Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Թրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը


Երևանում տեղի կունենա Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գագաթնաժողով․ Փաշինյանն ընդունել է Հունաստանի նախագահին

Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 5-ին, կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա այցը մեր երկիր կնպաստի հայ-հունական եղբայրական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: «Պարոն նախագահ, ես հաճույքով եմ հիշում մեր հանդիպումը Չինաստանում՝ Պեկինում, Ասիական քաղաքակրթությունների ֆորումում, որտեղ մենք հագեցած զրույց ունեցանք մեր երկրների հարաբերությունների և ընդհանրապես մեր երկկողմ օրակարգի հարցերի մասին: Մեր երկրների միջպետական և միջժողովրդական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում, և հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս նպաստավոր ֆոնի վրա առավել արդյունավետ տնտեսական համագործակցություն հաստատել, նաև այլ ոլորտներում մեր համագործակցության մակարդակը բարձրացնել և արդյունքներն ավելացնել:

Ես հաճույքով եմ հիշում նաև սեպտեմբերին տեղի ունեցած իմ հանդիպումը Հունաստանի նորընտիր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Նրա հետ նույնպես առիթ ունեցանք քննարկելու մեր հարաբերությունները և պայմանավորվելու մեր առաջիկա անելիքների մասին: Եվ հունվարին մենք սպասում ենք եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով մեր առաջին գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում: Դա շատ կարևոր իրադարձություն է, որն էլ ավելի նպաստավոր կդարձնի մեր հարաբերությունները:

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում Հունաստանի նկատմամբ կա առանձնահատուկ վերաբերմունք, և մեր ժողովուրդը մեծ գնահատանքով է հիշում այն փաստը, որ դեռևս 1996 թվականին Հունաստանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ուզում եմ արձանագրենք, որ 2015 թվականին Հայաստանի խորհրդարանը նույնպես պաշտոնապես ճանաչել է հույների, ասորիների ցեղասպանությունը: Կարծում եմ՝ այս փաստը հիմք է ստեղծում, որ մենք գլոբալ անվտանգության հարցերում նույնպես համագործակցության ուղիներ փնտրենք, որովհետև մեզ համար ցեղասպանությունների ճանաչումը ոչ միայն պատմության ճանաչման խնդիր է, այլև գլոբալ անվտանգության և ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված կարևոր ջանք:

Եվս մեկ անգամ թույլ տվեք ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և արտահայտել իմ գոհունակությունը Ձեր այցի առիթով: Համոզված եմ՝ սա նոր, ավելի լավ դինամիկա կհաղորդի մեր երկրների հարաբերություններին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Պրոկոպիոս Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել. «Պեկինում մեր հանդիպման ժամանակ ես Ձեզ խոստացա, որ մեկ տարվա ընթացքում կայցելեմ Հայաստանի Հանրապետություն և շատ ուրախ եմ, որ կարողացա կատարել իմ այդ խոստումը: Երկրորդը, որ ուզում եմ նշել՝ ուրախ եմ, որ Հայաստանը մասնակցում է հնագույն քաղաքակրթությունների ֆորումին, քանի որ այդ ձևաչափը շատ կարևոր է: Հույս ունեմ, որ այդ ձևաչափի շրջանակում Հայաստանն իր դերակատարությունը և նպաստը կբերի քաղաքակրթությունների ամրապնդման շրջանակում համագործակցությանը:

Մենք հատկապես ողջունում ենք Հայաստանի և հայ ժողովրդի կողմից գործադրված ջանքերը, որոնք ուղղված են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Դա շատ կարևոր քայլ է, և մենք մեր կողմից մեր աջակցությունն ենք ցուցաբերում այդ հարցին: Մյուս կողմից, շատ ուրախ եմ, որ այդ պայքարի շրջանակում Հայաստանն իր հերթին ճանաչել է հույների և ասորիների ցեղասպանությունը: Միևնույն ժամանակ, ողջունում ենք և ուրախանում, որ վերջերս Ամերիկայի Միացյալ Նախանգների Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա շատ կարևոր է: Մենք դա չենք անում վրեժխնդրության համար, մենք դա անում ենք, որպեսզի այլևս երբևէ չկրկնվեն նմանատիպ հանցագործություններ և ոճրագործություններ:

Շատ ուրախ եմ և ողջունում եմ այն եռակողմ համագործակցությունը, որը կա Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև: Հանդիպումներ պետք է տեղի ունենան Արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև երկրների ղեկավարների մակարդակով: Վստահ եմ, որ եռակողմ ձևաչափով համագործակցությունը ոչ միայն օգուտներ կարող է բերել և արդյունավետ կարող է լինել յուրաքանչյուր երկրի համար, այլև ընդհանրապես Հայաստանի՝ Եվրոպական միության հետ համագործակցության համար»:

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հունաստանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ և կարևորել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությունը՝ մարտահրավերներին միասնական դիմագրավելու և ընդհանուր շահերը պաշտպանելու առումով:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանին ղարաբաղյան հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար և բարձր գնահատել երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում, մասնավորապես, հայ սպաների համար Հունաստանում ուսումնառության ծրագրերի կազմակերպման առումով:

«Պարոն նախագահ, մեր երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարի առումով բոլոր հիմքերն ունենք»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

«Համոզված եմ՝ մեր եռակողմ համագործակցության ձևաչափը կարող է մեծ արդյունքներ ապահովել: Հայ ժողովրդին մաղթում եմ հաջողություններ և բարգավաճում»,- իր հերթին նշել է Հունաստանի նախագահը: 

Իսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՆեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՎայքում 76-ամյա վարորդը «Honda Civic»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Չինաստանը պատրաստ է ԲՐԻԿՍ-ի անդամների հետ համատեղ ջանքեր գործադրել, նպաստել միավորման հարթակում համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը․ ՉԺՀ ԱԳՆ ԱԷՄԳ-ն Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցել ԱՄՆ-ը թողարկել է «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մետաղադրամ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի Մոխա քաղաքի օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը
Ամենադիտված