Եվրոպայում ավիացիոն վառելիքի գները հասել են ռեկորդային բարձրակետի Կմնա՞ Ֆլիկը «Բարսելոնա»-ում, թե՞ ոչ․ Լապորտայի մեկնաբանությունը ԱՄՆ-ը շուտով կկարողանա հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը․ Թրամփ 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում. փաստաբան Իրանի բանակը hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծ ՈՒղղաթիռ է խոցվել սահմանի մոտ․ (տեսանյութ) Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը Ուկրաինան ցանկանում է ստանալ ամերիկյան THAAD համալիրներ․ Զելենսկի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի


Անհրաժեշտ է հրապարակել «Լիդիանի» հետ կնքված պայմանագիրը, անցկացնել նոր ՇՄԱԳ եւ ԲՍԱԳ․ ՀԱԿ-ի հայտարարությունը

Հասարակություն

Անհրաժեշտ է հրապարակել «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագիրը, անցկացնել նոր ՇՄԱԳ եւ ԲՍԱԳ, ստեղծել կառավարությանը կից բնապահպանական խորհուրդ միջազգային հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ եւ շահագործման ուղղությամբ որեւէ քայլ կատարել միայն նման խորհրդի հավանության եւ վերահսկողության պայմաններում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրես կուսակցությունը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին։

ՀԱԿ հայտարարության ամբողջական տեքստը՝ ստորեւ․

«Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը առնչվում է մեր ժողովրդի համար այնպիսի կենսական հարցերի, ինչպիսիք են երկրի բնակիչների առողջությունը, առողջապահական եւ հանգստի ինդուստրիան, բնապահպանությունը, տուրիզմը, հանքարդյունաբերությունը եւ, ընդհանրապես տնտեսական զարգացման մոդելի ընտրությունը:

Հայ Ազգային Կոնգրեսը, մշտապես կարեւորելով այս խնդիրները, 2012 թվականին ընդունել է  «ՀԱԿ էկոլոգիական անվտանգության հայեցակարգ» փաստաթուղթը, որում անընդունելի է համարել Ամուլսարի, Թեղուտի, Հրազդանի եւ այլ հանքավայրերի այնպիսի շահագործումը, որը ոչնչացնում է շրջակա էկոհամակարգը, անհամաչափ վնաս պատճառում բնությանը, ծանր հարված հասցնում մարդկանց առողջությանը, հափշտակում ժողովրդին պատկանող ընդերքի հարստությունը:

Ամուլսարի հանքի շահագործման հարցն էլ ավելի է կարեւորվում այն հանգամանքով, որ այն տեղակայված է Հայաստանի գլխավոր ջրային ռեսուրսների կուտակման տարածաշրջանում  եւ առողջապահության ու հանգստի ինդուստրիայի կենտրոն՝ Ջերմուկի մերձավորությամբ, հետեւաբար, շահագործման հետ կապված բնապահպանական վնասները կարող են անշրջելի ծանր հետեւանքներ ունենալ Հայասատանի ժողովրդի առողջության եւ երկրի բնության եւ էկոհամակարգի վրա: Այս խնդիրները հատկապես կենսական նշանակություն են ձեռք բերում աշխարհում բնակլիմայական սրընթաց փոփոխությունների պայմաններում, որոնք սպառնում են էապես կրճատել բնակության համար պիտանի տարածքները:

2018 թվականի թավշյա հեղափոխությունը մեր հանրությանը հույս է ներշնչել, որ հանքարդյունաբերության խնդիրները դուրս կբերվեն կոռուպցիայի եւ ընդերքի գիշատիչ  շահագորման  ճահճից: Այն ավելի ամրապնդվեց, երբ Ամուլսարի հանքի հետ կապված քրեական գործ հարուցվեց ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններ թաքցնելու առթիվ, որի շրջանակներում որոշում ընդունվեց պատվիրելու Շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ Բնապահպանական սոցիալական ազդեցության գնահատման /ՇՄԱԳ եւ ԲՍԱԳ/ հաշվետվությունների անկախ փորձաքննություն:

Ցավոք սրտի, օգոստոսի 21-ին Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի կողմից հրապարակված  ԷԼԱՐԴ կազմակերպության փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը, ինչպես նաեւ դրան հետեւած վարչապետի եւ կառավարության այլ անդամների  հայտարարությունները եւ հիմնավորումները հանրության մոտ մի շարք հարցեր են հարուցել, որոնք կասկածի տակ են դնում Ամուլսարի հանքի շահագործման նպատակահարմարությունը:

Նախեւառաջ, պարզ չէ, թե ինչու կառավարությունը չի հրապարակում «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագիրը: Դա չի կարող կոմերցիոն գաղտնիք լինել, քանի որ կնքված չէ երկու մասնավոր ընկերությունների միջեւ: Կառավարությունը ներկայացնում է Հայաստանի հանրությանը, իսկ  պայմանագիրը կարգավորում է պետության  սեփականության հանդիսացող ընդերքի շահագործումը, հետեւաբար հարցը գտնվում է հանրային ոլորտում եւ պետք է ապահովվի կայացած գործարքի շուրջ կատարյալ թափանցիկություն: Պայմանագրի հրապարակումը թույլ կտա հանրությանը քննել բոլոր հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, պարզել, թե ինչպես է բաշխվում հանքի շահագործումից ստացված շահութը ընկերության եւ պետության միջեւ, հստակ պատկերացնել երկու կողմերի պարտավորությունները եւ իրավունքները, գնահատել հնարավոր արբիտրաժային դատավարության արդյունքում պոտենցիալ ֆինանսական կորուստները: Այլապես, հանրության մոտ մշտապես կասկածներ կմնան գործարքի կոռուպցիոն բնույթի մասին: Առանց այդ հրապարակման վստահելի չեն նաեւ բոլոր խոսակցությունները արբիտրաժի հնարավոր ռիսկերի մասին:

Որեւէ կերպ բացատրելի չէ, թե ինչու չի անցկացվել անկախ նոր ՇՄԱԳ եւ ԲՍԱԳ, ինչը թույլ կտար փարատել նախկին ռեժիմի պայմաններում անցկացված ՇՄԱԳ-ի եւ ԲՍԱԳ-ի կոռուպցիոն բնույթի հետ կապված հանրության հիմնավոր կասկածները եւ վստահություն ներշնչել հանքի շահագորման վնասների ճշգրիտ գնահատման վերաբերյալ, առավելեւս հաշվի առնելով այն հանգամանքը, որը ԷԼԱՐԴ-ը իր հետազոտության շրջանակներում դաշտային ուսումնասիրություններ չի անցկացրել:

ԷԼԱՐԴ-ի 200-էջանոց փաստաթղթի մեջ հրապարակված բացահայտումները եւ փաստերը ցույց են տալիս, որ «Լիդիան»-ի կողմից անցկացված Շրջական միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը (ՇՄԱՓ-ը) պարունակում է աղաղակող եւ համակարգային բնույթ կրող սխալներ եւ բացթողումներ, որոնք վերաբերում են ե՛ւ փաստերի անճշտությանն ու աղավաղմանը, ե՛ւ մեթոդոլոգիայի սխալականությանը, եւ կարեւոր չափանիշների չափման բացակայությանը: Այդ բացահյտումները հակասության մեջ են ե՛ւ ԷԼԱՐԴ-ի եզրակացության դրույթների ե՛ւ քննիչ Իվանյանի գնահատականներիի հետ, ինչի մասին բարձրաձայնել է ԱԺ նախագահւի տեղակալ եւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը:

Քննիչ Իվանյանի հայտարարությունը, հիմնված չլինելով հրապարակված բացահայտումների վրա, նաեւ թուլացնում է Հայաստանի Հանրապետության դիրքերը «Լիդիան»-ի հետ հնարավոր արբիտրաժային դատավարության ժամանակ:

Հաշվի առնելով վերոշարադրված հանգամանքները, Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակված ուսումնասիրություններով եւ վերլուծություններով ձեռք բերված տեղեկությունները բավարար չի համարում Ամուլսարի շահագործման մասին որոշում ընդունելու համար: Անհրաժեշտ է հրապարակել «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագիրը, անցկացնել նոր ՇՄԱԳ եւ ԲՍԱԳ, ստեղծել կառավարությանը կից բնապահպանական խորհուրդ միջազգային հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ եւ շահագործման ուղղությամբ որեւէ քայլ կատարել միայն նման խորհրդի հավանության եւ վերահսկողության պայմաններում, ինչի փորձ Հայաստանն ունեցել է 1993-1995 թվականներին Հայկական ատոմային էլեկտրակայանը վերագործարկելու ժամանակ:

Անհրաժեշտ է նաեւ խորապես մշակել Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման նոր հայեցակարգ եւ օրենսդրություն, որը կներդաշնակի բնակչության առողջապահական, բնապահպանական եւ տուրիզմի շահերը հանքարդյունաբերության զարգացման շահերի հետ, առաջնայնությունը տալով առաջինին»:

 

Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներԿառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանԱՄՆ-ն Իրանին առաջարկել է 48-ժամյա հրադադար հաստատել․ Իրանը մերժել է․ FarsԱվտովթար է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում, վիրավորներ կանԺամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածներըՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՎթարային ջրանջատումՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Եվրոպայում ավիացիոն վառելիքի գները հասել են ռեկորդային բարձրակետի Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՆախակրթարաններում կընդգրկվեն նաև 3-6 տարեկան երեխաներըԿմնա՞ Ֆլիկը «Բարսելոնա»-ում, թե՞ ոչ․ Լապորտայի մեկնաբանությունը ԱՄՆ-ը շուտով կկարողանա հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը․ Թրամփ 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում. փաստաբան Տիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Իրանի բանակը hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծ ՈՒղղաթիռ է խոցվել սահմանի մոտ․ (տեսանյութ) Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանՈւկրաինան ցանկանում է ստանալ ամերիկյան THAAD համալիրներ․ Զելենսկի Խուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԻրանը hարձակվել է Իսրայելի ավիաբազայի և Քուվեյթում ամերիկյան մոտորանավակների տեղակայման վայրի վրա․ ԻՀՊԿ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի թիմի հայտացուցակում «Ռոմայի» դեմ խաղում Արտառոց դեպք՝ հոգեկան առողջության կենտրոնում․ մանրամասներՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ Պեսկով
Ամենադիտված