Ապրիլի 20-ից մեկնարկել է Երևան-Աստանա-Երևան չվերթը Հայտնի է ապրիլի 23-ին աշխատանքային ժամը երբ կավարտվի Ճապոնիայում երկրաշարժից հետո հայտարարվել է 156 հազար մարդու տարhանում Լատվիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Լատվիայի ԱԳ նախարար Սպասվում է ինտենսիվ անձրև․ եղանակն այս օրերին Ավարտվել է Եվրոպայի անհատական առաջնությունը. ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Կենդանակերպի այս նշանները չեն զիջի ոչ մեկին հաջողության ճանապարհին Պատերшզմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից. Փեզեշքիան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր


Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար

Քաղաքականություն

Հայաստանի եվրոպական ուղու շուրջ քննարկումները նոր թափ ստացան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական կառույցում ունեցած ելույթից հետո։ Այս համատեքստում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հանդես է եկել գնահատականներով՝ ներկայացնելով այն սկզբունքները, որոնք, ըստ նրա, պետք է դառնան Հայաստանի եվրոպական ուղղության իրական հիմքը։

Թաթոյանի համոզմամբ՝ Եվրոպայի հետ ինտեգրումը կարող է լինել արդյունավետ միայն այն դեպքում, երբ այն կառուցվում է ինքնահարգանքի և պետական արժանապատվության դիրքերից։ Նա ընդգծել է, որ ցանկացած ուժեղ միություն ընդունում է ոչ թե խնդրողներին, այլ այն պետություններին, որոնք կարողանում են պաշտպանել իրենց շահերը և հարգել սեփական քաղաքացիներին։

«Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա ճիշտ ճանապարհ է, սակայն կա մի կարևոր սկզբունք, որը պետք է հասկանալ հենց սկզբից։ Եվրոպայում չեն ընդունում այն երկրներին, որոնք գալիս են խնդրողի դիրքերից։ Այնտեղ ընդունում են այն պետություններին, որոնք հարգում են իրենց և իրենց քաղաքացիներին»,– նշել է նա։

Այս տրամաբանությամբ Թաթոյանը ներկայացրել է չորս սկզբունք, որոնք, ըստ նրա, պետք է դառնան Հայաստանի պետական քաղաքականության առանցքը՝ անկախ արտաքին ուղղությունից։

Առաջին սկզբունքը վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի միջազգային ճանաչված սահմանները պետք է մնան անձեռնմխելի։ Քանի դեռ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվում են օտար զինված ուժեր, որևէ լուրջ ինտեգրացիոն գործընթաց չի կարող լինել լիարժեք։

Երկրորդ սկզբունքը վերաբերում է Արցախի հայերի իրավունքներին։ Թաթոյանը նշել է, որ հարյուր հազարից ավելի հայեր դարձել են բռնի տեղահանվածներ, և ցանկացած խաղաղության համաձայնագիր, որը չի ներառում նրանց վերադարձի իրավունքի իրագործման և արդար փոխհատուցման մեխանիզմներ, չի կարող ամբողջական համարվել։ Նրա խոսքով՝ կայուն խաղաղությունը չի կարող կառուցվել մարդկանց ճակատագիրը անտեսելու հաշվին։

Երրորդ սկզբունքը վերաբերում է երկրի ներսում ժողովրդավարությանը և իրավունքների պաշտպանությանը։ Թաթոյանի գնահատմամբ՝ եվրոպական ճանապարհը անհամատեղելի է քաղաքական հետապնդումների, եկեղեցու նկատմամբ ճնշումների և իշխանության կենտրոնացման հետ։ Նա ընդգծել է, որ եվրոպական արժեքների հիմքում խոսքի ազատությունն է, դատարանների անկախությունը, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և կրոնական հաստատությունների ազատ գործունեությունը։

Չորրորդ սկզբունքը վերաբերում է միջազգային պարտավորությունների պահպանմանը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը պետք է լինի պետություն, որը պահում է իր խոսքը և լիարժեք կատարում է իր ստորագրած համաձայնագրերը այնքան ժամանակ, քանի դեռ դրանք գործում են և գործընկերները նույնպես կատարում են իրենց պարտավորությունները։

Թաթոյանը ընդգծել է, որ ներկայացված սկզբունքները ուղղված չեն որևէ գործընթաց խոչընդոտելուն։ Ընդհակառակը՝ դրանք պայմաններ են, որոնց դեպքում հնարավոր է կառուցել կայուն խաղաղություն և իրական ինտեգրում։ Նրա խոսքով՝ այն խաղաղությունը, որը կառուցվում է միայն զիջումների վրա և չի ապահովվում երաշխիքներով, երկարաժամկետ չի կարող լինել կայուն։

Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ եվրոպական ինտեգրումը չի կարող դիտվել միայն արտաքին քաղաքական ընտրություն։ Նրա խոսքով՝ այդ ճանապարհը սկսվում է երկրի ներսից՝ պետական ինստիտուտների կայացումից, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունից և պետականության նկատմամբ հարգանքից։

Այս համատեքստում նա ամփոփել է իր գնահատականը մի կարևոր ձևակերպմամբ․ Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա սկսվում է ոչ թե եվրոպական մայրաքաղաքներից, այլ հենց Երևանից։

Երբեք ՀՀ պատմության մեջ այսպիսի թեժ պայքար չի եղել․ Նարեկ ԿարապետյանՀՀ-ն կանգնած է մարտահրավերների առաջ, պետք է Սամվել Կարապետյանի նման առաջնորդ․ Նարեկ ԿարապետյանԵրբ Սամվել Կարապետյանը մասնակցի ընտրարշավին, բոլորը կսկսեն համեմատել Փաշինյանին Կարապետյանի հետ․ ընտրությունը կգնա Կարապետյանի կողմը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը չի՛ կարողանում փողոց գեներացնել, դա ցուցիչ է. Նարեկ ԿարապետյանԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ինՆարեկ Կարապետյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանը«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀէս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվելու, այլ դեռ նոր սկսվելու է. Էդմոն ՄարուքյանՀայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ ՍուրենյանցԼարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցներիԻսրայելը և Լիբանանը բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն ապրիլի 23-ինԲժիշկը զգուշացրել է սրտի ծանր հիվանդության ասիմպտոմատիկ դրսևորումների մասինՃապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցելԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել երթևեկության հետ կապված Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված Գառնիկ Մալխասյանի մայրը՝ Սուսաննա ՄալխասյանըԱպրիլի 20-ից մեկնարկել է Երևան-Աստանա-Երևան չվերթը Ռոբերտ Ամստերդամ․ Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. (Տեսանյութ) «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան էՊետք է հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ընտրություններին, ձայներն էլ չփոշիացվեն․ Արմեն ՄանվելյանՊաշտոնական հրավերով այցելել ենք Եվրոպական խորհրդարան և կարևոր հանդիպումներ ունեցել․ Ավետիք ՉալաբյանԲեմադրությո՞ւն, թե՞ հստակ հաշվարկ․ Աննա Հակոբյանը կրկին Փաշինյանի կողքինՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համարՄարտի դաշտում մենք չենք պարտվել, մեզ մինչև օրս փորձում են կոտրել. Արշակ ԿարապետյանԱյս պայքարը մեր բոլորի համար է. Նարեկ Կարապետյան Հայտնի է ապրիլի 23-ին աշխատանքային ժամը երբ կավարտվի Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ. Գ. Ղումաշյան Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ Մեր ինքնությունը պայմանավորված է մեր լեզվով, կրոնով և դավանած արժեքներով․ Ատոմ ՄխիթարյանՃապոնիայում երկրաշարժից հետո հայտարարվել է 156 հազար մարդու տարhանում ԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն էԻմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն ՄարուքյանԼատվիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Լատվիայի ԱԳ նախարար Սպասվում է ինտենսիվ անձրև․ եղանակն այս օրերին Գյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը. Գագիկ ԾառուկյանՇնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող Ավարտվել է Եվրոպայի անհատական առաջնությունը. ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ճապոնիան խաղադրույք է կատարում արևային նոր վահանակների վրա «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն. Նարեկ ՄանթաշյանԿենդանակերպի այս նշանները չեն զիջի ոչ մեկին հաջողության ճանապարհին Պատերшզմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից. Փեզեշքիան Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թեհրանը hարվածել է ԱՄՆ ռшզմական նավերին՝ ի պատասխան իրանական նավի զավթման. Tasnim
Ամենադիտված