Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Թրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը


«Ազգային օրակարգը» կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց

Քաղաքականություն

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց:

Կուսակցության հայտարարությունում մասնավորապես, ասվում է.

«Մեկ շաբաթ առաջ, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը իր պաշտոնական հայտարարության մեջ ներկայացրեց ՀՀ Սահմանադրության եւ սահմանադրական օրենքների այն հիմնարար դրույթները, որոնց կոպիտ խախտումով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորների եւ Ազգային Ժողովի նախագահի կողմից նախաձեռնվեց Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման դադարեցման վերաբերյալ հանրաքվեի գործընթացը։ Խախտելով դրանցով նախատեսված հստակ ընթացակարգերը եւ գերազանցելով սեփական լիազորությունները, նրանք, ՀՀ Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի դնելու մասինե Ազգային ժողովի որոշման նախագիծն ուղարկեցին ՀՀ Նախագահին։

Վերջինս, ունենալով իրական հնարավորություն իրացնելու Սահմանադրության պահպանմանը հետեւելու իր կարեւորագույն լիազորությունը, այնուամենայնիվ ընտրեց հակասահմանադրական այս նախաձեռնությանը աջակցելու ճանապարհը։

Հայաստանի Հանրապետության սահմանադրության 1-ին գլխում ամփոփված են այն հիմնարար սկզբունքները, որոնք սահմանում են իրավունքի գերակայությունը, իշխանությունների բաժանումն ու հավասարակշռումը, ինչպես նաեւ ժողովրդի ինքնիշխանությունը։ Սահմանադրական կարգը ձեւավորող վերոնշյալ սկզբունքները պաշտպանվում են նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքով, որով սահմանադրական կարգի տապալումը, այսինքն՝ Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ նորմի փաստացի վերացումը, հանդիսանում է հանցագործություն։ Խախտելով այս նորմերը, ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունը, ՀՀ Նախագահի անմիջական թողտվությամբ, փաստացի սկսել է ապօրինի գործընթաց, եւ փորձում է նախորդ իշխանությունների դեմ պայքարի քողի տակ, երկրի ողջ բնակչությանը ներքաշել իրավական քաոսի եւ քաղաքական անկայունության տանող այս արկածախնդրության մեջ։

Վստահ ենք, որ առերեւույթ իշխանության յուրացման եւ սահմանադրական կարգի տապալման իրական վտանգ պարունակող այս գործընթացին եւ դրանում ներգրավված բոլոր անձանց արարքներին վաղ թե ուշ տրվելու են համապատասխան իրավական եւ քաղաքական գնահատականներ։ Նպատակ ունենալով կանգնեցնել սահմանադրական կարգի դեմ ծավալվող այս ուղղորդված արշավը, եւ վտանգավոր համարելով մեր հայրենակիցներին մոլորեցնելով դրա մեջ ներքաշելու իշխանության փորձերը, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։ Միաժամանակ, բոլոր այն քաղաքացիներին, որոնք տարաբնույթ ճնշումների ներքո հարկադրված կլինեն ներկայանալ ընտրատեղամասեր, առաջարկում ենք քվեաթերթիկն անվավեր դարձնելու միջոցով իրենց վերաբերմունքն արտահայտել այս ապօրինի նախաձեռնությանը։

Դրան զուգահեռ, կոչ ենք անում բոլոր շահագրգիռ քաղաքական եւ հասարակական ուժերին միավորել ջանքերը՝ երկրում համակարգային սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նպատակով, որով նախորդ իշխանությունների կողմից ստեղծված եւ գործող իշխանությունների կողմից պատրաստակամորեն կյանքի կոչած գերվարչապետական համակարգը կփոխարինվի հիրավի ժողովրդավարական եւ առաջադեմ, ժողովրդի աջակցությունը վայելող կառավարման համակարգով»:

Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՆեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՎայքում 76-ամյա վարորդը «Honda Civic»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Չինաստանը պատրաստ է ԲՐԻԿՍ-ի անդամների հետ համատեղ ջանքեր գործադրել, նպաստել միավորման հարթակում համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը․ ՉԺՀ ԱԳՆ ԱԷՄԳ-ն Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցել ԱՄՆ-ը թողարկել է «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մետաղադրամ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի Մոխա քաղաքի օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը Փաշինյանն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Կասեցվել է «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Պարսից ծոցի երկրները և Իրանը Օմանում կքննարկեն Հորմուզի վերաբերյալ գործարքը. FT Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում, որոշումը կայացրել ենք. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանԲելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա hարձակվել․ Լուկաշենկո Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +31-ի. եղանակի տեսություն Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում, հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցՀՀ կառավարությունը սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ կստեղծի Ղազախստանին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլին» Իրանն ու Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ բանակցություններին վերադառնալը. Reuters
Ամենադիտված