ԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա Մելոնի Դե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում COP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT


Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի հարցազրույցը ուկրաինական «ՆԱՇ» հեռուստաալիքին (տեսանյութ)

Ուշադրության կենտրոնում

Մայիսի 10-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հարցազրույց է տվել ուկրաինական «ՆԱՇ» հեռուստաալիքին, որում հանգամանորեն անդրադարձել է երկկողմ հարաբերություններին, Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության հեռանկարներին, ցեղասպանությունների կանխարգելման օրակարգին և մի շարք այլ հարցերի:

 

Ստորև` հատվածներ հարցազրույցից.

Հայ-ուկրաինական հարաբերություններ

«Հայաստանը պատրաստ է զարգացնել երկխոսությունն Ուկրաինայի հետ: Ուկրաինայի հետ առկա է բարեկամության և աշխատանքի մեծ փորձ, հարաբերությունների լայն օրակարգ: Փաստ է, որ մեր ժողովուրդները լավ են ճանաչում միմյանց և, որ մենք միմյանց օտար չենք: Ուկրաինայում հայ համայնքը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիները յուրահատուկ կամուրջ են հանդիսանում Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացման առումով:

Տնտեսական հարաբերություններում մենք մեծ ներուժ ունենք: Կան հարցեր, որոնց շուրջ մենք համագործակցում ենք և կարող ենք զարգացնել այդ օրակարգը: Մենք կարող ենք համագործակցություն զարգացնել, օրինակ, այլընտրանքային էներգիայի, բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Կան շատ լավ օրինակներ, որոնք արդեն իսկ ուրվագծվում են: Ստեղծագործական ուսուցման կենտրոն հանդիսացող  հայկական հայտնի ապրանքանիշ TUMO-ի կենտրոնները գործում են ոչ միայն Հայաստանում, այլ վերջերս բացվել է նաև Փարիզում, Բեռլինում ևս նախատեսվում է բացում, կբացվի նաև Կիևում: Երկու երկրներում էլ իրականացվում են նմանատիպ ժողովրդավարական բարեփոխումներ, տեղի են ունենում նմանատիպ գործընթացներ, ինչպես, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը: Մեր պետություններն Արևելյան գործընկերության մաս են կազմում և այստեղ նույնպես կան շփման բազմաթիվ եզրեր:

Ամենակարևորն այն է, որ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում հասարակությունը հիմնված է նույն եվրոպական արժեհամակարգի վրա: Այսինքն, մենք ունենք ավելի շատ ընդհանրություններ, քան տարբերություններ:

Համավարակից և Ուկրաինայում Նախարարների կաբինետի փոփոխությունից առաջ մենք սկսեցինք ակտիվորեն աշխատել տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերագործարկման ուղղությամբ, որի վերջին նիստը կայացել էր 2013 թ: Ի դեպ, այդ թվականին էլ տեղի է ունեցել երկու երկրների արտգործնախարարների միջև վերջին պաշտոնական շփումը: Չնայած համավարակին՝ առկա է փոխըմբռնում և  փոխադարձ կամք, որ անհրաժեշտ է վերագործակել այդ հանձնաժողովի աշխատանքները:

Եվս մեկ ուղղություն, որը ես կցանկանայի նշել, խորհրդարանական դիվանագիտությունն է: Այս առումով, Ուկրաինայի Գերագույն Ռադայում կա Հայաստանի հետ բարեկամության խումբ: Ռադայի մասշտաբով այն այնքան էլ մեծ չէ, սակայն վստահ եմ՝ խմբում կլինեն քանակական և որակական փոփոխություններ: Հայաստանի Ազգային ժողովի Ուկրաինայի հետ բարեկամության խմբում ներկայացված են մեր խորհրդարանի քաղաքական բոլոր խմբակցությունները: Հայ պատգամավորներն արդեն իսկ այցելել են Կիև, որտեղ հանգամանալից և արդյունավետ հանդիպում են ունեցել ուկրաինացի գործընկերների հետ: Նախատեսված էր նաև ուկրաինացի պատգամավորների այցը Հայաստան, բայց կրկին պատճառը համավարակն էր»:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց և ցեղասպանությունների կանխարգելման օրակարգ

«Շատերն են հարցադրում անում, թե ինչու է ցեղասպանության կանխարգելման հարցը հանդիսանում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Սա ինքնանպատակ չէ, միայն իմ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պատմական արդարության վերականգնում չէ։ Հայոց ցեղասպանությունը վերաբերում է ոչ միայն հայ ժողովրդին, այն ապագա ցեղասպանությունների կանխարգելման կարևորագույն գործոններից է: Եվ մենք` որպես 20-րդ դարում առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, պետություն, առաջնահերթ դեր ենք խաղում այդպիսի հանցագործությունների միջազգային կանխարգելման գործում»: 

«2015 թ.-ին Հայաստանը և Ուկրաինայի համահեղինակեցին «Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» սահմանելու մասին ՄԱԿ բանաձևը: Նույն ժամանակահատվածում հայ և ուկրաինացի դիվանագետները շատ արդյունավետ աշխատեցին ցեղասպանության օրակարգի շուրջ միջազգային այլ կազմակերպություններում, մասնավորապես` Վիեննայում, ԵԱՀԿ-ում: Այս հարցում մեր համագործակցության փաստը վկայում է, որ այս առնչությամբ մենք հետագա համագործակցության հսկայական ռեսուրս ունենք»:

Ոստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Սա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա Կոստանյան
Ամենադիտված