Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Թրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը


«168 ժամ». Ս-400-ները հասնում են Թուրքիա

Քաղաքականություն

«168 ժամ» թերթը հարցազրույց է վարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։

Պարոն Հարությունյան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հուլիսի 8-ին հայտարարել է, որ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերն արդեն բարձվում են ռազմական բեռնատար ինքնաթիռներ՝ Թուրքիա հասցնելու համար, ԱՄՆ-ն էլ սպառնացել է պատժամիջոցներ կիրառել։ Այս լարվածության պայմաններում ի՞նչ ռիսկեր կան՝ Արցախյան հակամարտության տեսանկյունից, եւ Ռուսաստանն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ։

Այս հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ, թե որտեղից սկսվեց խնդիրը, եւ ինչու Ս-400-ի գործարքը տեղի ունեցավ։ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վաղուց են լարվել, երբ խնդիրն այստեղ նույնիսկ ոչ այդքան՝ Թուրքիա-ԱՄՆ ծիրում է, քանի որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը դաշնակից են, նույն ռազմաքաղաքական դաշինքի անդամ են, այլ հակասությունը սկսվեց այն ժամանակ, երբ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ տեղի ունեցավ, եւ «Ինջիռլիք» ռազմաօդային ուժերի կայանն օգտագործվեց Էրդողանի դեմ։ Իսկ այդտեղ ամերիկյան զորքն է տեղակայված։ Ավելին, այն ժամանակ այդ կայանից ինքնաթիռներ էին թռել, որոնք պետք է հարձակվեին այն հյուրանոցի վրա, որտեղ գտնվում էր Էրդողանը, եւ այստեղից սկսվեց ԱՄՆ-Թուրքիա, ավելի ճիշտ՝ ԱՄՆ-Թուրքիայի այսօրվա իշխանություն, իսկ եթե ավելի մանրամասնենք՝ ԱՄՆ-Էրդողան հակասությունը։ Եվ երբ Էրդողանը ներկայացրեց պահանջ, որպեսզի վերադարձնեն ԱՄՆ-ում գտնվող Գյուլենին, որը համարվում էր այդ հեղաշրջման կազմակերպիչը, ԱՄՆ-ը մերժեց, եւ սկիզբ դրվեց հակասության։ Ինչ վերաբերում է ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) համակարգերին, ապա Թուրքիան այսօր հայտարարում է, որ ինքը դիմել է ԱՄՆ-ին, որպեսզի ձեռք բերի ամերիկյան համանման «Պատրիոտ» կոչվող համակարգը, բայց ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել հարմար պայմաններ, դրա համար թուրքերը Ռուսաստանից են գնում։ Սակայն այստեղ խորքային խնդիր կա, որ Անկարան մշտապես է դիմում նման շանտաժի։ Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան դիմում է Ռուսաստանին, վերջինս մասնակցում է սպառազինության համար հայտարարված մրցույթներին, բայց վերջին պահին, հասնելով իր նպատակին, որ ԱՄՆ-ը ստիպված իջեցնում է գինը, Թուրքիան վերցնում է ամերիկյանը։ Այս դեպքում դա չստացվեց, որովհետեւ այստեղ ԱՄՆ-ը շատ կոշտ դիրքորոշում ցուցաբերեց Թուրքիայի հանդեպ եւ չտրվեց այդ ճնշմանը, շանտաժին եւ չիջեցրեց համակարգերի գինը։ Եվ այդ պատճառով կնքվեց Ս-400-ների մատակարարման ռուս-թուրքական գործարքը։ ԱՄՆ-ը այժմ պահանջում է, որպեսզի Թուրքիան հրաժարվի ռուսական այդ սպառազինությունը գնելուց, եւ սպառնում է, որ չի տրամադրի 100 հատ նորագույն F-35 ինքնաթիռները, որի դիմաց Թուրքիան արդեն նախնական գումար է վճարել։ Եվ հակասությունները խորանում են։ Այստեղ պետք է նշել, որ Թուրքիան, լինելով ԱՄՆ-ի դաշնակիցը, ՆԱՏՕ-ի անդամ, պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ հատուկ սրել է հարաբերությունները, որպեսզի հասնի իր նպատակներին, եւ մինչ օրս հաջողել էր։ Այստեղ նաեւ պետք է հաշվի առնենք Սիրիայի գործոնը, ինչը նույնպես Թուրքիային մղել է ՌԴ-ի հետ ունենալ ժամանակավոր շահեր։ Թուրքիան օգտագործում է այդ հակամարտությունը։ Ինքը մասնակից է հակաասադական, հակասիրիական դաշինքի, եւ երբ ԱՄՆ սկսեց իր նպատակին հասնելու համար գտագործել Սիրիայի քրդերին Բաշար Ասադի դեմ, ԱՄՆ-Թուրքիա հակասությունները կրկին խորացան, որովհետեւ Թուրքիայի համար այսօր թիվ մեկ ռազմական սպառնալիքը քրդերի գործոնն է եւ՛ Թուրքիայի ներսում, եւ՛ Սիրիայում, եւ՛ Իրաքում, եւ՛ Իրանում։ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը համատեղ եկան համաձայնության, եւ նորից Թուրքիան օգտագործեց սա։ Հասկանալի է, որ Իրանն ու Ռուսաստանն ԱՄՆ հակառակորդներ են, իսկ Թուրքիան՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ, համագործակցում է նրանց հետ։ Այս հակասություններն այժմ բերել են նրան, որ Թուրքիան ժամանակավոր օգտագործում է Ռուսաստանի գործոնը, Իրանի գործոնը եւ լուծում է իր հարցերը թե՛ գլոբալ առումով՝ ԱՄՆ-Թուքիա, ԱՄՆ-Արեւմուտք ուղղությամբ, թե՛ Սիրիայում։

Իսկ Սիրիայում ո՞րն է Թուրքիայի շահը։ Նա ցանկանում է Իդլիբը, որտեղ թուրքամետ բնակչություն է եւ թուրքեր են ապրում, պահել իր ազդեցության գոտում, եւ դրա համար համագործակցում է Իրանի եւ Ռուսաստանի հետ։ Սա է այսօր իրավիճակը, եւ առկա հակասությունները մարտավարական բնույթ ունեն, որովհետեւ նույն Ռուսաստանի ռազմական դոկտրինում գրված է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է ՌԴ-ի համար։ ԱՄՆ-Իրան հարաբերությունները նույնպես խիստ լարված են, գրեթե նախապատերազմական են։ Իրանը պայքարում է այս տարածաշրջանում լիդերության համար այնպես, ինչպես եւ Թուրքիան։

Այս իրավիճակում Ղարաբաղյան հակամարտությունում լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը նվազում է այս պահին, որովհետեւ իր բոլոր գործողությունները համաձայնեցնում է Թուրքիայի հետ, եւ այս հակամարտությունում մենք գործ ունենք ոչ միայն Ադրբեջանի հետ, այլեւ թուրք-ադրբեջանական դաշինքի հետ, եւ երբ Թուրքիան զբաղված է նշված խնդիրներով, բնական է, որ նա շահագրգռված չի, որ այստեղ սկսվեն ռազմական գործողություններ։

Եթե ԱՄՆ-Թուրքիա հակասությունները ժամանակավոր են ու մի օր կավարտվեն, ապա ի՞նչ երաշխիք, որ այդ ժամանակ Թուրքիան Ս-400 համակարգերը չի փոխանցի Ադրբեջանին, ու դրանք չեն օգտագործվի Ղարաբաղյան հակամարտությունում։

Առաջին երաշխիքն այն է, որ զենքի վաճառքի դեպքում այսպիսի հասկացողություն կա՝ արգելված է առանց իրավունքի փոխանցել երրորդ կողմի, երկրորդ՝ Թուրքիան ինքն իր համար է ձեռք բերում այդ համակարգերը, նա չունի այդպիսի հեռահար համակարգեր, իսկ Ադրբեջանն ունի Ս-300, որը մեր տարածաշրջանի համար լիովին բավարար է, եւ Ադրբեջանի համար իմաստ էլ չկա Ս-400 վերցնել ու այս տարածաշրջանում օգտագործել։ Այնպես որ, ես այստեղ նման գործարքի հիմք չեմ տեսնում, հակառակը՝ թուրքական հաշվարկները ներկայումս գտնվում են Ադրբեջանում, եւ սովորում են Ս-300-ի վրա, որպեսզի կարողանան շահագործել Ս-400-ները։

Այսինքն՝ Երեւանը Մոսկվայից որեւէ պահանջ չի՞ կարող ունենալ՝ այս գործարքի հետ կապված։

Նախ՝ դա հակաօդային պաշտպանության համակարգ է, եւ երկրորդ՝ մենք այդքան ավիացիա չունենք, ու Ադրբեջանի ունեցած ՀՕՊ համակարգերը բավարար են իր անվտանգությունն ապահովելու համար, հետեւաբար՝ Թուրքիայից որեւէ համակարգ վերցնելու անհրաժեշտություն չկա։ Այստեղ խնդիրը ոչ թե ռազմական է, այլ ավելի շատ ռազմաքաղաքական է, եւ մեր շահերից բխում է, որ Թուրքիան չկարողանա այս տարածաշրջանում ազատ գործել։ Իսկ հայտնի է, որ Անկարան պայքարում է լիդերի դերի համար։ Վրաստանում նա հասնում է հաջողությունների, այնտեղ ունի ներդրումներ, ունի ռազմաքաղաքական պայմանագրեր, Վրաստանը ՌԴ-ի հետ հակասություններ ունի։ Մնում է Հայաստանը, որպեսզի Թուրքիան այստեղ լիարժեք լիդեր դառնա։ ԱՄՆ-ի հետ խնդիրների պատճառով Թուրքիայի ռազմաքաղաքական կշիռը նվազում է, ու թեեւ ՌԴ-ի հետ ունի ժամանակավոր լավ հարաբերություններ, բայց պարզ է, որ Ռուսաստանը չի ցանկանա, որպեսզի Թուրքիան գերիշխի այս տարածաշրջանում, եւ թույլ չի տա դա։ Եվ, կրկնեմ, այս իրավիճակում նվազում է հավանականությունը, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ կսկսի։ Ամեն դեպքում, պատերազմի չվերսկսման հիմնական երաշխիքը մեր տնտեսական հզորությունն է, որը թույլ կտա ունենալ հզոր բանակ, որն ի վիճակի է կանխել հակառակորդի հարձակումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՆեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն Մանվելյան
Ամենադիտված