«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին


«Կա­ռա­վա­րու­թյու­նը հատ­վա­ծա­կան քայ­լեր է իրա­կա­նաց­նում, որոնք բա­վա­րար չեն ու ռիս­կա­յին են»

Քաղաքականություն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և «Գազպրոմ Արմենիան» օրերս հայտարարել էին սպառողների համար գազի սակագնի վերանայման հնարավորության մասին: Թե՛ գազի գնի հնարավոր բարձրացումը, թե՛ 2020թ. հունվարի 1-ից մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացումը մասնագետների շրջանում արդեն իսկ որոշակի գնաճային ռիսկերի վերաբերյալ հարցեր են առաջացրել։ 

Անդրադառնալով վերոնշյալին՝ տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Փաստի» հետ զրույցում չորս խնդիր առանձնացրեց։ «Այս իրավիճակում, ամենակարևորը, կանխատեսելի սոցիալ-տնտեսական քաղաքականության խնդիր ունենք, բայց այս կառավարությունը նման քաղաքականություն չի վարում։ 

Հակառակը, շատ հատվածական քայլեր է իրականացնում, ինչը մեր բիզնեսի և քաղաքացիների համար ոչ միայն բավարար չեն, այլև ռիսկային են»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Տնտեսագետի խոսքով, 2020 թվականի ընթացքում հնարավոր են մի շարք գնաճային ճնշումներ, որոնց հետևանքով հնարավոր է ունենալ գների բավականին զգալի աճ։ 

«Այդ գնաճն իր բացասական ազդեցությունը կթողնի մեր բնակչության կենսամակարդակի վրա։ Գնաճային ճնշումներից առաջնայինը գազի սակագնի հնարավոր բարձրացումն է, երկրորդը՝ մոտ 700 անուն ապրանքների մաքսատուրքերի 1-4 տոկոս աճը։ 

Երրորդ հանգամանքը գյուղատնտեսական ծրագրերի ձախողումն է, որն առկա է եղել 2019թ.-ի ընթացքում, իսկ չորրորդը վատ մենեջմենթն է, որը տեղափոխվել է նաև 2020 թվական։ Այս կառավարությունը, 2020 թ. պետական բյուջեի համաձայն, արդեն իսկ կանխատեսել է գնաճի 4,5 տոկոս ցուցանիշ, որը նախորդ տարվա համեմատ մոտ երկու անգամ ավելի է։ 

Այսինքն, կառավարությունն արդեն իսկ նախատեսել է, որ գնաճ լինելու է, և պատահական չէր աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների աճը»,-նշեց նա՝ հավելելով, որ այս քայլերը ողջունելի են, բայց դրանք առանձին դեպքերում չեն կարողանալու մեղմել գնաճից առաջացած ռիսկերը։ 

«Ստացվում է, որ 2019 թվականի ընթացքում մարդիկ իրենց ցածր եկամուտի պայմաններում կարող էին ավելի շատ ապրանքներ ձեռք բերել, ավելի շատ ծառայություններից օգտվել, քան 2020 թվականին։ 

Մեր ազգաբնակչության զգալի մասն աղքատ է կամ գտնվում է աղքատության շեմին։ Նրանք իրենց եկամուտների մեծ մասը ծախսում են առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման վրա։ 

Թե՛ բնական գազը, թե՛ մսամթերքը և թե՛ այլ ապրանքատեսակներ առաջին անհրաժեշտության են և մտնում են նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկի մեջ։ Մենք այստեղ լուրջ խնդիր ունենք։

 Կառավարությունը պետք է վերանայի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, հնարավորինս մեղմի գնաճային ճնշումները, հակառակ դեպքում մեզ մոտ կենսամակարդակի էական նվազում կլինի։ Դրա արդյունքում, բնականաբար, չի բացառվում արտագաղթի, ինչպես նաև սոցիալական խնդիրների սրացման հնարավորությունը»,հավելեց մեր զրուցակիցը։ 

Տնտեսագետը շեշտեց, որ բիզնեսի համար չափազանց կարևոր է, որ գազի գինը գոնե մեկ-երկու տարիների ընթացքում անփոփոխ մնա։ «Բայց հիմա հայտարարվել է, որ երեք ամիս չի փոխվելու, ու չի բացառվել հետագայում գնի փոփոխության հնարավորությունը։ Սրանք խնդիրներ են, որոնք կուտակվում են ու էական ազդեցություն ունենում ներդրումային միջավայրի վրա։ 

Միայն «փայ չենք մտնելու» հայտարարություններով ներդրումներ չեն լինելու։ Իրականում համապատասխան ներդրումային միջավայր պետք է ունենալ, որը կլինի կանխատեսելի, վերահսկելի, նաև չեզոք՝ քաղաքական տեսանկյունից։ Քաղաքական երևույթները պետք է չազդեն ներդրումային գործընթացների վրա։ Այդուհանդերձ, 2020 թվականին լավ արդյունքներ տեսնելու ուղղությամբ ավելի վաղ էր պետք աշխատել։

 Բայց, ցավոք, 2019 թվականի ընթացքում կառավարությունը չի դրել այն ծրագրերը, որոնք ներառական տնտեսական աճ ու զարգացում կապահովեն 2020 թվականի համար»,-շեշտեց Ս. Պարսյանը։ 

Նա ընդգծեց, որ գազի գնի հնարավոր բարձրացումը կարող է շղթայական ազդեցություն թողնել։ «Այդ պարագայում բոլոր ապրանքների ու ծառայությունների գները բարձրանալու են, եթե կառավարությունը չսուբսիդավորի կամ այլ ֆինանսական աղբյուրներ չգտնի։ Մեծ հաշվով, ռիսկերը մեղմելու կառավարության քաղաքականությունը բավարար չէ։ 

Փոխարենը՝ նրանք փորձեցին հիմնականում մի քանի պոպուլիստական քայլերով զսպել հնարավոր բողոքները։ Իրականում գնաճային ճնշումները մարդիկ շատ լուրջ են զգալու իրենց գրպանի վրա։ 

Երբ կառավարության կամ իշխանական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, որ գազի գնի հնարավոր բարձրացումը չպետք է մեծ աղետ համարել, իրենք հարցը դիտարկում են իրենց տեսանկյունից։ 

Այսինքն, իրենց եկամուտները, աշխատավարձերը բարձրացել են 150- 200 տոկոսով, և, բնականաբար, այս պայմաններում բնական գազի 10-15 դրամ հնարավոր բարձրացումը նրանց կենսամակարդակի վրա չի ազդի, բայց պետք չէ մոռանալ, որ մեր բնակչության եկամուտներն այդքան չեն ավելացել»,-եզրափակեց տնտեսագետը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Պուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված