Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»


Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

«Բաքվի հետազոտական ինստիտուտ» ուղեղային կենտրոնի տնօրեն, պատմաբան Ալթայ Գյոյուշովը X-ի իր էջում օրերս տառացիորեն մերկացրել է ադրբեջանական քարոզչության հորինվածքներից մեկը։

Գյոյուշովն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնական էջում Մագդալենա Գրոնոյի գրառմանը։ Ըստ այդ գրառման՝ սեպտեմբերի 11-12-ը ԵՄ հատուկ ներկայացուցչը մասնակցել է ադրբեջանական իշխանությունների՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպած այցին դեպի «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի նախկին կոնֆլիկտային գոտի հանդիսացող շրջաններ»՝ ծանոթանալու տեղի իրավիճակին։

Ուշագրավն այն է, որ Գյոյուշովն իր անդրադարձում շեշտել է, թե Ադրբեջանի պատմության մեջ ոչ ոք այդ տարածաշրջանն «Արևելյան Զանգեզուր» չի անվանել, և փաստացի, տերմինը շրջանառության մեջ է դրվել նախագահ Ալիևի կողմից՝ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո։

Պատմաբանն անգամ ծաղրել է այդ «տերմին»-ը՝ այն անվանելով Ալիևի «գյուտ»։ Շեշտելով, թե տերմինի կիրառությունն ու տարածումն ինքնին հակասում է խաղաղության մասին դրա հռետորաբանությանը՝ Գյոյուշովը նշել է․ «Ինչպե՞ս կարող է նման հռետորաբանությունը խրախուսող Եվրոպան անկեղծորեն ցանկանա խաղաղություն տեսնել տարածաշրջանում»։

Նշենք, որ Գյոյուշովը երբեմն հանդես է գալիս ալիևյան վարչակարգը դատապարտող ելույթներով՝ հայտնվելով ադրբեջանական իշխանությունների թիրախում։ 2025 թվականին «հակապետական կոչեր անելու» մեղադրանքով Գյոյուշովը, Բինգարդիի շրջանի դատարանի որոշմամբ, անգամ Ադրբեջանից դուրս դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ Քրեական օրենսգրքի 281․2 հոդվածով։

Գյոյուշովն ադրբեջանցի գիտնականներից միակը չէ, ով դատապարտել է նմանօրինակ մտացածին քարոզչական հնարքները։ Նույն կերպ, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» եզրույթին անդրադարձել է Նիդերլանդներում գտնվող վտարանդի, ադրբեջանցի մեկ այլ պատմաբան և հակամարտություններն ուսումնասիրող Արիֆ Յուսուֆը։ Վերջինս նախկինում եղել է քաղբանտարկյալ՝ ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականության վերաբերյալ քննադատական իր հոդվածների պատճառով։ Յուսուֆի կարծիքով՝ «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը քաղաքական ու քարոզչական գործիք է։

Էլ ավելի ուշագրավ է այն, որ անգամ թուրք մասնագետներն են դատապարտում ալիևյան քարոզչության այս դրսևորումները։ Թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը ևս քննադատել է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի կիրառումը։ Հարցազրույցներից մեկում Աքթարը նշել է, որ նույնիսկ Ղարաբաղը գրավելուց հետո Բաքուն «կանգ չի առել» և այս անգամ շրջանառության մեջ է մտցրել «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը՝ ուղղակիորեն նկատի ունենալով Հայաստանը։

Աքթարը գիտական իր հոդվածներում ու շրջանակներում ակտիվորեն քննարկում և քննադատում է այս երևույթը։

Թուրք գիտնական և քաղաքական գործիչ Բասկըն Օրանը ևս անդրադարձել է Ադրբեջանի կողմից կիրառվող տերմինաբանություններին։ Հարցազրույցի ընթացքում Օրանը շեշտել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքի մոտավորապես 70 %-ն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։ Գործիչը դա բնութագրել է որպես էքսպանսիոնիստական հռետորաբանություն՝ նշելով, որ տերմինը հանդիսանում է որպես քողարկող գործոն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը և նպատակ է հետապնդում խաղաղության գործընթացում զրոյացնել արձանագրված ձեռքբերումները։

Ակնհայտ է, որ ալիևյան ապարատի կողմից ստեղծված և շրջանառության մեջ դրված «Արևելյան Զանգեզուր» և «Արևմտյան Ադրբեջան» քարոզչական հորինվածքները չունեն պատմագիտական որևէ հիմք և սուր քննադատության են արժանանում անգամ ադրբեջանցի և թուրք պատմաբանների ու գիտնականների կողմից։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է այս քարոզչանյութի հակագիտական ու սնանկ լինելը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Ադրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՀանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԱնկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է
Ամենադիտված