Լույս չի լինելու Ռուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Իրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջև Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարար Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը «Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ Կարապետյան

Մի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր Ավետիսյան

Մեզ մոտ քաղաքական տեխնոլոգիան վաղուց պարզեցվել է մինչև մանկապարտեզի մակարդակ։ 
Մարդուն տալիս են մի հարց, որին «ոչ» պատասխանելու համար նա առնվազն պետք է գժի թուղթ ունենա։ Հետո նրա բնական «այո»-ն վերցնում ու օգտագործում են բոլորովին ուրիշ բանի տակ։
 
 Օրինակ՝ հարց են տալիս․
 Ուզո՞ւմ եք խաղաղություն։
Պատկերացրեք պատասխանը․
Չէ՛, իհարկե։ Պատերազմից պատերազմ ենք ապրել ու դեռ չենք կշտացել։ Խաղաղությունն էլ վտանգավոր բան է։
Հարց են տալիս․
 Ուզո՞ւմ եք բարձր աշխատավարձ ու բարեկեցիկ կյանք։
Պատկերացրեք պատասխանը․
Ո՛չ, ոչ մի դեպքում։ Մեր երազանքն այն է, որ ամեն ամիս ընտանեկան ռազմավարություն մշակենք՝ հաց առնե՞նք, թե՞ կոմունալը վճարենք։
Հարց են տալիս․
Ուզո՞ւմ եք, որ ձեր երեխաներն ապահով ու բարեկեցիկ երկրում ապրեն, իսկ ընտանիքներում լինի սեր ու հարգանք։
Պատկերացրեք պատասխանը․
Բացարձակապես ո՛չ։ Ո՞ր ծնողը չի երազում երեխային մեծացնել, կրթել, հետո օդանավակայանում գրկել ու ասել՝ «դե գնա, բալես, իսկ ընտանիքում սեր ու հարգա՞նք։ Դա էլ ո՞ւմ է պետք։ Ո՞ր նորմալ մարդը կուզի, որ իր տանը մարդիկ իրար չծեծեն, իսկ ընտանիքի անդամները միմյանց հարգեն։
Հարց են տալիս․
 
Ուզո՞ւմ եք առանց վիզայի ճանապարհորդել։
Պատկերացրեք պատասխանը․
Չէ՛, իհարկե։ Մենք սիրում ենք հյուպատոսարաններ։ Սիրում ենք հերթեր, տեղեկանքներ, բանկային քաղվածքներ։ Առանձնապես հաճելի է շաբաթներով փաստաթուղթ հավաքել, որպեսզի վերջում ինչ-որ մեկը որոշի՝ երեք օր Փարիզում քայլելու արժանի՞ ես, թե՞ դեռ պիտի աշխատես քեզ վրա։
Եվ այս շարքը կարելի է անվերջ շարունակել։
Ուզո՞ւմ եք առողջ լինել։
Ուզո՞ւմ եք երկար ապրել։
Ուզո՞ւմ եք արդարություն։
Ուզո՞ւմ եք անվտանգություն։
Ուզո՞ւմ եք, որ ձեր երեխաները երջանիկ լինեն։
Վերջում կարելի է նույնիսկ հարցնել՝ ուզո՞ւմ եք, որ վաղն արևը ծագի։
Ու հետո հանդիսավոր հայտարարել, որ հասարակությունը գրեթե միաձայն հավանություն տվեց արևածագին։
Հրաշալի է։
 
Միայն մի փոքր հարց կա․ մինչև ո՞ւր ենք այսպես գնալու։
Որովհետև այս հարցերից գրեթե ոչ մեկը դեռ քաղաքական քննարկման իրական հարցը չէ։
Իրական հարցը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում են գեղեցիկ բառերը և սկսվում են կոնկրետ որոշումները։
Հարցրեք ժողովրդին՝ կարդացե՞լ ես այն օրենքը, որի օգտին ստորագրում ես։ Գիտե՞ս՝ ինչ է փոխվում։ Գիտե՞ս՝ այդ օրենքը վաղը ինչպես կարող է կիրառվել հենց քո պետության և քո ընտանիքի նկատմամբ։
Այստեղ արդեն «այո»-ն այնքան ավտոմատ չի ստացվում։
 
Որովհետև «դեմ ե՞ս վատ արարքներին» և «կո՞ղմ ես այս կոնկրետ օրինագծին» երկու բոլորովին տարբեր հարցեր են։
Ճիշտ այնպես, ինչպես «ուզո՞ւմ ես խաղաղություն» և «կո՞ղմ ես խաղաղության հասնելու համար առաջարկվող այս կոնկրետ որոշմանը» նույն հարցը չեն։
Կամ՝ «ուզո՞ւմ ես առանց վիզայի ճանապարհորդել» և «համաձա՞յն ես դրա համար առաջարկվող այս կոնկրետ պայմաններին» նույն հարցը չեն։
Առաջին հարցերի պատասխանները գրեթե կանխորոշված են։
Երկրորդների դեպքում արդեն պետք է մի կողմ դնել գեղեցիկ բառերը, բացել փաստաթուղթը և կարդալ։
Ուստի, եթե իսկապես ուզում եք հասարակության կարծիքն իմանալ, մի հարցրեք՝ «խաղաղությո՞ւն եք ուզում, թե՞ պատերազմ», «բարեկեցությո՞ւն եք ուզում, թե՞ աղքատություն»։
Դրանց պատասխանները վաղուց կան։
 
Հրապարակեք այն, ինչ իրականում առաջարկում եք, և հարցրեք շատ պարզ․
կո՞ղմ եք, որ հենց սա դառնա օրենք, որոշում կամ պարտավորություն։
Այդ «այո»-ն արդեն ինչ-որ բան կնշանակի։
 
Որովհետև մարդու «այո»-ն պատկանում է այն հարցին, որը նրան տվել են, ոչ թե այն հարցին, որի տակ հետո դրել են այդ «այո»-ն։
Իսկ սերը, խաղաղությունը, հարգանքը, բարեկեցությունն ու մնացած գեղեցիկ բառերը հանգիստ թողեք։
Դրանց դեմ պայքարող չկա։
 
Վեճը գեղեցիկ բառերի շուրջ չէ։ Վեճը դրանց անունից առաջարկվող որոշումների շուրջ է։
Եվ այդ որոշումները վերնագրերով չեն կարդում։
 Կարդում են մինչև վերջին մանրատառը։
Մհեր Ավետիսյան
 

ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքիՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԼույս չի լինելուԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. ԱվետիսյանՌուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկըԻրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջևՀայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարարԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանըԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԹրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրություններըԸնդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն ԱսլանյանինԱլիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտաԿրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալՍաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովՌուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներինԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով ԵվրոպանԵրևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել էԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներըԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներԻրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանըԲերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակԿարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետՀյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվումՕկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումըԴարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. MarcaՀորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿԶելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համարԲողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովումՃապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներԱրարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանՊուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովինԹուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքովThe Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքումՏոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվՎթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանումԿրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինըԳորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին
Ամենադիտված