Հայաստանում կորոնավիրուսով բոլոր վարակվածների շրջանում մահացության մակարդակը կազմում է 1,5-1,6%․ նախարար
Ուշադրության կենտրոնումԿորոնավիրուսով վարակվածների բացարձակ ցուցանիշով օրվա կտրվածքով իրավիճակը վերջերս կայունացել է, եւ տվյալները տատանվում են 500-600 դեպքերի միջեւ, բացառությամբ երեկվա տվյալների, երբ կատարվել են 2 անգամ քիչ թեսթեր: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հունիսի 22-ին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքերով՝ դրան հասնել հաջողվել է քաղաքացիների շրջանում հակաճգնաժամային միջոցառումների պահպանման հետ կապված առաջընթացի արդյունքում։
«Այս պահանջները պահպանելու անհրաժեշտությունը կապված է այն բանի հետ, որ ինչքան էլ հզոր լինի առողջապահութւան համակարգը, միեւնույն է, գոյություն ունի մահացության որոշակի տոկոս: Հայաստանում այդ տվյալները կազմում են բոլոր վարակվածների մահացության 1,5-1,6%-ը»,- նշեց նա: