Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Թրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը


Վարկաբեկիչ նյութեր ՀՀ իշխանությունների հասցեին. Մոսկվան Sputnik-ի միջոցով հերթական գրոհն է իրականացնում

Քաղաքականություն

Ամերիկյան հեղինակավոր Atlantic Council վերլուծական կենտրոնն իր հրապարակած հետաքննությունում պնդում է՝ Կրեմլի խոսափողը համարվող Sputnik-ի հայկական ծառայությունը Ֆեյսբուքյան էջերի միջոցով փորձում է թիրախավորել հայկական Սփյուռքը:

Կազմակերպության Digital Forensic Research Lab-ի փորձագետները փաստում են, որ Sputnik Armenia-ի աշխատակիցների հետ առնչություն ունեցող այդ էջերը հիմնականում բաղադրատոմսերի, գեղեցիկ կանանց, հայկական մշակույթի, հայկական ինքնության մասին են: Ֆեյսբուքյան այդ խմբերում տեղադրվում են նաև Sputnik Armenia-ի հոդվածները:

Ամերիկյան վերլուծական կենտրոնը հիշեցնում է, որ հետխորհրդային երկրներից Հայաստանը ամենամեծ Սփյուռքն ունեցող երկիրն է․ դրսում ապրող հայերի թիվը հասնում է 11 միլիոնի, այն դեպքում, երբ Հայաստանի բնակչությունը ընդամենը երեք միլիոն է: Հայկական Սփյուռքը, ինչպես նշում է Atlantic Council-ը, քաղաքականապես ակտիվ է և վճռական դերակատարում ունի երկրի տնտեսության, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման գործում:

Փորձագետների համոզմամբ՝ Կրեմլն այդ կերպ փորձում է սփյուռքահայերից կազմված լոյալ լսարան ստեղծել, որի միջոցով կկարողանա ազդեցություն գործել հայաստանյան հանրության, ներքին և արտաքին քաղաքականության վրա։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հրապարակված զեկույցին, նշեց՝ հարցը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում. «Ռուսաստանյան քարոզչությունը սկսել է իրականացվել 2014 թվականից, ձևավորվել է «Russia today» հոլդինգը, դրա մասն է նաև Sputnik-ը. հստակ նպատակ են դրել ազդել ոչ միայն ռուսաստանյան, այլև արտասահմանյան հասարակությունների վրա։ Որպես թիրախ ընտրվում են տարբեր խմբեր՝ ձախ կամ աջ ռադիկալներ, ազգայնական խմբեր, ինչպես նաև առանձին հետխորհրդային երկրների համայնքներ, որոնք ինչ-որ ձևով կապված են իրենց պատմական հայրենիքի հետ և կարող են ազդեցություն ունենալ և՛ այն երկրի քաղաքականության վրա, որտեղ իրենք բնակվում են, և՛ իրենց պատմական հայրենիքի»։

Ըստ Նավասարդյանի՝ պարզ է, որ նման քաղաքականության մշակման համատեքստում հայկական Սփյուռքը չէր կարող թիրախ չդառնալ. «Այդ առումով հրապարակված հետազոտությունը բավականին հետաքրքիր է, քանի որ իրենք փորձում են հասկանալ՝ ինչպիսի կարծրատիպեր ու նարատիվներ են կիրառվում հայկական Սփյուռքի ներկայացուցիչների դեպքում։ Ես կարող եմ ասել, որ դա բավականին ազդեցիկ է, որովհետև անկախ հատուկ այդ կատեգորիայի ազդեցությունից, այն հայերը, որոնք տիրապետում են ռուսերեն լեզվին կամ շարունակում են հետաքրքրվել, թե ինչ է կատարվում հետխորհրդային տարածքում՝ բավականին շատ են դիտում ռուսական հեռուստաալիքները, իսկ նրանք, ովքեր անգլիախոս են՝ բավականին ակտիվ դիտում են նաև Russia Today-ը։ Sputnik-ն այդ առումով ավելի թիրախավորված քաղաքականություն է իրականացնում ոչ միայն հետխորհրդային տարածքը ներկայացնող տարբեր Սփյուռքի համայնքների վրա, այլ կոնկրետ հայկականի»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ քանի որ Հայաստանում իրենք ունեն բավականին մեծ գործակալություն, գրասենյակ, կարողանում են ծավալուն բովանդակություն տարածել. «Շատ կարևոր է, որ հրապարկված հետազոտության մեջ գտնված է իրենց ընտրած մարտավարությունը։ Սկզբում չեզոք նյութեր Հայաստանի պատմությունից, հայերի ինքնությունից, որոնք վստահություն են առաջացնում, որ կայքը հետաքրքրված է Հայաստանի պատմությունով ու մշակույթով, և դրանից հետո սկսում են քարոզչական նարատիվներ հաղորդել։ Կոնկրետ այսօր այդ նարատիվները վերաբերում են հայ-ռուսական հարաբերություններին, դրանց այլընտրանք չունենալուն։ Իսկ վերջին ամիսներին, կարելի է նկատել, որ բավականին շատ են վարկաբեկիչ նյութերը նոր իշխանությունների հասցեին և նրանց «դավաճանությանը» Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ կապված»։

Արդյոք սրանով ևս մեկ անգամ Մոսկվան ցո՞ւյց է տալիս իր վերաբերմունքը ՀՀ նոր իշխանությունների հանդեպ հարցին ի պատասխան, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն կարող ընկալվել որպես Ռուսաստանի համար լավագույն գործընկերներ՝ եղած քաղաքական ներկապնակում։ Ֆորմալ առումով պահպանելով այդ դաշնակցային հարաբերություններն ու մտերմությունը, նրանք ամեն կերպ փորձելու են քարոզչական մեխանիզմներն օգտագործեն, որպեսզի ներկա իշխանություններին թուլացնեն կամ թուլացնելով ստիպեն, որ աշխատեն այնպես, ինչպես նախկին իշխանությունները։Կառավարման այդ մոդելը շատ ավելի մոտ է ռուսականին կամ եվրասիականին։ Կամ էլ փորձ կարվի բերել այն իրավիճակին, երբ կարող է ի հայտ գալ ավելի ընդունելի քաղաքական այլընտրանք իշխանությունը վերցնելու համար։ Դա, բնականաբար, սուր հեղափոխական կամ դավադրությունների մեթոդով չի լինելու, ամենայն հավանականությամբ՝ կլինի մեղմ քաղաքական ու քարոզչական ռեսուրսների օգտագործման ճանապարհով»։

Պեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՆեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՎայքում 76-ամյա վարորդը «Honda Civic»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով
Ամենադիտված