Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ)

Աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարները շարունակում են մարդկային կյանքեր խլել․ միջին հաշվով յուրաքանչյուր 27 վայրկյանը մեկ դրանց հետևանքով մեկ մարդ մահանում է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2025 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով աշխարհում զոհվել է շուրջ 1 միլիոն 160 հազար մարդ։ Ամեն տարի ևս 20-50 միլիոն մարդ ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Միևնույն ժամանակ, չնայած ամբողջ աշխարհում տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է ավելի քան մեկ միլիարդով, վերջին 15 տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացության ցուցանիշը աշխարհում նվազել է 21 %-ով։ Հայաստանում ևս դրական միտում արձանագրվել է։

ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը նշել է, որ 2026 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում։ Նրա խոսքով՝ զոհերի թվի նվազման միտումը պահպանվում է արդեն երկու տարի անընդմեջ։

Մասնավորապես՝ 2024 թվականին, 2023 թվականի համեմատ, ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է 45-ով, իսկ 2025 թվականին՝ 2024 թվականի համեմատ, ևս 50-ով։ Արման Չիլինգարյանի գնահատմամբ՝ 2024-2025 թվականների և 2026 թվականի մինչև օգոստոսի վերջն արձանագրված ցուցանիշների հանրագումարում զոհերի թիվը շուրջ 100-ով պակաս է, այսինքն՝ 100 փրկված կյանք ունենք։

Արման Չիլինգարյանը վստահեցնում է՝ Պարեկային ծառայությունը հետևողականորեն համալիր միջոցառումներ է իրականացնում ճանապարհային երթևեկության մասնակիցների զգոնությունն ու պատասխանատվությունը բարձրացնելու ուղղությամբ։ Կանխարգելիչ միջոցառումները ներառում են ինչպես վարչական իրավախախտումների արձանագրումը, այնպես էլ իրազեկման, նախազգուշացման և հանրային իրավագիտակցության բարձրացմանն ուղղված աշխատանքները։

Մասնավորապես, 2025 թվականին ՊԾ-ի կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ մոտ 1 միլիոն արձանագրություն, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 62,000-ով։ Արձանագրվել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու ավելի քան 21,000 դեպք, որը 2024 թվականի համեմատ ավելացել է մոտ 1000-ով։ Առանց մանկական նստատեղի (նստատեղերի) վարելու վերաբերյալ կազմվել է ավելի քան 11,000 արձանագրություն. այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 5,700-ով։ Իսկ սահմանված արագության գերազանցման մասով արձանագրվել է ավելի քան 108,000 իրավախախտում, ինչը 26,000-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի համոզմամբ՝ մահվան ելքով ՃՏՊ-ների նվազումն ինքնին դեռ չի երաշխավորում անվտանգ երթևեկություն։ Այստեղ վճռորոշ է պետության և քաղաքացու արդյունավետ համագործակցությունը, քանի որ առանց մեկի ջանքերի՝ մյուսի քայլերի օգտակար գործողության գործակիցը դառնում է զրոյական։

Տիգրան Քեյանը նշել է, որ պետությունը պետք է համապատասխան միջոցառումներ իրականացնի անվտանգ երթևեկություն ապահովելու համար՝ պատշաճ կահավորելով ճանապարհներն ու խաչմերուկները։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է լուծել նաև լուսավորության խնդիրները հատկապես ճանապարհների այն հատվածներում, որտեղ վթարներն ավելի հաճախ են արձանագրվում, ինչպես նաև ապահովել պատշաճ հսկողություն՝ երթևեկության կանոնները պահպանելու նպատակով։

Տիգրան Քեյանը նաև ընդգծել է, որ քաղաքացիների դերը երթևեկության կանոնները պահպանելն է, կրթվելը և գիտակցելը, որ կանոնների խախտումը ընդունելի չէ։ Նրա խոսքով՝ նման վարքագիծը վտանգում է ոչ միայն խախտում կատարող անձի, այլև ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների և քաղաքացիների կյանքը։

Այդ համատեքստում ՆԳ նախարարությունը կարևորում է նաև կրթական բաղադրիչի ներդրմամբ հանրության շրջանում իրավահարգ վարքագծի ձևավորումը, որը ևս իր հերթին նպատակ ունի նվազեցնելու ճանապարհատրանսպորտային պատահարներն ու դրանց հետևանքով պատճառվող զոհերի թիվը։

Պարեկային ծառայության պետի տեղակալն ընդգծել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում նաև կրթության միջոցով վարորդների վարքագծի փոփոխությանը։ Նրա խոսքով՝ վերջերս շրջանառության է դրվել օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է, որ օրենքի ընդունումից հետո քաղաքացիները վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը կկարողանան մասնակցել միայն համապատասխան ուսուցում անցնելու և դրական արդյունք ապահովելու դեպքում։

Ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում արձանագրված դրական միտումը կարևոր է, սակայն վերջնանպատակը միայն վիճակագրության բարելավումը չէ։ Նվազող յուրաքանչյուր ցուցանիշ, առաջին հերթին, փրկված մարդկային կյանք է։ Անվտանգ երթևեկությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետության վերահսկողությունն ու կանխարգելիչ քայլերը համադրվում են քաղաքացիների բարձր պատասխանատվության և իրավագիտակցության հետ։

Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, լինել զգոն և ուշադիր։ Հիշե՛ք՝ յուրաքանչյուր կանոնի պահպանում կարող է կանխել հերթական պատահարը, իսկ կանխված պատահարը՝ փրկել մարդկային կյանք։

Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջը․ Shamshyan Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան
Ամենադիտված