Մեր օրերում ամեն չորրորդ մարդու մոտ հայտնաբերվում է այս վիտամինի անբավարարությունը: Վիտամին В 12-ը առանցքային դեր է կատարում էրիթրոցիտների արտադրման մեջ, որոնք օրգանիզմով տարածում են թթվածինը: Իսկ առանց թթվածնի մարդն ապրել չի կարող, իսկ արյունը թթվածնով հարստացնելը էներգիա է տալիս և կենսական ուժ է հաղորդում:

Վիտամին В 12-ը ապահովում է նորմալ արյան շրջանառություն, նյարդային համակարգի աշխատանքը, խթանում է մարսողությունը, նպաստում է երկաթի յուրացմանը, ապահովում է ճարպերի և ածխաջրերի փոխանակությունը և այլն:
Այս վիտամինի անբավարարությունը սպառնում է հատկապես 60 տարեկանից բարձր անձանց, որոնց մոտ նվազում է ստամոքսահյութի արտադրությունը, աուտոիմունային հիվանդություններով տառապողներին, բուսակերներին, դիաբետիկներին:
Վիտամին В12-ի անբավարարության մասին են վկայում հետևյալ ախտանշանները.
Անընդհատ քնելու ցանկությունը
Վերջույթներում ծակծկոցը, թմրածությունը,
Հիշողության կորուստը
Թուլությունը և գլխապտույտը
Մաշկի դեղնությունը
Հարթ լեզուն
Տագնապայնությունը և տխուր տրամադրությունը
Տեսողական նյարդի խանգարումը
Այս վիտամինի անբավարարությունը կարելի է լրացնել մի շարք մթերքների օգնությամբ, ինչպիսիք են ծովային մթերքները, միսը, կաթնամթերքը, ձուն: