էր քարոզարշավը կենտրոնացնել իր տնտեսական հաջողությունների վրա, ապա գարնանը կարևորվել է, թե ինչպես է նա հաղթահարում համաճարակը՝ տնտեսական վնասները նվազեցնելով:

Թրամփը երկար ժամանակ չի համարձակվել զոհաբերել իր ձեռքբերումները՝ հայտարարելով, որ վիրուսը շոգին չի դիմանա և ապրիլին «կմեռնի»: Թրամփն ԱՄՆ-ում արտակարգ դրություն է հայտարարել և եվրոպական երկրների մուտքի 30-օրյա արգելք է մտցրել միայն մարտի 13-ին: Սակայն 10 օր անց նախագահը կորոնավիրուսից «հոգնել է» և հայտարարել, որ պատրաստվում է վերացնել խիստ սահմանափակող միջոցառումները: ԱՄՆ-ն ապրիլի կեսերից աստիճանաբար սկսել է հանել սահմանափակումները: Այնուամենայնիվ, այսպես թե այնպես, Թրամփը կարանտինից դուրս է եկել տնտեսության փլուզմամբ և կորոնավիրուսով հիվանդացության մակարդակով ԱՄՆ-ի առաջին տեղը զբաղեցնելով:

Հարցվածների 48%-ը գտնում է, որ տնտեսության կառավարման համար նախագահն ավելի համապատասխան է, քան Դեմոկրատական կուսակցության թեկնածուն: Այդ հարցման մեջ Բայդենին նախընտրել է քաղաքացիների 38%-ը:

Նախագահը նշել է, որ օգոստոսին ստեղծվել է 1,4 մլն աշխատատեղ, իսկ վերջին չորս ամսում՝ ավելի քան 10,6 մլն:

«Անկասկած, նախկինում երբեք աշխատաշուկան տնտեսական ճգնաժամից հետո այդքան արագ վերականգնում չի ցուցաբերել: Այս տվյալների համեմատ՝ նախորդ վարչակազմը պատասխանատվություն է կրում երկրի պատմության մեջ ամենադանդաղ, թույլ և վատ վերականգնման համար», - ասել է Թրամփը:

Կորոնավիրուսային համաճարակն աստիճանաբար երկրորդ պլան է մղվում. նրան դուրս է մղում տնտեսական ճգնաժամը:

Չինաստանի հետ առճակատման քաղաքականությունը, որը նախագահը վարում է համաճարակի սկսվելուց ի վեր, դրական արդյունքներ է բերել: Որքան շատ էր կորոնավիրուսը տարածվում ԱՄՆ-ում, այնքան Չինաստանի նկատմամբ ավելի կտրուկ հայտարարություններ էր իրեն թույլ տալիս Սպիտակ տան ղեկավարը: Նրա հռետորաբանության հիմքում ընկած էին համաճարակի համար Պեկինին ուղղված մեղադրանքները: Դա վերաբերում էր նաև առևտրային գործարքի երկրորդ փուլի մասին բանակցությունների հեռանկարներին և ԱՀԿ-ում (որին Թրամփը «չինական խամաճիկ» է անվանել), ԱՄՆ-ի ներդրումներին, ինչից հետո դադարեցրել է կազմակերպության ֆինանսավորումը:

Հասկանալով, որ ընտրություններից առաջ ընտրողների համար կառավարությանը միանգամից երկու աղետի՝ տնտեսական փլուզման և համաճարակի պայմաններում անգործության մեջ մեղադրելու առիթ է առաջացել, Սպիտակ տունը գերադասել է մեղադրել Չինաստանին՝ հուսալով, որ արտաքին թշնամու ի հայտ գալը հարվածը կհեռացնի Թրամփից:

Բոլոր փորձանքների մեջ Պեկինին մեղադրելով՝ Թրամփը նաև հասկացել է, որ որքան խիստ դիրք զբաղեցնի Չինաստանի նկատմամբ, այնքան ավելի շատ քաղաքական միավորներ կկարողանա ստանալ: Նրա քննադատությունն արդյունք է տվել: Ընտրողների 46%-ը գտնում է, որ Թրամփն ավելի լավ կարող է հաղթահարել չինական վտանգը, քան Բայդենը: Բայդենին այս հարցում աջակցում է ընտրողների 37%-ը:

 

Լուսինե Կարապետյան

Pressmedia.am

ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևՎթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է
Ամենադիտված