Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Թրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը


«Գրիչն այն սիմվոլն է, որ մենք կարող էինք ամբողջ ՍԴ-ն առնել կոնտրոլի տակ, բայց մենք այլ ճանապարհով գնացինք». Փաշինյան

Քաղաքականություն

Գրիչն այն սիմվոլն է, որը ցույց է տալիս, որ մենք կարող էինք ՍԴ–ն առնել կոնտրոլի տակ: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված խնդրին:

«Այսօր ՀՀԿ-ի նախկին իշխանության անդամները երկրից երկիր են գնում, միջազգային կազմակերպությունից միջազգային կազմակերպություն՝ արձանագրելու համար, որ ՀՀ իշխանությունները հետապնդման են ենթարկում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանին եւ անձնական հաշվեհարդար են փորձում տեսնել նրա հետ:

Փորձ է արվում այս պնդումների միջոցով վնասել Հայաստանի ժողովրդավարական, իրավական պետություն լինելու իմիջը: Սա շատ կարեւոր առանձնահատկություն է, որը գիտեք, շատ մեծ չափով աճում է ամբողջ աշխարհում:

Որքանո՞վ է այս պնդումը համապատասխանում իրականությանը. եկեք հետ գնանք 2018-ի մայիս: Այդ ժամանակ հեղափոխություն էր տեղի ունեցել, բայց ինչպես հիշում եք, ՀՀ նոր կառավարությունը Հրայր Թովմասյանի հրաժարականը ՍԴ նախագահի պաշտոնից չպահանջեց, ոչ թե այն պատճառով, որ սիրում էր կամ չէր սիրում Հրայր Թովմասյանին, այլ որովհետեւ մենք որոշել էինք, որ հարցերին պետք է  մոտենանք ինստիտուցիոնալ իրավական կտրվածքով: Որ եթե կա որեւէ պաշտոնյա, որ շատ թե քիչ օրինական ընտրվել է այդ կարգավիճակում, ուրեմն մենք պետք է ոչ թե անձնական ճաշակով առաջնորդվենք, այլ պետական տրամաբանությամբ: Բանը հասավ այնտեղ, որ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը 2018-ի հուլիսին ասաց, որ չի կարծում, որ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա ՍԴ նախագահի պաշտոնից: Մենք բոլորս քննադատվեցինք դրա համար, բայց մենք ասացինք, որ մեր մոտեցումը պետք է ինստիտուցիոնալ լինի»,-ասաց Փաշինյանը:

Նա Նա նշեց, որ այդ ժամանակ կար իրավաբանների եւ մարդկանց խումբ, որոնք 1-2 անգամ իրեն դիմել էին եւ ասել, որ իրականում Հրայր Թովմասյանի գտնվելը ՍԴ նախագահի պաշտոնում ապօրինի է սահմանադրական տրամաբանությամբ. «Բայց կա նաեւ ուրիշ հանգամանք, որ իրենք ունեն տեղեկատվություն եւ իրենց վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ կոմբինացիան հնարավոր չէր լինի իրականացնել:

Եթե անկեղծ ասեմ, այս տեղեկատվությունը նախնական ինձ հետաքրքիր թվաց, բայց ես  չհանձնարարեցի դրանով զբաղվել, որովհետեւ դա 2018-ի հունիս-հուլիս ամիսներն էին: Պատկերացրեք, երկիրը երկու ամիս կառավարություն չէր ունեցել, հեղափոխություն էր եղել եւ ինչ օրակարգ էր հայտնվել իմ սեղանին՝ սկսած օպերատիվ կառավարումից մինչեւ ամենատարբեր հարցեր: Հետո երբ առիթ ունեցա ավելի մանրամասն լսելու այդ մարդկանց փաստարկները, ավելի մանրամասն տեղեկացա, թե ինչի մասին է խոսքը, ինձ համար նույնիսկ չկար ընտրություն՝ դրանով պետք է զբաղվեմ, թե ոչ:»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ այդ ընթացքում ՍԴ անդամներից որեւէ մեկի հետ այդ ընթացքում որեւէ խնդիր չեն ունեցել. «Չի եղել մի դրվագ, որ ինչ-որ որոշում լինի, որի հետ կապված խնդիր ունենանք: Այսինքն նորմալ հարաբերություններ են եղել:

Բայց կար փաստ, որը ստուգման կարիք ունի. բնականաբար, ես տալիս եմ հանձնարարական՝ պարզել, թե սա ինչ է:

Այդ ընթացքում ես ստանում եմ հետ ազդակներ, որ այ, եթե այս հարցերով զբաղվենք, սկզբունքային գտնվենք, լարվածություն կառաջանա, խնդիրներ կունենանք, մանավանդ այս շրջանում: Եթե չկա որեւէ պրոբլեմ, ինչի՞ ենք անիմաստ բզբզում, որովհետեւ ՍԴ-ն նորմալ աշխատում է, ՍԴ նախագահն էլ լոյալություն է ցուցաբերում:

Այս հարցը, այո, դրված է եղել իմ սեղանին, բայց ես հաշվի առնելով իմ անցած ճանապարհը, ասել եմ եւ ինքս իմ առաջ խոստացել եմ, որ անսկզբունք կոմպրոմիսների, անսկզբունք խաղերի չեմ գնալու:

Այս խոսակցությունը երկու ամիս գնացել է, որ այ Հրայր Թովմասյանը պատրաստ է համագործակցության, ասում է՝ ես եմ գրել այս Սահմանադրությունը, ի՞նչ կարիք կա այս ամենի մեջ մտնելու, մենք նորմալ աշխատում ենք եւ այլն: Բայց էլի ինձ համար չի եղել հարց, որ ես պետք է ինչ-որ իրավիճակ օգտագործեմ նեղ, կուլիսային պայմանավորվածությունների համար»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այդ ժամանակ էր, որ ի հայտ եկավ նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը եւ թեման, որ ՍԴ նախագահի կարգավիճակը օկուպացված է, դարձավ հանրամատչելի:

«Այդ նամակի վրա սկսեցին գալ ամենատարբեր ինֆորմացիաներ: Այն ժամանակ, երբ ՍԴ նախագահի համար ակնհայտ էր, որ իշխանությունը ոչ մի կրեպ չի համաձայնվում իր կողմից արած կեղծիքները կոծկելուն, այդ ժամանակից սկսած ՍԴ նախագահը սկսեց քաղաքական դաշտում որոշակի իր համար պաշտպանություններ փնտրել:

Ըստ էության, այս պրոցեսն իր կուլմինացիային հասավ ապրիլ-մայիս-հունիս ժամանակաշրջանում: Տարբեր տեղերում մարդիկ սկսեցին իրենց համար պաշտպանություններ փնտրել եւ, ըստ էության, այդ պաշտպանությունները ուղղված էին ՀՀ պետական շահերի դեմ:

Արդյունքում հարուցվեցին քրեական գործեր, տեղի ունեցավ ամենամեծ ու կարեւոր բացահայտումները: Փաստացի, ապացուցված, անառարկելի փաստ գոյություն ունի, որ ՍԴ նախագահի ընտրությունը ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքի միջոցով, դա կեղծ ընտրություն է եղել: Եղել է երկու տրամաբանություն. այդ փաստն օգտագործել եւ ՍԴ նախագահին եւ նրա միջոցով նաեւ ամբողջ ՍԴ-ն առնել վերահսկողության տա՞կ, թե՞ գտնվել սկզբունքային եւ գնալ իրավական ճշգրիտ գնահատականների ու լուծումների ճանապարհով:

Էս գրիչը, որը շատ փոքր դետալ է թվում, իրականում այդ ամեն ինչի սիմվոլն է, այն բանի սիմվոլն է, որ մենք կարող էինք անել այնպիսի քայլեր, որ ՍԴ նախագահը լիներ այնպիսին, ինչպիսին եղել է ՍԴ նախագահն իր ստեղծման առաջին օրից: Այս առումով է կարեւոր այս դետալը:

Բայց ես ուզում եմ ասել, որ ես գնացել եմ ուրիշ ճանապարհով, որովհետեւ հասկացել եմ, որ չի կարելի սիրո եւ համերաշխության հեղափոխությամբ հասնել իշխանության եւ խնդիր դնել ունենալ խամաճիկային ՍԴ: Երբ ՍԴ նախագահը տեսել է, որ դա մեզ պետք չի, դարձել է ընդդիմություն: ՍԴ նախագահը դարձել է քաղաքական ընդդիմություն եւ ներքաշվել է հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ: Դեռ պետք է հետաքննվի, որ եթե այդքան գնացել-եկել են տարբեր տեղեր, ինչ նպատակով են գնացել, ում հետ են հանդիպել, որովհետեւ կարող է պարզվի, որ դա ՀՀ ազգային անվտանգության շահերի  հետ կապված խնդիր է»,-ընդգծեց Փաշինյանը:

«Այսինքն եթե մենք ինֆորմացիա ենք ստանում, որ կոռուպցիոն գործ կա, պետք է ասենք՝ վայ, եկեք նենց անենք, որ այդ կոռուպցիոն գործն օգտագործենք որպես կոմպրոմատ մարդկանց կոնտրոլի տակ պահելու համա՞ր, թե՞ սկզբունքային գտնվենք եւ գնանք այդ ճանապարհով: Սա է ամբողջ ճշմարտությունը, որ այն ժամանակ, երբ որեւէ լեգիտիմ հարց չենք ունեցել, ասել ենք, որ ՍԴ նախագահի հեռանալու հարց չենք դնում: Մենք հո չէինք նստելու մարդկանց վրա պլուս դնենք, մինուս դնենք, ու ճիշտ ենք արել: իսկ երբ տեսել ենք, որ կա ենթադրյալ հանցագործության վերաբերյալ կասկած, մենք սկզբունքային գնացել ենք առաջ:

Փաշինյանը պնդեց, որ մինչեւ այս խնդրի արծարծումը ՍԴ-ն իր որեւէ քայլով վնաս չի տվել պետությանը. «Բայց երբ հասկացել են, որ մենք սկզբունքային ենք լինելու, սկսել են գործել իշխանությունների դեմ, սկսել են քաղաքական բնույթի հայտարարություններ անել: Երբ կոռուպցիոն բնույթի գործեր են բացահայտվել, սկսել են պաշտպանվել»,-ասաց նա:

«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՆեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՎայքում 76-ամյա վարորդը «Honda Civic»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Չինաստանը պատրաստ է ԲՐԻԿՍ-ի անդամների հետ համատեղ ջանքեր գործադրել, նպաստել միավորման հարթակում համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը․ ՉԺՀ ԱԳՆ ԱԷՄԳ-ն Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցել ԱՄՆ-ը թողարկել է «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մետաղադրամ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի Մոխա քաղաքի օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը Փաշինյանն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Կասեցվել է «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Պարսից ծոցի երկրները և Իրանը Օմանում կքննարկեն Հորմուզի վերաբերյալ գործարքը. FT Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում, որոշումը կայացրել ենք. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանԲելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա hարձակվել․ Լուկաշենկո Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված