Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Թրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը


Հայտնում եմ իմ պատրաստակամությունը վաղը ևեթ վերադառնալ Հայաստան. Գևորգ Կոստանյան

Ուշադրության կենտրոնում

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է.

 

Չնայած այն հանգամանքին, որ ինձ առաջադրված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական, տրամաբանական և առարկայական հիմքից, հայտնում եմ իմ պատրաստակամությունը վաղը ևեթ վերադառնալ Հայաստան և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: Ընդ որում, որպեսզի դա արվի հրապարակային և մեր հասարակությունը հասկանա իրականում ինչ է տեղի ունենում, առաջարկում եմ կազմակերպել հրապարակային քննարկում ՀՀ վարչապետի մոտ կամ իր մասնակցությամբ ուղիղ հերառձակմամբ՝ ՀՀ ՀՔԾ պետի և Գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների մասնակցությամբ: Միաժամանակ, նկատի ունենալով Մարտի 1-ի գործի մասշտաբայնությունը, այդ թվում՝ հենց իշխանությունների կողմից տարբեր միջազգային հարթակներում այդ հարցի միակողմանի ներկայացվածությունը, գտնում և պնդում եմ նաև, որ այդ հրապարակային քննարկմանը հրավիրվեն և մասնակցեն ՀՀ-ում ԵԽ և ԵՄ ներկայացուցիչները և այլ դեսպաններ (Եթե իշխանությունները դժվարություն կունենան Հայաստանում ԵԽ և ԵՄ և այլ դեպաններին կամ միջազգային իրավաբանների ներկայությունը այդ խորհրդակցությանը հրավիրելու հարցում, ես կապահովեն վերջիններիս ներկայությունը:) Քննարկմանը մասնակցողների թիվն ու անձանց ընտրությունը թողնում եմ ՀՀ վարչապետի հայեցողությանը:

 

Թեև ես կողմնակից չեմ քրեական գործերը հրապարակայնորեն քննարկելուն, այնուամենայնիվ, հարցերին հրապարակային պատասխանելու իմ պահանջը պայմանավորված է երկու հիմնական պատճառով՝
1. Մարտի 1-ի գործի հասարակական քննարկումը ընդգծված և միակողմանի հրապարակայնությամբ, այդ թվում՝ միջազգային հարթակներում և տարբեր երկրրների դեսպանների մակարդակով,

 
 

2. իրավապահ մարմինների ներկայիս գործելաոճով: Իրավապահ մարմինները ԶԼՄ-ներով առանց որևէ հիմնավորում ունենալու, հրապարակում են մեղադրանք առաջադրելու որոշումներ և այլ դատավարական փաստաթղթեր, իսկ իշխանական լրատվամիջոցները բացառապես միակողմանի լուսաբանելու միջոցով հասարակության մոտ ստեղծում են կոնկրետ մարդկանց մեղավորության տպավորություն, պատրանք՝ թաքցնելով իրական հանգամանքները, ինչն եղավ նաև իմ դեպքում:

 

Իհարկե, ես կարող եմ այն ամենը, ինչը ցանկանում եմ հայտնել, գտնվելով Հայաստանից դուրս՝ հրապարակել որևէ հայտարարությամբ: Սակայն իմ առաջարկը պայմանավորված է նրանով, որ ես անգամ պատրաստ եմ վերադառնալ լավ գիտակցելով, որ այդ խորհրդակցությունից հետո ինձ կալանավորելու են, բայց մեր հասարակությանը պետք է հարց և պատասխանի միջոցով տեղեկացնել ոչ միայն ինձ մեղադրանք առաջադրելու հիմքերի և պատճառների, այլև՝ Մարտի 1-ի գործի հատկապես կարևոր այն հանգամանքները, որոնք հանրությունից թաքցվում են նախաքննության գաղտնիքի անվան տակ:

 

Հետևաբար, ես առաջարկում և պնդում եմ, որ իրենց իսկ որդեգրած սկզբունքով (բաց և թափանցիկ) Ձեզ պետք է հիմնավորեն իրենց հրապարակած փաստաթղթերի բովանդակությունը, քանի որ առանց որևէ ապացույցի կարելի է անել ցանկացած հայտարարություն և մեղադրել ցանկացածին և ամեն ինչում:

 

Ընդ որում, այս իմաստով, իրավապահ մարմինների նախկին «բաց, թափանցիկ, ժողովրդական և հրապարակային» գործելաոճը փոխվեց «նախաքննական գաղտնիք»-ի անվատ տակ: Սակայն այս հարցով նախաքննության գաղտնիք այլևս չկա, քանի որ ՀՔԾ հաղորդագրությամբ հրապարակվել են ոչ միայն գործի հանգամանքները, այլև՝ անգամ վկաների անունները և իրենց ցուցմունքներն ըստ էության: Իսկ թե ինչ ցուցմունքներ են տվել այդ վկաները և ինչի դիմաց, ես կհայտնեմ հրապարակային խորհրդակցության ընթացքում:

 

Ուզում եմ հավատալ, որ Հայաստանի վարչապետը պետք է հատկապես շահագրգռված լինի նման հրապարակային քննարկումով` երկու պատճառով. նախ քանի որ, թափանցիկությունը և ժողովրդի հետ բաց քննարկումն իր կողմից հայտարարվել է, որպես առաջնահերթություն, և երկրորդ` քանի որ նման քննարկումը հնարավորություն կտա նրան գնահատելու իր ենթակայության ներքո գործող իրավապահ մարմինների աշխատանքի պրոֆեսիոնալիզմի մակարդակն ու առանձնասենյակում իրեն զեկուցվող իրավական նրբությունների արժանահավատությունն ու հիմնավորվածությունը: Այսինքն, վարչապետն առնվազն հնարավորություն կունենա համոզվելու, թե իր աշխատասենյակում զեկուցված գործը որևէ կերպ հիմնավորված է, թե՝ ընդամենը հայտարարություններ են:

 

Պատասխանատու ձևով հայտարարում եմ.

 
Եթե նշված հրապարակային քննարկման ընթացքում ՀՀ իրավապահ մարմիններին կհաջողվի ներկայացնել ինձ առաջադրված մեղադրանքը հիմնավորող և հաստատող քիչ թե շատ ողջամիտ գոնե մեկ ապացույց կամ հիմնավորում (չեմ խոսում ապացույցների համակցության մասին) ապա պատրաստ եմ կրել քրեական պատասխանատվություն՝ օրենքի ողջ խստությամբ: Ավելին, հայտարարում եմ նաև. եթե այդ հրապարակային քննարկման ընթացքում ես չկարողանամ իմ ասած ամեն մի բառը հիմնավորել ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային քրեական իրավունքի դրույթներով և ՄԻԵԴ նախադեպային իրավունքով, այլև՝ առնվազն քրեական իրավունքի հայրենական և այլ երկրների դասագրքերով, ապա, անգամ եթե իրավապահ մարմինները չներկայացնեն որևէ ապացույց իմ մեղավորությունը հիմնավորելու համար, այդ պայմաններում ևս պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն:

Քննարկման օրը, ժամը, վայրն ու ձևաչափը հստակեցնելուց հետո պարտավորվում եմ մեկ օր առաջ լինել Հայաստանում:

 

Հ.Գ. Այս առաջարկիս հիմքում ընկած է մի խորքային պատճառ, որի համար ցանկանում եմ հատուկ դիմել նաև Մարտի 1-ի բոլոր տուժողներին և նրանց հարազատներին, ինչպես նաև այս գործի բացահայտմամբ իսկապես մտահոգ մեր քաղաքացիներին.
Հարգելիներս,

 

մի՞թե պարզ չէ, որ ճանապարհը, որով այս պահին գնում է մեր իրավապահ համակարգը, չի պատասխանում այն կարևորագույն հարցին, թե ի վերջո ինչ հանգամանքներում զոհվեցին և վիրավորվեցին Ձեր հարազատները, ովքեր էին իրականում մեղավոր նրանց մահվան մեջ:

 

Սահմանադրական կարգի տապալման համար 12 տարի առաջ մեղադրվում էին այլ անձինք, հիմա՝ բոլորովին այլ անձինք, վաղը, վստահ եմ, պարզվելու է, որ 2008թ․ սահմանադրական կարգը տապալել են ուրիշները: Սակայն անկախ նրանից, թե ով է տապալել սահմանադրական կարգը և այն տապալվել է, թե՝ ոչ, դա որևէ կերպ չի վերաբերում 10 անձանց մահվան և դրանց մեղավոր անձանց բացահայտման հարցին քանի որ մինչ այժմ որևէ անձի սպանության հանցակազմով որևէ մեկին անգամ մեղադրանք առաջադրված չէ: Ի դեպ՝ չնայած դեռևս նախկինում պարզվել և մեղադրանք է առաջադրվել չորս անձի «Չերյոմուխայից» զոհված 3 անձի մահվան փաստի կապակցությամբ, ներկայիս իրավապահ մարմինները չեն կարողանում անգամ հստակեցնեն այդ մեղադրանքները: Ես վստահ եմ, որ պետական բյուջեի հաշվին զոհերի հարազատներին տրված փոխհատուցումը չի կարող չեզոքացնել մեղավորներին հայտնաբերելու և պատժելու Ձեր մղումը:

 

Մի՞թե չեք տեսնում, որ քրեական գործում տարբեր հնչեղ անուններ ներգրավելով ուղղակի փորձ է կատարվում հանրության ուշադրությունը շեղել Մարտի-1-ի սպանությունների իրական մեղավորներին գտնելու իրենց անկարողությունից կամ ցանկության բացակայությունից:

 

Հայտարարում եմ, որ ցանկության և համապատասխան մասնագիտական կարողությունների առկայության պայմաններում այս շրջանում շատ բան կարելի էր անել 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման համար, որը, ցավոք, չի արվում: Պատճառները շատ խորն են, և դրա համար է Մարտի 1-ի գործը հատուկ գերքաղաքականացվում: Առաջին պլան են մղվել, ոչ թե մահվան բացահայտման հանգամանքների մասնագիտական քննությունը, այլ տվյալ գործը քաղաքական նպատակներով օգտագործելու և PR-էֆեկտ ապահովելու մարտավարությունը:

 

Ասածս հետևյալն է, եթե իսկապես կա ցանկություն Մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ կատարել իրական քայլեր, և բացահայտել իրական մեղավորներին, ապա, հաշվի առնելով գործի վերաբերյալ բազմաթիվ նոր հանգամանքներ, որոնք առկա չեն եղել իմ պաշտոնավարման ժամանակ, ես պատրաստ եմ իմ մասնագիտական կարողություններով և ունեցած տեղեկատվությամբ աջակցել 10 անձանց մահվան փաստերի և դրանց մեղավորների բացահայտմանը, սակայն հրաժարվել և այսուհետ նույնպես հրաժարվելու եմ մասնակից լինել անբովանդակ բացառապես քաղաքական շոուներին:

 

Ի դեպ, նման շոու մասնակից երբեք չեմ դարձել և չեմ դառնալու ինչպես որպես իրավապահ համակարգի պաշտոնյա, այնպես էլ՝ որպես ՀՀ քաղաքացի, իսկ նման առաջարկներ, պետք է խոստովանեմ, ստացել եմ, սակայն բոլորից հրաժարվել եմ:

 

Անձի մեղավորությունը որոշվում է ոչ թե հեռուստատեսությամբ արված հայտարարությամբ, այլ ապացույցներով: Ես մեր հասարակությունից թաքցնելու ոչինչ չունեմ և եթե իշխանությունները Մարտի 1-ի գործով նույնպես չունեն թաքցնելու որևէ բան և վստահ են, որ իմ նկատմամբ գործով կներկայացնեն իրենց արված հայտարարությունը հիմնավորող գոնե մեկ ողջամիտ ապացույց (չեմ խոսում ապացույցների համակցության մասին) ուրեմն իմ առաջարկը, անկասկած, ընդունելու են: Տեսնենք...

 

Հ.Գ. Ես երբեք չեմ եղել որևէ կուսակցության անդամ, քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, և ցանկանում եմ ուղղակի բացառապես իրավական հարթության մեջ մեր հասարակությանը տեղեկացնել Մարտի 1-ի 10 զոհերի և իմ անձի վերաբերյալ հայտարարություններին և դրանց հիմնավորումներին:

Առուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՆեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՎայքում 76-ամյա վարորդը «Honda Civic»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Չինաստանը պատրաստ է ԲՐԻԿՍ-ի անդամների հետ համատեղ ջանքեր գործադրել, նպաստել միավորման հարթակում համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը․ ՉԺՀ ԱԳՆ ԱԷՄԳ-ն Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցել ԱՄՆ-ը թողարկել է «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մետաղադրամ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի Մոխա քաղաքի օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը Փաշինյանն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Կասեցվել է «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Պարսից ծոցի երկրները և Իրանը Օմանում կքննարկեն Հորմուզի վերաբերյալ գործարքը. FT Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում, որոշումը կայացրել ենք. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանԲելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա hարձակվել․ Լուկաշենկո Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն Մարուքյան
Ամենադիտված