ԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա Մելոնի Դե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում COP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT


Արսեն Թորոսյանը կփորձի իմ մուտքն արգելել այլ հիվանդանոցներ. 25 տարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում աշխատած բժիշկ (Տեսանյութ)

Ուշադրության կենտրոնում

1995 թվականից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում աշխատող և վերջին տասը տարում կենտրոնի Ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչի պաշտոնում աշխատած բժիշկ Արման Գրիգորյանն արդեն ծանուցվել է՝ 2020 թվականի փետրվարի 18-ից պետք է հեռանա բժշկական կենտրոնից, քանի որ բաժանմունքի վարիչի հաստիքը կրճատվում է, իսկ այս պահին հիվանդանոցն այլ աշխատանք չի կարող առաջարկել իրեն։

«Հաստիքի կրճատման պատճառը, իմ կարծիքով, այն է, որ ես հարմար չեմ նոր ղեկավարությանը։ Այս նոր ղեկավարությունը բազմաթիվ անգամներ ասել է, որ ես նախկին տնօրենին եմ պաշտպանում, բացի այդ, առաջարկում են լռեցնել իմ եղբորը՝ առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանին, եթե, իհարկե, ցանկանում եմ պահպանել իմ աշխատատեղը»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց բժիշկ Գրիգորյանը՝ իր ազատման հիմնական պատճառ դիտարկելով Առողջապահության նախարարի գործունեության վերաբերյալ՝ եղբոր հնչեցրած քննադատությունները։

Արման Գրիգորյանը, որը 1995 թվականից ճանաչում է բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանին, որին նաև համարում է պրոֆեսիոնալ մասնագետ, վստահեցնում է՝ դեմ է եղել Արա Մինասյանին այդ եղանակով բժշկական կենտրոնից հեռացնելուն, քանի որ վստահ էր, որ դա բերելու է լարվածության, ինչին էլ ականատես եղավ Արա Մինասյանի հեռանալուց հետո։

«Եկավ նոր թիմ, եկան «մերոնք, ձերոնք» կարգախոսներով, սակայն ընթացքում տեսան, որ մենք նորմալ բժիշկներ ենք, որ իրենց հետ նորմալ աշխատում ենք։ Սկզբում մտածում էին, որ մեր բժշկական կենտրոնը հանցագործների բուն է, բայց ընթացքում տեսան, որ մենք ընդամենը բժիշկներ ենք, և սկսեցին մեզ հետ աշխատել, իհարկե, այս նորերի մեջ կային նաև բավականին լավ մասնագետներ։ Այս նոր տնօրենը՝ պարոն Հովակիմյանը, փորձում է կարևորել բժիշկների պրոֆեսիոնալիզմը, բայց կարծում եմ՝ պարտավորություններ ունի նախարարի նկատմամբ, այն է՝ հեռացնել նախարարի համար ոչ ցանկալի մարդկանց»,- ասաց Արման Գրիգորյանը։

Այս բժշկական կենտրոնում տասնամյակներ աշխատած բժիշկը, որը պետք է այժմ հեռանա, հիշում է, թե ինչպես էր Արա Մինասյանը, օրինակ, հուշանվերներով ճանապարհում թոշակի գնացող բժիշկներին, սակայն Արսեն Թորոսյանից որևէ սպասելիք չունի։

«Որևէ բան նրանից չեմ սպասում։ Գիտեք՝ մարդիկ կան, որոնք ամեն կերպ ցանկանում են բավարարել իրենց ամբիցիաները, փոքր ժամանակ չստացած խաղալիքները։ Նա իմ քաշայինը չէ, որ փորձեմ նրանից որևէ բան սպասել։ Անգամ հեռակա կարգով Թորոսյանն իր պահելաձևով, իր տղամարդկային պահվածքով չի առաջացնում ինձ մոտ տպավորություն, որ կարելի է Թորոսյանից որևէ հարցի լուծում կամ որևէ հարցի պատասխան սպասել։ Մեր տնօրեն Հովակիմյանն այդ առումով ավելի նախընտրելի է, ավելի նպատակահարմար է նրա հետ խոսել, թեև նրա հետ էլ որևէ խոսակցություն չեմ պատրաստվում ունենալ»,- ասաց Արման Գրիգորյանը։

25 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժշկի կարծիքով՝ Հայատանում առողջապահությունն անվստահելի ձեռքերում է, ու ինքը չի հասկանում, թե ո՞ւր են տանում իրականացված այս կամ այն ծրագրերը։

«Ես տեսնում եմ, որ բժիշկներ են մնում առանց աշխատանքի, սոցիալական խնդիրներ են առաջանում, բայց չէ՞ որ եկել էին, որ բարելավեն»,- ասաց Արման Գրիգորյանը՝ ընդգծելով, որ այժմ բժշկի մասնագիտական հմտությունները շատ հաճախ ստորադասվում են տարատեսակ նպատակների։

«Մենք կջնջենք, նորը կկառուցենք, ով մեզ հետ չի քայլել, մեր դեմ է. նման բաներ եմ տեսնում, բայց իմ գաղափարախոսությունը հետևյալն է՝ պետությունը բոլորինն է։ Հիմա լարվածություն կա բժիշկների և պացիենտների միջև, բացասական մեծ քանակի էներգիա կա, այս նորաստեղծ ղեկավարության ժամանակ ես անձամբ լարվածություն եմ զգում, կան կողմնակի խոսակցություններ, որոնք խանգարում են մասնագիտական աշխատանքին»,- ասաց Գրիգորյանը։

Բժիշկը հայտնեց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հեռանալուց հետո որոշակի դադար կվերցնի, որից հետո կփորձի այլ հիվանդանոցում աշխատանքի անցնել, եթե, իհարկե, Արսեն Թորոսյանը չհրահանգի աշխատանքի չվերցնել։

«Եթե նախարարի հրահանգները չլինեն՝ ինձ որևէ այլ հիվանդանոցում աշխատանքի չընդունել… ինձ թվում է՝ կփորձի իմ մուտքն արգելել այն հիվանդանոցներ, որոնք իրենից կախվածություն ունեն»,- ասաց բժիշկ Գրիգորյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 
 
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Սա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը
Ամենադիտված